Իլոն Մասկ․ Tesla, SpaceX և ֆանտաստիկ ապագայի որոնումներ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլոն Մասկ․ Tesla, SpaceX և ֆանտաստիկ ապագայի որոնումներ
անգլ.՝ Elon Musk
ԵնթավերնագիրTesla, SpaceX, and the Quest for a Fantastic Future
ՀեղինակԷշլի Վենս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրկենսագրություն
ԹեմաԻլոն Մասկ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀրատարակիչVirgin հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2015

Իլոն Մասկ․ Tesla, SpaceX և ֆանտաստիկ ապագայի որոնումներ (անգլ.՝ Elon Musk։ Tesla, SpaceX, and the Quest for a Fantastic Future), ամերիկացի թղթակից, գրող և կինոռեժիսոր Էշլի Վենսի գիրքը, որը լույս է տեսել 2015 թվականի մայիսի 19-ին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հեղինակը մոտ տարի անցկացրել է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ լուսաբանել է ՏՏ ոլորտը։ Նա պարբերաբար զրուցել է Իլոն Մասկի, նրա մերձավորների և Մասկին սատարած մարդկանց հետ։

Հեղինակը գրքում ներկայացրել է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը, SpaceX, Tesla և SolarCity ընկերությունները հիմնած բիզնես մագնատ, ներդրող Իլոն Մասկի ապագայի մասին իր ուրույն պատկերացումները։ Հեղինակը Մասկին տալիս է ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա դժվար մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելը, իր դրամատիկ տեխնիկական նորարարություններն ու ձեռնարկատիրական ձգտումները[1]։

Մասկի կյանքի պատմությունը գրի առնելու զուգահեռ Էշլի Վենսը փորձել է պատասխանել ժամանակի կարևոր հարցերից մեկին՝ գյուտարարների և ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ և անզիջում մրցակցության պայմաններում։ Գրքում նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների և արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի և Սթիվ Ջոբսի խառնուրդն է, նա իր էներգիան և մեծ կարողությունը օգտագործում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն։

Գիրքը թարգմանվել է մոտ 40 լեզվով, վաճառվել ավելի քան 2 միլիոն օրինակ։ Այն մի շարք ընկերությունների և թերթերի կողմից ճանաչվել է տարվա լավագույն գրքերից մեկը[2][3][4][5][6]։

2021 թվականին «Newmag» հրատարակչությունը Լիանա Զաքարյանի թարգմանությամբ գիրքը հրատարակել է հայերեն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elon Musk: Tesla, SpaceX, and the Quest for a Fantastic Future Paperback – Illustrated, January 24, 2017
  2. 9 December 2015. «WSJ's Best Books of 2015 - WSJ.com». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Cohen, Nicole; Friedman, Rose; Mayer, Petra; Novey, Beth (2015 թ․ դեկտեմբերի 8). «Best Books of 2015 : NPR». NPR. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. «Amazon.com: Audiobooks - Best Books of 2015: Books (Page two)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. {{cite web}}: Text "Amazon" ignored (օգնություն)
  5. Vanderkam, Laura. «The 10 Best Business And Productivity Books Of 2015». Fast Company (magazine). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. «Best of 2015». Audible. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Իլոն Մասկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]