Ինչպես կարդալ գիրքը

Ինչպես կարդալ գիրքը (անգլ.՝ How to Read a Book), 1940 թվականին ամերիկացի փիլիսոփա Մորթիմեր Ադլերի կողմից հրատարակած գիրք։ 1972 թվականին Ադլերը Չարլզ Վան Դորենի հետ հրատարակել է այս գրքի երրորդ՝ վերամշակված հրատարակությունը, որի մեջ խորհուրդներ է տալիս ցանկացած ավանդույթի լավ և մեծ գրքերի քննադատողական ընթերացնության վերաբերյալ։ 1972 թվականի հրատարակությունը, ի լրացումն առաջին հրատարակության, դիտարկում է ժանրերը (պոեզիա, պատմություն, գիտություն, գեղարվեստական գրականություն և այլն), ինսպեկցիոն (մեկ տվյալ գրքի) և սինոպտիկ (մի շարք փոխկապակցված գրքերի) ընթերցանության վերաբերյալ կանոնները և խնդիրները։
Առաջին անգամ գիրքը լույս է տեսել 1940 թվականին։ Երկրորդ անգամ հրատարակվել է, բայց արդեն նոր նախաբանով, 1966 թվականին, որից հետո լույս է տեսել աշխատության երրորդ հրատարակությունը՝ 1972 թվականին։ Մինչև օրս այս գիրքը մնում է ընթերցանության հոգեբանության դասական աշխատություններից մեկը։
Գրքում Ադլերն առանձնացնում է ընթերցանության երկու տեսակ՝ տեղեկություն ստանալու համար և հասկանալու համար։ Նա պնդում է, որ լավ, խոհունակ ընթերցողը կարդում է գիրքը երեք անգամ, ավելի ճիշտ երեք միջոցով։
Առաջին միջոցն է՝ կառուցվածքային կամ վերլուծական։ Այս էտապում ընթերցողը պետք է հասկանա գրքի կառուցվածը, ուշադրություն դարձնի բովանդակության և հիմնական թեմատիկ բաղադրիչներին։
Երկրորդ միջոցն է՝ ինտերպրետացիոն կամ սինթետիկ։ Այս դեպքում ընթերցողը պետք է մշակի հիմնական բանալիական բառերը, տողագլուխները և նախադասությունները։ Պետք է նաև հասկանալ, վերապատմել սեփական բառերով, ըմբռնել և իմաստավորել։
Երրորդ միջոցն է՝ քննադատողական կամ գնահատիչ։ Այս էտապում ընթերցողին առաջարկվում է վիճել գրքի հեղինակի հետ, հասկանալ ընթերցված թերությունները և հասկանալ, թե որտեղ էր հեղինակը սխալվում։ Դրա հետ միասին ընթերցողին պետք է աշխատել հիշել, որ հեղինակը սովորաբար գերազանցում է իրեն մտավոր առումով։
Հրատարակման տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին հրատարակություն՝ Mortimer Adler, How to Read a Book: The Art of Getting a Liberal Education, (1940)
- Երկրորդ (1967) հրատարակություն՝ A Guide to Reading the Great Books ISBN 978-0-671-21209-4
- Երրորդ (1972) հրատարակություն (համահեղինակ՝ Չարլզ Վան Դորեն)՝ coauthor Charles Van Doren, New York: Simon and Schuster. ISBN 1-567-31010-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Center for the Study of The Great Ideas»։ thegreatideas.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-27-ին։ Վերցված է 2016-12-29
- «Detailed Summary of the Revised Edition in German»։ paedubucher.CH։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-26-ին։ Վերցված է 2016-12-29