Իբն ալ-Ազրակ ալ-Ֆարիկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբն ալ-Ազրակ ալ-Ֆարիկի
Ծնվել է1116
Մահացել էոչ վաղ քան 1181
Մասնագիտությունպատմաբան

Ահմադ իբն Յուսուֆ իբն ալ-Ազրակ ալ-Ֆարիկի (արաբ․՝ أحمد بن يوسف بن الأزرق الفارقي‎‎, 1116 - ոչ վաղ քան 1181) մատենագիր Սիլվան քաղաքից։ Նրա գլխավոր աշխատությունը՝ Ta'rikh Mayyafariqin wa-Amid («Միաֆարիկինի և Ամիդի պատմությունը»)[1] գրված է արաբերենով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա էթնիկ ծագումը հստակ հայտնի չէ[3]։ Սակայն, խոսվում է նրա քրդական, թյուրքական և արաբական ծագումնաբանության մասին։ Իր կյանքի սկզբնական շրջանում իբն ալ-Ազրաքը եղել է Իլղազիի որդի Արթուկիդ կառավարիչ Հուսամ ալ-Դին Թիմուրթաշի առևտրական կցորդը։ Բաղդադում իր կեցություններից մեկի ժամանակ 1140 թվականին նա վեց ամիս ուսումնառել է առաջատար իսլամական գիտնականների մոտ։ 1153-1154 թվականներին եղել է Վրաստանի թագավոր Դեմետրիոս I-ի արքունիքում՝ որպես նրա քարտուղար[2][4]։ Իր աշխատություններում իբն ալ-Ազրաքը հատուկ նշում է քրիստոնյա թագավորի բարերար վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ[5]։ Նա կրկին եղել է Վրաց թագավորությունում 1162 կամ 1163 թվականներին, նախքան դառնալը մութաքալլի իշրաֆ ալ-վակֆ, այսինքն՝ վաքֆի (բարեգործական ֆոնդի) պահապան, Միաֆարքինում՝ 1166 կամ 1167 թվականներին։ Մեկ տարի անց նա նույն պաշտոնում ծառայել է Դամասկոսում երկու տարի։ Հետո վերադարձել իր հայրենի քաղաք։ Նրա մահվան տարին հստակ չէ։ Նրա աշխատությունը տարեգրություն է, որը հիմնականում կենտրոնացած է Դիար Բաքրի շրջանի Մայաֆարիքինի և Ամիդի վրա, սակայն պարունակում է կարևոր մանրամասներ հարևան շրջանների աշխարհագրության և պատմության մասին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hillenbrand, Carole. «History of the Jazira, 1100-1150: The Contribution of ibn al-Azraq al-Fariqi, Ph.D. thesis, University of Edinburgh, 1979».Hillenbrand, Carole. "History of the Jazira, 1100-1150: The Contribution of ibn al-Azraq al-Fariqi, Ph.D. thesis, University of Edinburgh, 1979". hdl:1842/7341.
  2. 2,0 2,1 2,2 Thomas, David; Mallett, Alexander (2011). «Ibn Al-Azraq». In Thomas, David; Mallett, Alexander (eds.). Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 3 (1050-1200). Brill. էջեր 690–694. ISBN 978-90-04-21616-7.Thomas, David; Mallett, Alexander (2011). "Ibn Al-Azraq". In Thomas, David; Mallett, Alexander (eds.). Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 3 (1050-1200). Brill. pp. 690–694. ISBN 978-90-04-21616-7.
  3. Hillenbrand, Carole; al-Fāriqī, Aḥmad ibn Yūsuf ibn ʻAlī Ibn al-Azraq; İstanbul, Nederlands Historisch-Archaeologisch Instituut te (1990). A Muslim principality in crusader times: the early Artuqid state (անգլերեն). Nederlands Historisch-Archaeologisch Instituut te Istanbul. ISBN 978-90-6258-066-8.
  4. Edge of Empires: a History of Georgia by Donald Rayfield
  5. Eastmond, Antony (1998). Royal imagery in medieval Georgia. Pennsylvania State University Press. էջ 71. ISBN 0271016280.Eastmond, Antony (1998). Royal imagery in medieval Georgia. Pennsylvania State University Press. p. 71. ISBN 0271016280.