Ինչ հրաշալի խաղ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ինչ հրաշալի խաղ է
ռուս.՝ Какая чудная игра
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1995
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊյոտր Տոդորովսկի
Սցենարի հեղինակՊյոտր Տոդորովսկի
ԴերակատարներAndrey Ilyin?, Նիկոլայ Բուրլյաև[1], Ելենա Յակովլևա[1], Յուրի Կուզնեցով[1] և Gennady Nazarov?
ՕպերատորՅուրի Ռայսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն93 րոպե

«Ինչ հրաշալի խաղ է» (ռուս.՝ «Какая чудная игра»), ռեժիսոր Պյոտր Տոդորովսկու գեղարվեստական ֆիլմը (դրամա)։

Ֆիլմը նկարահանվել է դերասան Նիկոլայ Ռիբնիկովի հետ տեղի ունեցած իրական իրադարձությունների հիման վրա ։ Իրականում խաղարկման մասնակիցներին ցանկացել են հեռացնել կոմերիտմիությունից և ինստիտուտից, սակայն բուհի ղեկավարությունը ընդդիմացել է, և նրանք միայն արժանացել են նկատողության[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականների սկիզբ, Մոսկվա։ Արվեստի ինստիտուտի քաղաքամերձ հանրակացարանում ապրում են ուրախ, թեև կիսաքաղց ուսանողներ, որոնք տաղանդավոր են, հնարամիտ, հակված են իմպրովիզացիայի և տարբեր կատակների, այդ թվում՝ քաղաքական երանգավորում ունեցող։ Բավական վտանգավոր կատակը, որի ժամանակ ուսանող Ռիբկինը, ընդօրինակելով հաղորդավար Յուրի Լևիտանի ձայնը, ռադիոյով հայտարարում է գրանցման չեղարկման, ապրանքների գների անհավատալի իջեցման, խոսքի ու դավանանքի ազատության ներմուծման, արտասահման ազատ ելքի թույլտվության և այլնի մասին։ Դրա համար չորս ուսանողներ, որոնք ներգրավված են եղել այդ կատակի կազմակերպման մեջ, ձերբակալվում են և գնդակահարվում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Իլյին – Ֆելիքս Ռաևսկի
  • Գենադի Նազարով – Կոլյա Ռիբկին
  • Դենիս Կոնստանտինով – Ֆեդյա Գրինևիչ
  • Գենադի Միտնիկ – Էլիզբար Ռադչանինով (հնչյունավորել է Սերգեյ Չեկանը)
  • Ելենա Յակովլևա – Վերա Մարկելովա
  • Լարիսա Ուդովիչենկո – Սոֆյա Աբրամովնա
  • Նիկոլայ Բուրլյաև – Միխայիլ Միխայլովիչ
  • Յուրի Կուզնեցով – Ֆիլիմոն Սեմյոնովիչ
  • Մարիա ՇուկշինաՕլյա
  • Դարյա Վոլգա – Յուլյա
  • Ելենա Կոտիխինա – Միխայիլ Միխայլովիչի սիրուհին
  • Դմիտրի Մարյանով – Լյովա
  • Ալեքսեյ Զոլոտնիցկի – պետանվտանգության կապիտան
  • Անատոլի Ֆեդորենկո – Վոլոդյա
  • Վալենտինա Բերեզուցկայա – վերահսկիչ գնացքում
  • Օլգա Բլոկ-Միրիմսկայա – Միխայիլ Միխայլովիչի նախկին կինը
  • Միխայիլ Դորոժկին – Յուրի Շևցով
  • Ալեքսանդր Օլեշկո – կլառնետահար
  • Նինա Ագապովա – անգլերենի ուսուցիչ
  • Մաքսիմ Կոնովալով – ուսանող

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Պյոտր Տոդորովսկի
  • Ռեժիսոր՝ Պյոտր Տոդորովսկի
  • Օպերատոր՝ Յուրի Ռայսկի
  • Նկարիչ՝ Վալենտին Կոնովալով
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Կանտյուկով, Պյոտր Տոդորովսկի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 – Ժնևի միջազգային կինոփառատոն - «Տիտրա ֆիլմ» մրցանակ (Պյոտր Տոդորովսկի)
  • 1996 – «Կանաչ խնձոր - ոսկե տերև» մրցանակ տղամարդու լավագույն դերի համար (Գենադի Նազարով)
  • 1995 – Անապայի «Կինոշոկ» կինոփառատոն․
  • Լավագույն ռեժիսուրայի մրցանակ (Պյոտր Տոդորովսկի)
  • Դիստրիբյուտորների ժյուրիի մրցանակ (Պյոտր Տոդորովսկի)
  • Ցուցադրվել է Մոսկվայի 19-րդ կինոփառատոնում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Раззаков Федор. Николай Рыбников, Алла Ларионова
  3. «19th Moscow International Film Festival (1995)»։ MIFF։ Արխիվացված է օրիգինալից 22 March 2013-ին։ Վերցված է 17 March 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]