Ինչպես կարդալ գրականություն պրոֆեսորի նման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինչպես կարդալ գրականություն պրոֆեսորի նման
How to Read Literature Like a Professor
450 × 600px
ՀեղինակThomas C. Foster[1]
Տեսակգիրք
Ժանրգրաքննադատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվ2003
ԳՄՍՀ0-06-000942-X
OCLC50511079

Ինչպես կարդալ գրականություն պրոֆեսորի նման (անգլ.՝ How to Read Literature Like a Professor), «Նյու Յորք Թայմս»բեսթսելլեր, հրատարակվել է 2003 թվականին։ Գրքի հեղինակը Թոմաս Ս. Ֆոսթերն է:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում հեղինակը առաջարկում է գրականության մեջ տարածված թեմաների, հասկացությունների և հնարավոր խորհրդանշանների մեկնաբանությունները:

Գիրքը մակագրված է հետևյալ կերպ. «Ուժեղ և զվարճալի ուղեցույց ենթատեքստերը կարդալու համար» (անգլ.՝ A Lively and Entertaining Guide to Reading Between the Lines.)[2]։ Այն ներառում է նաև Քեթրին Մենսֆիլդի «Խնջույք այգում» (անգլ.՝ «The Garden Party») պատմության մեկնաբանման օրինակներ։

Հեղինակի՝ գրական մեկնաբանության մեթոդական պարզ ընկալումը հայտնվել է այնպիսի նշանավոր գրականագետների ուսումնասիրության ներքո, ինչպիսին է անգլերենի պրոֆեսոր, կենսագիր Ալան Ջակոբսը, ով բարձրացնում է գրքի արժեքի հարցը և քննադատում այն գաղափարը, թե ընթերցանությունը լավագույն կերպով արվում է բարձր պատրաստվածություն ունեցող, պրոֆեսիոնալ և հավատարմագրված փորձագետների կողմից[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OCLC — 1967.
  2. Foster Thomas (2003)։ How to Read Literature Like a Professor։ New York: Harper։ էջ 314։ ISBN 0-06-000942-X 
  3. «Easy Reading: Just Take It One Page At a Time»։ NPR։ June 9, 2011