Իգոր Վոլկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Վոլկ
ռուս.՝ Игорь Петрович Волк
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1937(1937-04-12)
ԾննդավայրԶմիյով, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 3, 2017(2017-01-03)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա
ԳերեզմանBykovo cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունFlight Academy of the National Aviation University? (1956), Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ (1969) և Fedotov Test Pilot School?
ԵրկերLetnye issledovanii︠a︡ i ispytanii︠a︡ : fragmenty istorii i sovremennoe sostoi︠a︡nie : nauchno-tekhnicheskiĭ sbornik?
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց, գյուտարար, փորձարկիչ օդաչու և սպա
ԱշխատավայրԳրոմովի անվան թռիչքների հետազոտական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Igor Volk Վիքիպահեստում

Իգոր Վոլկ (ռուս.՝ Игорь Петрович Волк, ուկրաիներեն՝ Ігор Петрович Волк, ապրիլի 12, 1937(1937-04-12), Զմիյով, ԽՍՀՄ - հունվարի 3, 2017(2017-01-03)[1], Պլովդիվ, Բուլղարիա), Խորհրդային Միության տիեզերագնաց և փորձարկող օդաչու։

Ռազմական և փորձարարական օդաչու[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Վոլկը դարձել է օդաչու Խորհրդային Միության օդային զինուժում 1956 թվականին։ 1965 թվականին ավարտելով փորձարարական օդաչուական դպրոցը, նա ընդունվեց Գրոմովի անվան օդաչուական գիտահետազոտական ինստիտուտը։ Նա օդում է անցկացրել ավելի քան 7000 ժամ՝ շուրջ 80 տարբեր տեսակի օդանավերով։ Ժամանակի ընթացքում նա թռիչքներ է իրականացրել Խորհրդային բոլոր տեսակի կործանիչ, մարտական և բեռնատար ինքնաթիռներով։ Նա ակնառու ունակություններ է դրսևորել զանազան ինքնաթիռների փորձարկումներում՝ կտրուկ և շեղակի հարձակումներ, շրջադարձեր և պտույտներ։ Նա առաջինն էր, որ փորձարկել է ինքնաթիռի վարքագիծը բարձր, շեշտակի (շուրջ 90°) գրոհների ժամանակ և իրականացրել է այնպիսի հնարքներ, ինչպիսին է «Կոբրա» խուսանավումը[4]։

Տիեզերական նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի հուլիսի 12-ին Իգոր Վոլկը ընտրվեց որպես հետազոտող֊տիեզերագնաց և «Սոյուզ T-12» տիեզերանավով թռիչք կատարեց դեպի «Սալյուտ 7» տիեզերակայան։ Թռիչքի նպատակներից մեկը երկարաժամկետ տիեզերական թռիչքի արդյունավետությունների ստուգումն էր։ Վոլկը ղեկավարել է տիեզերագնացների պատրաստման «Բուրան» նախագիծը, իսկ նախագծի չեղարկումից հետո` 1995 թվականին ստանձնել է Գրոմովի անվան թռիչքային հետազոտական ինստիտուտի փորձարարական թռիչքների ղեկավարի օգնականի պաշտոնը, մինչև 1996 թվականին թոշակի անցնելը։ Եղել է Ռուսաստանի Դաշնության Ազգային օդանավային ակումբի նախագահ և «Fédération Aéronautique Internationale»֊ի փոխնախագահ։ 1984 թվականի հուլիսի 29֊ին Վոլկին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ օդաչուական և տիեզերագնացության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար։

Այլ ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլկը նաև գյուտարար էր և նախագծել է նոր, չորս ուղևոր տեղավորող թռչող ավտոմեքենա՝ «Լարկ֊4»֊ը, որը զարգացնում է ժամում 45 կմ արագություն, օգտագործում 27 մետրանոց թռիչքուղի և յուրաքանչյուր 100 կիլոմետրի համար ծախսում 11լ վառելիք։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլկը ամուսնացած էր և ուներ երկու երեխա։ Նա մահացել է 2017 թվականի հունվարի 3֊ին՝ 79 տարեկան հասակում, Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, ուր մեկնել էր հանգստանալու[5][6]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]