Ժուկովի փողոց (Կրասնի Սուլին)
Ժուկովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Անվանվել է | Գեորգի Ժուկով |
Ժուկովի փողոց (ռուս.՝ Улица Жукова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Նախկինում կոչվել է Կորպուսնայա, այնուհետև՝ Պրոֆինտերնի փողոց[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժուկովի փողոցի, որը սկզբում կոչվում էր Կորպուսնայա («Մասնաշենքային»), այնուհետև՝ Պրոֆինտերնի, առաջացումը կապված է 19-րդ դարի 90-ական թվականների կեսերին երկու քարե երկար բնակելի մասնաշենքերի կառուցման հետ։ Մասնաշենքերն ունեցել են 18-ական բնակարան։ Բաժանված են եղել միջանցիկ կամարաձև դարպասով և փոքր բակերով։ Այնտեղ ապրել են Սուլինի մետալուրգիական գործարանի աշխատակիցները։ Երկհարկանի մասնաշենքերը՝ աշխատակիցների համար զորանոցները, տպավորիչ չափսերի և սառը, մռայլ տեսքի պատճառով ստացել էին «Բաստիլներ» անունը։ «Բաստիլները» կառուցել են գերմանացիները, ավստրիացիները և հունգարացիները, որոնք գերի էին ընկել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918)[1]։
Փողոցը փոքր է. բացի երկու մասնաշենքերից, այստեղ կա ևս երեք երկհարկանի 8-բնակարանանոց շենք, երկու սեփականատերով երեք քոթեջ, որոնցից յուրաքանչյուրը կառոուցվել է 20-րդ դարի սկզբին, և 1960-ական թվականների մեկ քոթեջ։ Հայտնի է, որ այստեղ 1908-1909 թվականներին թիվ 1 տանը ընկերոջ հետ ապրել է հեղափոխական Ստանիսլավ Վիկենտևիչ Կոսիորը։ Նույն տան առաջին հարկում գտնվել է 1902 թվականին բացված գործարանային ավանի առաջին գրադարաններից մեկը, որի հավաքածուն մոտ 1000 գիրք էր[1]։
Պրոֆինտերնի փողոց անվանումը ստացել է 1920-ական թվականների կեսերին 1921-1937 թվականներին գործած հեղափոխական արհմիությունների միջազգային միավորման՝ կարմիր միջազգային արհմիությունների պատվին։ 1995 թվականից փողոցը կոչվում է խորհրդային զորահրամանատար Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի անունով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Улица Жукова». Վերցված է 2019 Մարտ 23-ին.