Իզաբելլա (Դանիայի արքայադուստր)
Իզաբելլա | |
![]() | |
Մասնագիտություն՝ | ազնվական և աշակերտ |
---|---|
Դավանանք | Դանիական եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 21, 2007[2][1] (15 տարեկան) |
Ծննդավայր | , Կոպենհագեն[1] |
Դինաստիա | House of Glücksburg (Denmark)? |
Քաղաքացիություն | Դանիա |
Ի ծնե անուն | անգլ.՝ Isabella Henrietta Ingrid Margrethe of Denmark[1] |
Հայր | Դանիայի կրոնպրինց Ֆրեդերիկ[2][1] |
Մայր | Mary, Crown Princess of Denmark?[2][1] |
Կայք՝ | kongehuset.dk/en/the-royal-house/crown-prince-couple/hrh-princess-isabella |
Նորին մեծություն Իզաբելլա ( դան․՝ Isabella Henrietta Ingrid Margrethe; ապրիլի 21, 2007[2][1], , Կոպենհագեն[1]), Դանիայի արքայադուստր, Մոնպեզայի կոմսուհի։
Նորին մեծություն արքայազն Ֆրեդերիկի՝ Մոնպեզայի կոմսի և նրա կին Մերի Դոնալդսոնի դուստրը։ Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի թոռնուհին, արքայազն Քրիստիանի կրտսեր քույրը և երկվորյակներ արքայազն Վենսանի և արքայադուստր Յոզեֆինայի ավագ քույրը։
Դանիական գահաժառանգության ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը Մարգրետե Երկրորդ թագուհուց հետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 2007 թ․ ապրիլի 21-ին, ժամը 16։02-ին, Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցում`3350 գ քաշով և 50 սմ հասակով։
Արքայադուստր Իզաբելլան մկրտվել է 2007 թ․ հուլիսի 1-ին Ֆրեդենսբորգ ամրոցի եկեղեցում։ Նա ստացել է Հենրիետա, Մարգրեթ և Ինգրիդ անունները՝ ի պատիվ տատիկների և մեծ տատիկի [3]։ Նրա կնքահայրերն էին. Բելգիայի թագուհի Մաթիլդան, Հունաստանի և Դանիայի արքայադուստր Ալեքսիան, Նադին Ջոնսթոնը, Քրիստիան Բուխվալդը, Փիթեր Հիրինգը, Մարի Լուիզա Սքիլը։ Տասմանիայում, որպես արքայադուստր Իզաբելլայի կնունքի նվեր՝ պատրաստել էին մանրանկարչական ապարանջան՝ սպիտակ ոսկուց, կարմիր էմալից և Դանիայի դրոշի տեսքով թանկարժեք քարերից․ սպիտակ խաչ կարմիր ֆոնի վրա [3]։
2013 թ․ օգոստոսի 13-ին Իզաբելլան գնաց Գենտոֆտեի Տրանեգարդ դպրոցի 0 դասարան։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիա 2009 թ․ հունիսի 11։ Պատմական շքանշան «Արքայազն Հենրիքի ծնունդից 75 տարի անց"
Դանիա 2010 թ․ ապրիլի 16։ Պատմական շքանշան «Թագուհի Մարգրեթ 2-րդի ծննդից 70 տարի անց»
Դանիա 2012 թ․ հունվարի 14։ Թագուհի Մարգրեթ 2-րդի Սուտակե ծննդյան Պատմական շքանշան
Դանիա 2015 թ․ ապրիլի 16։ Պատմական շքանշան «Թագուհի Մարգրեթ 2-րդի ծննդից 75 տարի անց»
Դանիա 2017 թ․ հունիսի 10։ «Պատմական շքանշան․ Թագուհի Մարգրեթ 2-րդի և արքայազն Հենրիքի ոսկե ամուսնություն»
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 http://kongehuset.dk/en/the-royal-house/crown-prince-couple/hrh-princess-isabella
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Браслет со значением // Эхо планеты : журнал. — 2007. — № 27 (Հուլիս). — С. 48.