Ինամժոն Ուսմանխոջաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինամժոն Ուսմանխոջաև
Inomjon Usmonxoʻjayev
Inomjon Usmonxo‘jayev - Soviet Life, October 1984.jpg
Ծնվել էմայիսի 21, 1930(1930-05-21)
ԾննդավայրՖերգանա, Q4482926?, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 17, 2017(2017-03-17)[1] (86 տարեկանում)
Մահվան վայրՖերգանա, Ուզբեկստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Uzbekistan.svg Ուզբեկստան
ԿրթությունՏաշքենդի պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունպետական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններգերագույն քարտուղար և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Ինամժոն Բուգրուկովի Ուսմանխոջաև (ծնվել է՝ 1930), սովետական պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1958 թվականից։ 1955 թվականին ավարտել է Միջինասիական պոլիտեխնիկական ինստիտուտը (Տաշքենդ1955 թվականից՝ ինժեներ, շինարարական տեղամասի պետ «Ֆերգանավոդստրոյ» տրեստում, 1958-1960 թթ.՝ Մարգիլան քաղաքի ճարտարապետության, 1962 թվականից՝ Ֆերգանայի քաղսովետի նախագահ, 1965 թվականից՝ Ուզբեկստանի կոմկուսի Սիրդարյայի մարզկոմի քարտուղար։ 1969 թվականից աշխատել է ՍՄԿԿ ԿԿ ապարատում։ 1972 թվականից՝ Ուզբեկստանի ՍՍՀ Նամանգանի մարզգործկոմի նախագահ։ 1974 թվականից՝ Ուզբեկստանի կոմկուսի Անդիժանի մարզկոմի առաջին քարտուղար։ 1978 թ. դեկտեմբերից՝ Ուզբեկական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1979 թվականից)։ 1983 թվականի նոյեմբերից Ինամժոն Ուսմանխոջաևը Ուզբեկստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարն է։ ՍՄԿԿ ԿԿ անդամ (1981)։ Ուզբեկստանի կոմկուսի ԿԿ բյուրոյի անդամ։ ԽՍՀՄ X-XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]