Իդրիզ Սեֆերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իդրիզ Սեֆերի
ալբ․՝ Idriz Seferi
Idriz Seferi.png
Ծնվել էմարտի 14, 1847(1847-03-14)
ԾննդավայրՍկոպսկա Ցրնա Գորա, Հյուսիսային Մակեդոնիա
Մահացել էմարտի 25, 1927(1927-03-25) (80 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Albania.svg Ալբանիա
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգությունալբանացի
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Իդրիզ Սեֆերի (ալբ․՝ Idriz Seferi, թուրք.՝ İdris Sefer, 14 մարտի, 1847, Սեֆեր, Կոսովո, Օսմանյան կայսրություն - 25 մարտի, 1927), ալբանացի ազգային հերոս, պարտիզան, Պրիզրենի լիգա և Պեժայի լիգա (ալբ․՝ Lidhja e Pejës) հայրենասիրական կազմակերպությունների անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդրիզ Սեֆերին ծնվել է 1847 թվականի մարտի 14-ին Օսմանյան կայսրության Կոսովո վիլայեթի Սեֆեր գյուղում (Սկոպսկա Ցրնա Գորա լեռնազանգվածում, ներկայում՝ քաղաք Պրեշևո Սերբիայի հարավում։

Վաղ տարիքում սկսել է մասնակցել ալբանական ազգային շարժմանը[1]՝ դառնալով Պրիզրենի լիգայի (1878 թվականից) և Պեժայի լիգայի (1899 թվականից) անդամ[2]: Իդրիզ Սեֆերին լիգայի անդամների հետ հարձակվել է Կիչևո քաղաքի քրիստոնյա բնակչության վրա[3]: 1878 թվականի հուլիսի 10-ին Իդրիզ Սեֆերին իր մարդկանց հետ հարձակվել է Դոբրի Դոլ գյուղի վրա և փախցրել գեղեցիկ աղջիկների։ Բողոքներից հետո օսմանյան կառավարությունը ձերբակալել է Իդրիզ Սեֆերիին, սակայն երբ Անգլիայի դեսպանը հետաքրքրվել է, թե ինչ է պատահել Իդրիզ Սեֆերիին, օսմանյան կառավարությունը աղջիկների ծնողներին ստիպել է հրաժարվել իրենց բողոքներից[2]; Իդրիզ Սեֆերին ալբանացի այլ առաջնորդների հետ փորձել է կապ հաստատել Սերբիայի կառավարության հետ, որ ապստամբներին օգնում էր փողով ու զենքով։

1910 թվականի սկզբում Կոսովոյի վիլայեթի 12 ալբանական տոհմեր, որոնց ղեկավարների թվում էին Իդրիզ Սեֆերին ու Իսա Բոլետինին, ապստամբեցին օսմանյան տիրապետության դեմ։ Իդրիզ Սեֆերիի ուներ շուրջ 5000 մարդուց բաղկացած խումբ, որ զինվել էր թուրքական գնացքը կողոպտելու շնորհիվ ձեռք բերված զենքով։ Իսա Բոլետինիի ղեկավարության ներքո կար շուրջ 2000 մարդ, որ գտնվում էին Ուրոշևացի ու Պրիզրենի մոտ։ Չնայած ալբանացի մարտիկների ցույց տված համառ դիմադրությանը՝ ապստամբությունը ճնշվում է օսմանյան ուժերի կողմից, որ մի քանի անգամ գերազանցում էին ալբանացիներին. օսմանյան իշխանությունը ապստամբների դեմ էր ուղարկել 16000-անոց զորք, որին առաջնորդում էր Տուրգուտ փաշան։ Կոսովոյի վիլայեթում իր տիրապետությունը պահպանելու համար Օսմանյան կայսրությունը ձեռք առավ խիստ միջոցներ[4]:

1912 թվականի ապրիլին Ջյակովիցա լեռներում ալբանացիներն ապստամբում են Հասան Պրիշտինայի ղեկավարությամբ։ Նրանց են միանում ալբանացիների այլ տոհմեր, որոնց թվում էին նաև Իդրիզ Սեֆերին ու Իսա Բոլետինին։ Այս անգամ դիմադրությունն ավելի մեծ մասշտաբ ուներ, քան 1910 թվականին էր։ Ապստամբությունը դառնում է համազգային։ Միաժամանակ բարեկամական հարաբերություններ էին պահպանվում Սերբիայի հետ։ Ապստամբների դեմ կրկին ուղարկվում են օսմանյան կանոնավոր զորքեր, որոնց հաջողվում է ճնշել ալբանացիների դիմադրությունը։ Այս ապստամբությունից հետո Իդրիզ Սեֆերին ու Իսա Բոլետինին Թուրքիայի ազդեցությամբ թշնամաբար են տրամադրվում Սերբիայի նկատմամբ ու Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում (1914-1915 թվականներ) պատերազմում են նրա դեմ։ Իսկ պատերազմի երկրորդ փուլում (1916-1918 թվականներ) նրանք կռվում էին բուլղարական զորքերի դեմ։

Իդրիզ Սեֆերին մահացել է տանը 1927 թվականի մարտի 25-ին։ Հետմահու նրան շնորհվել է Կոսովոյի հերոս պետական պարգև։

Պրիշտինա քաղաքում տեղադրվել է Իդրիզ Սեֆերիի հուշարձանը, որի հեղինակն է ալբանացի քանդակագործ Օդիսե Պասկալին։ Գնիլանե համայնքում նույնպես տեղադրված է Սեֆերիի հուշարձանը[5], իսկ Կաչանիկ քաղաքում՝ նրա կիսանդրին։ Տարբեր նկարիչներ ստեղծել են Իդրիզ Սեֆերիին դիմանկարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bep Jubani et al., Historia e popullit shqiptar: për shkollat e mesme (Libri Shkollor: Prishtinë, 2002) 191-198.
  2. 2,0 2,1 Elsie Robert (2012)։ A Biographical Dictionary of Albanian History։ London: I.B.Tauris & Co. Ltd.։ էջ 403։ ISBN 978-1-78076-431-3։ Վերցված է 8 July 2013 
  3. European commission for Eastern Roumelia (1880)։ Report presented to the international commission at Constantinople [European commission for Eastern Roumelia] as to the state of Macedonia since the treaty of Berlin։ էջ 34-35  (անգլ.)
  4. Ljubodrag Dimić, Đorđe Borozan (1998)։ Југословенска држава и Албанци։ Službeni list SRJ։ էջ 317  (անգլ.)
  5. Thyejnë skulpturën e Idriz Seferit, “se është katolik” (ալբ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shaban Braha: Idriz Seferi në Lëvizjet Kombëtare Shqiptare, Shtëpia Botuese „8 Nëntori“, Tirana 1981.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]