Իլյա Պրուսիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Պրուսիկին
Բնօրինակ անունռուս.՝ Илья Прусикин
Ծնվել էապրիլի 8, 1985(1985-04-08)[1] (39 տարեկան)
Ust-Borzya, Q21193545?, Օնոնսկի շրջան, Չիտայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր Ռուսաստան
Ժանրերռեյվ, synth-punk?, ալտերնատիվ ռոք և Նու մետալ
Մասնագիտություներգիչ, դերասան, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ
Գործիքներվոկալ և կիթառ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
ԱնդամակցությունLittle Big
ԱմուսինTatarka
 Ilya Prusikin Վիքիպահեստում

Իլյա Պրուսիկին (ռուս.՝ Илья Прусикин, ապրիլի 8, 1985(1985-04-08)[1], Ust-Borzya, Q21193545?, Օնոնսկի շրջան, Չիտայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս երաժիշտ ու վիդեոբլոգեր[3]։ «Little Big» խմբի հիմնադիր ու առաջնորդ։ Հայտնի է բեմական «Ильич» կեղծանունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Պրուսիկինը ծնվել է 1985 թվականի ապրիլի 8-ին Ռուսաստանի ու Չինաստանի սահմանին՝ Անդրբայկալում։ Ըստ բլոգերի, նրա ընտանիքը ունի լեհական ու հրեական արմատներ։ Ծնողների հետ միասին տեղափոխվել է Սոսնովի Բոր՝ Սանկտ Պետերբուրգի մոտ[4]։

Սիրում էր խաղալ բեյսբոլ, հետաքրքրվում էր ֆուտբոլով ու հաճախում էր ավիամոդելացման խմբակ։ Դրանից բացի դարձել էր Սոսնովի Բոր քաղաքի ՈւՀԱ-ի դպրոցական լիգայի չեմպիոն։ Հաճախում էր նաև երաժշտական դպրոցի ֆորտեպիանոյի դասարանը։ Միջին ու երաժշտական կրթությունից բացի ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական համալսարանի հոգեբանամանկավարժական մասնաճյուղը։

2012 թվականին Պրուսիկինը դառնում է «Полицейские будни» սիթքոմի պրոդյուսերն ու դերասանը։ Բլոգերների արտադրության կինոժապավենում նկարահանվում էին «YouTube» վիդեոհոսթինգի ամենավառ ներկայացուցիչները՝ Իլյա Մեդիսոնը, «Хлеб» խմբի մանսակիցները, Սեմ Նիքելը և այլն։ Սակայն 3 նկարահանումից հետո նախագիծը փակվում է։

Մի տարի անց Էլդար Ջարախովի հետ հիմնադրում է «КЛИККЛАК» միությունը։ Հիմնադիրների հայտարարության համաձայն, «КЛИККЛАК»-ի լսարանը ակտիվ կյանքով ու լավ հումորի զգացումով տղաներ ու աղջիկներ են։ Ալիքի էջում տեղադրվում են այնպիսի շոուներ, ինչպիսիք են «Дай Леща», «Трэш Игры», «Как Скажешь», «Шокирующее Караоке», «Разрушители Экспериментов», «Сыграл В Ящик», «Зашкварные Истории», «Дикие Рекорды», «Кажется, Нащупал» և «Кликклак шоу»։

2019 թվականի օգոստոսի կեսին նա դառնում է «Связного-Евросеть»-ի ՝ստեղծագործական հարցերով տնօրեն։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Իլյիչը դառնում է «Թենկոր» (Tenkorr) նյու-մեթալ խմբի անդամ։ Նրանց ստեղծագործությունը դուր էր եկել ռուսական լսարանին, դրա համար ձեռներեց երիտասարդները թողարկեցին մի քանի սկավառակ։ Պրուսիկինը նաև աշխատելու փորձ ուներ այնպիսի խմերի հետ, ինչպիսիք են «Like A Virgin», «St. Bastards» և «Construktorr»։

Չնայած այսքան շատ երաժշտական խմբերին, Իլյիչին միջազգային հռչակ բերեց «Little Big» ռեյվ խումբը։ 2013 թվականի ապրիլի 1-ին Պրուսիկինմ ու իր ընկերները ո թողարկում են «Every Day I’m Drinking» տեսահոլովակը՝ ապրիլի 1-ին նվիրված, որը բաժանել է երկիրը երկու խմբի։Մի մասը կարծում էր, որ խումբը զրպարտում է մեծ պետությունը՝ ցույց տալով ամենավատն, ինչ կա Ռուսաստանում։ Մյուսը տեսնում էր ստեղծագործության մեջ սովորական սատիրա։ Իրենք՝ մասնակիցները, հաճախ կրկնում էին․ «Little Big»-ը հասարակության երաժշտական արտացոլումն է»։ Նրանց երգերում նրանք բացահայտորեն ծաղրում են ռուս մարդու պահվածքի ու կյանքի ազգային կարծրատիպերը։ Պրուսիկինի խոսքով, հայտնի խումբը կարող էր և չլինել, եթե 2013 թվականին «Die Antwoord» հարավաֆրիկյան խումբը չկանչեր նրանց ելույթ ունենալ իրենց համերգի ընթացքում։ Այն ժամանակ խումբը միայն մի երգ է ունեցել։ Քանի որ խմբի առաջին ելույթը կայացավ հենց այդ համերգի ժամանակ, խմբին միանգամից կնքեցին որպես «Ռուսական Die Antwoord» ու շատ համեմատում են այդ խմբի հետ։ Vice ամսագրի երաժշտական մասնաճյուղը անվանել է Little Big-ը «պատասխան Die Antwoord-ին ռուսական հոգեբուժարանից»[5][6]։ Այլ քննադատներ նշում են, որ Little Big-ը ունի իր սեփական նույնականությունը[7]՝ խումբը ներկայացնում է լսողին ռուսական ազգային երգերի ու մշակույթի իր տեսակետը։

