2008-2009 թվականներին մարզել է հարազատ «Ռոտոր» ակումբը։ 2010 թվականին՝ Իժևսկի «ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ» ակումբը, երկրորդ դիվիզիոնում զբաղեցրնելով երրորդ տեղը։ 2010 թվականի նոյեմբերի 11-ին պայմանագիր է կնքել Սարատովի«Սոկոլի» հետ[4]։ 2011 թվականի հունիսի 11-ին առաջնության անհաջող մեկնարկից (մեկ հաղթանակ ինը խաղերում և վերջին տեղը մրցաշարային աղյուսակում) և մի շարք պարտություններից հետո հրաժարական է տվել[5]։ 2012/2013 մրցաշրջանում ընդգրկվել է «Տյումենի» մարզիչ Եվգենի Դուրնևի մարզչական շտաբ[6]։ 2013-2018 թվականներին կրկին աշխատել է Իժևսկում՝ «Զենիթ-Իժևսկ» ակումբում։ 2018 թվականի հունիսից՝ «Ռոտոր-Վոլգոգրադ-2» թիմի գլխավոր մարզիչ[3]։ 2019 թվականի հունվարի 17-ին նշանակվել է «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[7] (ընդ որում, մինչև սեպտեմբերի 11-ը ֆուտբոլային ազգային լիգայի առաջնությունում թիմը փաստացի գլխավորում էր Պավել Մոգիլևսկին, ով ավագ մարզիչ էր համարվում անհրաժեշտ արտոնագրի բացակայության պատճառով[8][9])։ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին հեռացել է «Ռոտորի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը հրաժարականի պահին գլխավորում էր ՖԱԼ առաջնությունը[10]։ Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել «Տյումենի» գլխավոր մարզիչի պաշտոնում Մենշիկովի նշանակման մասին[6]։