1953 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963 թվականից աշխատել է նույն ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, 1972 թվականից՝ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, 1976-1989 թվականներին՝ Ք. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ տնօրեն, միաժամանակ՝ հետվնասվածքային բարդությունների բաժանմունքի գիտական ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են ոսկրային հյուսվածքի վերականգնման հարցերի ուսումնասիրությանը։ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների գիտական ընկերության նախագահ (1976-1989 թվականներ)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։