Իիրիս Սուոմելա
Իիրիս Սուոմելա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կանաչ միություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 1, 1994[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Տամպերե, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | iirissuomela.fi |
Իիրիս Սուոմելա (ֆիններեն՝ Iiris Suomela, մայիսի 1, 1994[1], Տամպերե, Ֆինլանդիա[2]), ֆինն կին քաղաքական գործիչ, Կանաչների միություն կուսակցության անդամ։ 2019 թվականի ապրիլի 17-ից ի վեր Պիրկանմաայի ընտրատարածքից ընտրված խորհրդարանի (էդուսկունտա) ամենաերիտասարդ պատգամավորը[3]։ Տամպերեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իիրիս Սուոմելան ծնվել է 1994 թվականի մայիսի 1-ին Տամպերեում[2]։ Նա իր պատանեկան տարիներն անցկացրել է Մեծ Բրիտանիայում[4] և ընդհանուր առմամբ 7 տարի ապրել արտերկրում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Մեծ Բրիտանիայում[4]։ 2013 թվականին ստացել է դիպլոմ Ուելսի UWC Atlantic College քոլեջի միջազգային բակալավրիատի ծրագրով։ Տամպերեի համալսարանում սովորել է սոցիոլոգիա, և 2015 թվականից անդամակցել է նրա ուսանողական միությանը։ 2017 թվականի ապրիլի 9-ին կայացած համայնքային ընտրություններում, ստացել է 1981 ձայն և ընտրվել Տամպերայի Քաղաքային խորհրդի անդամ։ Տամպերեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալն է[3]։ 2019 թվականի ապրիլի 14-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր Պիրկանմաայի ընտրատարածքից։ Ընտրության պահին Իիրիս Սուոմելան 24 տարեկան էր, և նա դարձավ ամենաերիտասարդ պատգամավորը։
Ֆեմինիստ է, հանդես է գալիս Մարդու իրավունքների պաշտպանության օգտին և պայքարում է խտրականության դեմ[3]։ Հանդիսանում է բռնաբարության սահմանումը փոխելու վերաբերյալ Suostumus 2018 («Համաձայնություն 2018») քաղաքացիական նախաձեռնության հեղինակներից մեկը։ Հեղինակների կարծիքով՝ ցանկացած սեռական գործողություն առանց կողմերի փոխադարձ համաձայնության պետք է համարվի բռնաբարություն։ Նախաձեռնությունը հավաքեց անհրաժեշտ 50 հազար ստորագրություն և 2018 թվականին մտավ խորհրդարան[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.eduskunta.fi/EN/kansanedustajat/Pages/1423.aspx
- ↑ 2,0 2,1 2,2 «Iiris Suomela» (ֆիններեն)։ Eduskunta։ Վերցված է 2020-02-23
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «В Финляндии собрали самый женский парламент за всю историю»։ Фонтанка.Ру։ 2019-04-15։ Վերցված է 2020-02-23
- ↑ 4,0 4,1 Suomela, Iiris (2019-11-08)։ «Speech at the EGP council opening» (անգլերեն)։ Vihreä liitto։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-23-ին։ Վերցված է 2020-02-23
- ↑ Гражданская инициатива об изменении определения изнасилования прошла в парламент // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 15 ноября 2018.(Ստուգված է 23 փետրվարի 2020)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- «Iiris Suomela» (ֆիններեն)։ Eduskunta։ Վերցված է 2020-02-23
|