Խումբն ինքն իրեն անվանում է երգիծական արտ-կոլլաբորացիա, որը միանգամից խաղադրույք է կատարում և երաժշտության, և արտաքին տեսքի, և շոուի վրա։ Little Big-ը ծաղրում է ռուսների մասին տարբեր ազգային կարծրատիպերը։ Բոլոր տեսահոլովակները նկարահանում է համահիմնադիր Ալինա Պյազոկը։ Շնորհիվ դրա, որ խումբը ունի սեփական արտադրական ընկերություն (Little Big-ը «КликКлак» ստեղծագործական միության կազմն է մտնում[8][9]) ու տեսահոլովակների նկարահանման փորձ, բոլոր երաժշտական վիդեոները նրանք են թողարկում[10]։ Խմբի տեսահոլովակները տարբերվում են գրոտեսկով ու նպատակ ունեն տարածվել[11][12]։

2018 թվականի հունիսի 15-ին «КЛИККЛАК» ալիքքվ «Кажется, Нащупали!» շոուի 3-րդ եթերաշրջանի 1-ին դրվագում հայտարարվել է Little Big և The Hatters խմբերի նոր, համատեղ Punkiss երաժշտական նախագիծը։ Հունիսի 18-ին Իլյիչը և The Hatters-ի առաջնորդ Յուրի Մուզիչենկոն՝ նոր էլեկտրո փոփ փանկ խմբի շրջանակներում, թողարկել են դեբյուտային տեսահոլովակը՝ իրենց «Мать-одиночка» առաջին սինգլի համար[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 6-ին կայացել է Իրինա Սմելայայի ու Իլյա Պրուսիկինի ամուսնությունը[14]։ Ունեն մեկ որդի՝ Դոբրինյա անունով, որը ծնվել է 2017 թվականի նոյեմբերի 26-ին[15]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014՝With Russia From Love
  • 2015՝ Funeral Rave[16]
  • 2018՝ Antipositive, Pt. 1[17]
  • 2018՝ Antipositive, Pt. 2[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.themoviedb.org/person/2274667
  2. 2,0 2,1 2,2 https://vz.ru/society/2020/3/10/1027888.html
  3. ВПИСКА (2018 թ․ հոկտեմբերի 19). «Вписка и Ильич (Little Big) — о знакомстве с Ирой Смелой, работе с Lizer, почему Киркоров панк (на 18:22 говорит о месте рождения)». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. ВПИСКА (2018 թ․ հոկտեմբերի 19). «Вписка и Ильич (Little Big) — о знакомстве с Ирой Смелой, работе с Lizer, почему Киркоров панк». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. Die Antwoord vs Little Big // Собака.ru
  6. I FOUND THE RUSSIAN DIE ANTWOORD By Dan Wilkinson, Noisey
  7. Little Big from Russia METATRONIKS, Magazine for design and entertaiment
  8. The Village «Выходные в Петербурге: Концерт Little Big, Сальвадор Дали в Музее Фаберже и лекция Чечота о Шнурове»
  9. «Новое имя: Клауд-рэперша и влогерша TATARKA — Wonderzine». wonderzine.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  10. Ильич и Гокк (LITTLE BIG) — Интервью (Тула 31.10.2014)
  11. Афиша Daily: «Big Dick» и другие отвратительные музыкальные клипы
  12. Афиша Daily: Little Big: как самая гадкая группа России пришла к успеху
  13. КЛИККЛАК (2018 թ․ հունիսի 18). «PUNKISS — Мать Одиночка (ПРЕМЬЕРА КЛИПА!)». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Когда состоялась свадьба Ирины Смелой и Ильи Прусикина, фотография?» (ռուսերեն). www.bolshoyvopros.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. «Кто родился у Иры Смелой и Ильича (солиста Little Big)? - ДЗЫНЬ» (ռուսերեն). nasmillion.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. «Страница альбома FUNERAL RAVE на офф. сайте Little Big». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  17. Antipositive, Pt. 1 на iTunes
  18. Antipositive, Pt. 2 на iTunes

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Պրուսիկին» հոդվածին։