Իզոնիազիդ/պիրիդօքսին/սուլֆամետօքսազոլ/տրիմետոպրիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Իզոնիազիդ/պիրիդօքսին/սուլֆամետօքսազոլ/տրիմետոպրիմ
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
Պերօրալ[1]
ԱԹԴ կոդ

Իզոնիազիդ/պիրիդօքսին/սուլֆամետօքսազոլ/տրիմետոպրիմ (INH/B6/CTX), մի քանի դեղամիջոցների ֆիքսված դեղաչափ է, որը կիրառվում է ՁԻԱՀ-ի ժամանակ օպորտունիստական վարակների կանխարգելման համար[1]: Այն միավորում է իզոնիազիդը, պիրիդօքսինը, սուլֆամետօքսազոլը և տրիմետոպրիմը[1]: Այն հատկապես օգտագործվում է տուբերկուլոզի, տոքսոպլազմոզի, թոքաբորբի, մալարիայի և իզոսպորիազի կանխարգելման համար[2][3]: Այն օգտագործվում է պերօրալ[1]:

Կողմնակի ազդեցությունները ներառում են կենտրոնացման դժվարությունը, համրությունը, փսխումը և ցանը[2]: Ծանր կողմնակի ազդեցություններից է լյարդի խնդիրները[2]: Պետք է զգուշությամբ կիրառել գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակաս ունեցող մարդկանց մոտ[2]: Դեռ հստակ ուսումնասիրված չէ, բայց հղիության ժամանակ կիրառելու դեպքում խնդիրներ չեն առաջանում[2]:

Այն ԱՀԿ դեղամիջոցների ցանկում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[1]: 2016 թվականի տվյալներով, զարգացող երկրներում մեկ տարվա կիրառման դեպքում արժեքը 15$ է[3]: Չնայած դեղի արդյունավետությունը թույլ է տալիս օգտագործել ավելի քիչ դեղահաբեր, սակայն այդ տարբերակի կիրառման դեպքում հայտնի չէ բուժման արդյունավետությունը[4]: Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիքսված դեղաչափերի կիրառումը արդյունավետ է այդ դեպքում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «WHO Model List of Essential Medicines (20th List)»։ World Health Organization։ March 2017։ Վերցված է 29 June 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «WHO Model List of Essential Medicines Application»։ March 2011։ Վերցված է 29 June 2017 
  3. 3,0 3,1 3,2 «WHO Model List of Essential Medicines Application»։ Վերցված է 13 December 2017 
  4. «WHO application for the inclusion of INH/CTX/B6 FDC in the WHO Essential Medicines List»։ Վերցված է 13 December 2017