Ինքը և իր կատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքը և իր կատուն
Տեսակoriginal video animation?
Ժանրդրամա ժանրի անիմե կամ մանգա և դրամա
Թեմակատու
ՌեժիսորՄակոտո Շինկայ
ՍցենարիստՄակոտո Շինկայ
ԵրաժշտությունՏենմոն
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
Տևողություն5 րոպե
Թվական1999 և հոկտեմբերի 1, 1999[1]
kanoneko.com

Ինքը և իր կատուն (ճապ.՝ 彼女と彼女の猫), Մակոտո Շինկայյի հինգ րոպեանոց OVA-ն։ «Իր աշխատանքում Մակոտո Շինկայը փորձել է թրթռուն ջերմությունը, մոտավոր շոշափվող լինելիության միայնությունը, նուրբ զգացմունքները վերափոխել պատկերների և ձայնի»[2]։ Չորս սերիայից բաղկացած «Ամեն ինչ փոխվում է» խորագրով անիմե շարքը եթեր է հեռարձակվել 2016 թվականի մարտին, Ultra Super Anime Time-ի կազմում և OVA-յի ռիմեյքն է։ Հեռուստասերիալի մանգա-վերամշակման հեղինակը Ցուբասա Յամագուչին է։ Դրա մասին հայտարարվել է «Afternoon» ամսագրի էջերում, այն թողարկվել է 2016 թվականի փետրվարից մինչև մայիս։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակոտո Շինկայն իր առաջին ֆիլմը ամբողջությամբ նկարել է տնային համակարգչով, Adobe Photoshop ծրագրով և ինքն էլ հնչյունավորել է կատվի դերը։ Նկարել է ձեռքով` օգտագործելով համակարգչային եռաչափ գրաֆիկա[2]։ Ֆիլմի երաժշտությունը գրել է նրա ընկեր Թեմոնը։ Գրեթե ամբողջ անիմեում կանացի արտահայտությունները փոխարինվում են գրություններով, հնչունավորում արված է ընդամենը երկու ակնարկի դեպքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Անձրևոտ մի օրը Նա փողոցում գտնում է Տյոբի անունով մի կատվի և բերում տուն։ Տյոբին սիրահարվում է իր տիրուհուն` նրա բարության ու գեղեցկության պատճառով։ Ամռանը Տոբին ընկերուհի է գտնում` Միմին։ Սա պատմություն է կատվի և իր տիրուհու հարաբերությունների մասին` կենդանու տեսանկյունից։

Կերպարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Kanojo to Kanojo no Neko[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյոբի

Սեյյու։ Մակոտո Շինկայ

Միմի

Սեյյու։ Միկո Սինոհարա

Նա

Սեյյու։ Միկո Սինոհարա

Kanojo to Kanojo no Neko: Everything Flows[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկ

Սեյյու։ Կանա Խանաձավա

Սև կատու

Սեյյու։ Ասանումա Սինտարո

Թողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես ֆիլմը թողարկվում էր CD ձևաչափով, որն ընդգրկում էր սաունդթրեքը։ Այնուհետև CD ձևաչափից անցում է կատարվել DVD ձևաչափի` որպես հեղինակի առաջին ստեղծագործություն հաջորդած` «Հեռավոր աստղի ձայնը» ֆիլմից առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Movie Database(բազմ․) — 2008.
  2. 2,0 2,1 «Они и её кот» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]