Իմ սիրելի ծաղրածուն
Իմ սիրելի ծաղրածուն ռուս.՝ Мой любимый клоун | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | մելոդրամա |
| Թվական | 1986 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Յուրի Կուշներյով |
| Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Ադաբաշյան և Նիկիտա Միխալկով |
| Դերակատարներ | Օլեգ Մենշիկով |
| Երաժշտություն | Օլգա Պետրովա |
| Կինոընկերություն | Մոսֆիլմ |
| Տևողություն | 81 րոպե |
«Իմ սիրելի ծաղրածուն» (ռուս.՝ «Мой любимый клоун»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Յուրի Կուշներյովը[1][2][3] Վասիլի Լիվանովի համանուն վիպակի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկեսի երիտասարդ դերասան Սերգեյ Սինիցինը (Օլեգ Մենշիկով) որոշում է որդեգրել մանկատան վեցամյա սան Վանկային։ Նրա կինը՝ Լեսյան (տառապում է անպտղությամբ), սկզբում դեմ չէր, սակայն իր մոր ճնշման տակ, որը պարծենում է իր ակադեմիկոս ամուսնով, ասում է, որ դեմ է որդեգրման որոշմանը։ Գործը գնում է ամուսնալուծության։ Մինչդեռ Սերգեյն իր լավագույն ընկեր և գործընկեր Ռոմանի հետ պատրաստում է նոր համար կրկեսի սպասվող մեծ հյուրախաղերի համար։ Երեխան շատ է խանգարում նրա աշխատանքին, բայց Ռոմանն իր կնոջ՝ Ալիսայի հետ օգնում է Սերգեյին խնամել Վանկային։ Նա անընդհատ հարցնում է հորը, թե որտեղ է իր մայրը, իսկ նա բացատրում է, որ մայրը մեկնել է ուրիշ տեղ։
Անսպասելիորեն երեխայի վիճակը կտրուկ վատանում է, անհրաժեշտ է հազվադեպ խմբի արյան շտապ փոխներարկում։ Սերգեյը նախկինում լուրջ հարաբերություններ էր ունեցել մարմնամարզուհի Պոլինայի հետ, բայց Ռյումինը ժամանակին լուրեր է տարածել Պոլինայի ինտիմ հարաբերությունների մասին գերմանացի վարժեցնողի հետ հյուրախաղերի ժամանակ։ Հպարտ ու խռովկան Սինիցինը խզել էր հարաբերությունները նրա հետ, սակայն ամուսնալուծությունից հետո շարունակում է սիրել նրան։ Հիշելով բոլոր նրանց, ովքեր կարող էին արյուն հանձնել, Ալիսը հիշում է Պոլինայի մասին, զանգահարում է նրան, և Պոլինան համաձայնում է։ Սակայն ասում է Սերգեյին, թե ինչ է մտածում նրա մասին։
Վանկան արթնանում է, տեսնում հարևան մահճակալին պառկած Պոլինային ու ասում․ «Մայրի՛կ, դո՞ւ ես։ Դու եկե՞լ ես»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Վլադիմիր Իլյին | Ռոման Սամոնովսկի |
| Օլեգ Մենշիկով | Սերգեյ Սինիցին |
| Տատյանա Դոգիլևա | Պոլինա |
| Արչիլ Գոմիաշվիլի | Պաշա Ֆոկին |
| Նատալյա Սայկո | Ալիսա Պոլդի |
| Իլյա Տյուրին | Վանկա |
| Օլեգ Ստրիժենով | Դիմ Դիմիչ |
| Եվգենի Գավրիլին[4] | Վալերի Ռյումին |
| Օլգա Բիտյուկովա | Լեսյա Բատերբարդտ |
| Եկատերինա Զինչենկո | Օլգա |
| Լիոնելլա Պիրևա | Մալվա Նիկոլաևնա |
| Անդրեյ Սմիռնով | բժիշկ |
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Ադաբաշյան, Նիկիտա Միխալկով
- Ռեժիսոր՝ Յուրի Կուշներյով
- Օպերատոր՝ Իգոր Բեկ
- Կոմպոզիտոր՝ Օլգա Պետրովա
- Նկարիչ՝ Վիկտոր Զենկով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|