Ինյացիո Կասիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինյացիո Կասիս
Ignazio Cassis (2007).jpg
 
Կուսակցություն՝ Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ
Կրթություն՝ Ցյուրիխի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր ապրիլի 13, 1961(1961-04-13)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Sessa[3]
Քաղաքացիություն Flag of Switzerland.svg Շվեյցարիա
 
Կայք՝ eda.admin.ch/eda/it/dfae/dfae/ignazio-cassis.html

Ինյացիո Կասիս (իտալ.՝ Ignazio Cassis, ապրիլի 13, 1961(1961-04-13)[1][2], Sessa[3]), շվեյցարացի քաղաքական գործիչ։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին։

2017 թվականի նոյեմբերի 1-ից արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարվար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է բժշկություն Ցյուրիխի համալսարանում, որն ավարտել է 1987 թվականին։ Մասնագիտացած է ներքին հիվանդությունների և սոցիալական հիգիենայի բնագավառում։ 1996 թվականին ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի կոչում։ Շնորհվել է բժշկության դոկտորի աստիճան Լոզանի համալսարանում (1998)։

Ծնվել է որպես Իտալիայի քաղաքացի։ 1991 թվականին Շվեյցարիայի և Իտալիայի երկքաղաքացիություն է ձեռք բերել։ 2017 թվականին հրաժարվել է իտալական անձնագրից[5]։

Բժիշկ (1988-1996), 1996-ից մինչև 2008 թվականը կանտոնային բժիշկ Տիչինոյում, Շվեյցարիայի բժշկական ասոցիացիայի փոխնախագահ 2008 թվականից մինչև 2012 թվականը[6]։ Շվեյցարիայի զինված ուժերում նա Տիչինոյի լեռնային զինվորների շտաբում գումարտակի բժիշկ էր, ապա գլխավոր դաշտային բժշկի շտաբի անդամ։

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ 2007 թվականի հունիսի 4-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 30-ը (երեք գումարման)[7]։

2017 թվականի սեպտեմբերի 20-ին Դաշնային ժողովի կողմից ընտրվել է Դաշնային խորհրդի երկրորդ փուլում՝ հավաքելով 244 ձայներից 125-ը՝ դառնալով 117-րդը՝ 1848 թվականից Դաշնային խորհրդականի պաշտոնում[8][9]։

2017 թվականի նոյեմբերի 1-ին ստանձնել է արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Այդ պաշտոնում փոխարինելով Դիդիե Բուրկհալթերին։ 2020 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակի վերջում նա հաջորդ տարի ընտրվել է երկրի փոխնախագահի պաշտոնում[10]։ Պաշտոնը ստանձնել է 2021 թվականի առաջին օրը[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Պաոլա Ռոդնիի հետ, ապրում է Մոնտանոլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.parlament.ch/de/biografie?CouncillorId=3828
  4. Quiquerez Florent (1 November 2017)։ «Ignazio Cassis au pied du mur européen»։ 24Heures (ֆրանսերեն)։ ISSN 1424-4039։ Վերցված է 2017-11-01 
  5. «FDP-Bundesratskandidat Cassis gibt italienischen Pass zurück»։ Neue Zürcher Zeitung (German)։ 2017-08-25։ Վերցված է 2017-09-21 
  6. SRF Tagesschau Hauptausgabe 20 September 2017
  7. «Ignazio Cassis»։ parlament.ch։ Վերցված է 2017-09-20 
  8. «ELETTO IGNAZIO CASSIS» (իտալերեն)։ ticinonews.ch։ 2017-09-20։ Վերցված է 2017-09-20 
  9. «FOKUS: Der Tessiner Ignazio Cassis ist neuer Bundesrat» (գերմաներեն)։ 10vor10։ 2017-09-20։ Վերցված է 2017-09-20 
  10. Президентом Швейцарии на 2021 год избран Ги Пармелан.
  11. Ги Пармелен вступил в должность президента Швейцарии.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]