Իլ-76-ի աղետը Լենինականի մոտ (1989)
Իլ-76-ի աղետը Լենինականի մոտ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | հոկտեմբերի 20, 1989 |
Վայր | Գյումրի, , |
Թռիչքի վայր | Ulyanovsk Baratayevka Airport?, Ուլյանովսկ և ՌԽՖՍՀ |
Վերջնական կետ | Շիրակ օդակայան, Գյումրի և Հայկական ԽՍՀ |
Aviation Safety Network ID | 19891020-0 |
Օդանավ |
Իլ-76 ինքնաթիռի աղետը Լենինականի մոտ, ավիավթար, որը տեղի է ունեցել 1989 թվականի հոկտեմբերի 20-ին և որի արդյունքում զոհվել է 15 մարդ։ Ինքնաթիռը պատկանում էր «Աերոֆլոտ» ավիաընկերության Ուլյանովսկի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտին։
Ինքնաթիռը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակնիշը - Իլ-76ՏԴ
- Կողային համարանիշը - СССР-76466
- Գործարանային համարը - 0023440153
- Սերիական համարը - 29-09
- Արտադրությունը - 1982 թ. սեպտեմբերի 8
Աղետի պահին անցել էր 2054 թռիչքային ժամ և ունեցել 2193 վայրէջք[1]։ Անձնակազմը բաղկացած էր 10 հոգուց, բացի անձնակազմից, աղետի պահին ինքնաթիռում եղել է հինգ ուղևոր։
Աղետը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլ-76 ինքնաթիռը կատարում էր ուսումնական թռիչք, որի մեջ ընդգրկված էր 37200 կգ ուղեբեռի տեղափոխումը Գյումրի` Սպիտակի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնողական աշխատանքների ծրագրի շրջանակներում։ Ինքնաթիռը թռիչքն սկսել է Ուլյանովսկից[2] և ժամը 02:15-ին մոտենալով Լենինականին, անձնակազմը անջատված ավտոպիլոտի և 520 կմ/ժ ցուցիչի արագության, ինչպես նաև 12 մ/վ ուղղահայաց արագության պայմաններում սկսել է ցածրություն հավաքել։ Ժամը 02:24:57-ին անձնակազմը կապվել է կարգավարի հետ և զեկուցել 4200 մ բարձրություն զբաղեցնելու մասին։ Ի պատասխան, կարգավարը թույլ է տվել ցածրությունը մինչև 3000 մ, ինչը անձնակազմը սկսել է իրականացնել 8 մ/վ ուղղահայաց արագությամբ։
Լենինականում այդ ժամանակ եղանակը հանգիստ է եղել, տեսանելիությունը` ավելի քան 5 կմ, ջերմաստիճանը +4 °С։ Իջնելով մինչև 3000 մ բարձրություն, օդանավի անձնակազմը սխալմամբ օդակայանի ճնշումը դրել էր 736 մմ սնդիկի սյուն` 636-ի փոխարեն, որի պատճառով բարձրաչափերը սկսել են չափել թռիչքի բարձրությունը 1100 մետր։ Երբ ինքնաթիռը գտնվել է փաստացի 270 մ բարձրության վրա, բարձրաչափերը ցույց են տվել 1370 մ բարձրություն։ Օդանավակայանից 18 կմ հեռավորության վրա սկսել է աշխատել ինքնաթիռի` երկրի հետ վտանգավոր մոտեցման ձայնային ազդանշանը։ Ժամը 02։29։54-ին անձնակազմի հետ կապվելով, կարգավարը ցուցում է տվել` չորրորդ պտույտին իջնել մինչև 800 մ բարձրություն։ Օդաչուները հաստատել են ստացված հրահանգը և սկսել են այն կատարել` չնայած աշխատող ազդանշանին[3]։
Ժամը 02։30։04-ին անձնակազմի անդամներից մեկը նկատել է, որ բարձրաչափերում ճնշումը սխալ է դրված, սակայն արագ գործողություններ անձնակազմը չի կատարել, իսկ 4 վայրկյան անց իր աշխատանքը դադարեցրել է ձայնային ազդանշանը։ Անսպասելիորեն օդաչուներն իրենց առջև սարեր են տեսել և մինչև վերջ դեպի իրենց են ձգել ղեկանիվները, սակայն փոքր հեռավորությունը հնարավորություն չի տվել խուսափել բախումից։ Ժամը 02։30։14-ին Իլ-76-ը 440 կմ/ժ արագությամբ բախվել է սարին, ամբողջովին կործանվել և այրվել։ Ինքնաթիռում գտնվող 15 հոգին զոհվել են[3]։ Հետագա քննությամբ պարզվել էր, որ բացի անձնակազմի թույլ տված մի շարք սխալներից, անփորձ են եղել նաև օդաչուները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ильюшин Ил-76ТД Бортовой №: CCCP-76466». Russianplanes.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Катастрофа Ил-76ТД Ульяновского Центра ГА СЭВ в районе а/п Ленинакан». airdisaster.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 3,0 3,1 «Приказ МГА СССР от 16.01.1990 № 12 «О катастрофе самолёта Ил-76 № 76466 Центра ГА СЭВ»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.