Ժորժ Լոնտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժորժ Լոնտեր
Georges Lautner Cannes 2010.JPG
Ծննդյան թիվ՝հունվարի 24, 1926(1926-01-24)[1][2][3][…]
Ծննդավայր՝Նիս[4][5]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 22, 2013(2013-11-22)[6][1][2][…] (87 տարեկան)
Վախճանի վայր՝Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[4][5]
Քաղաքացիություն՝Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստառեժիսոր և scenic designer
Պարգևներ՝Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
IMDb։ID 0491626

Ժորժ Լոնտեր (ֆր.՝ Georges Lautner, հունվարի 24, 1926(1926-01-24)[1][2][3][…], Նիս[4][5] - նոյեմբերի 22, 2013(2013-11-22)[6][1][2][…], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[4][5]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է ֆիլմերում Միշել Օդիարի արտահայտությունների օգտագործման շնորհիվ։ Նրանց համատեղ առավել հայտնի աշխատանքը «Քեռի գանգստերները» ֆիլմն է։ Նրա այլ հայտնի աշխատանքներն են 1981 թվականին նկարահանված «Պրոֆեսիոնալը» և 1988 թվականին նկարահանած «La Maison assassinée» ֆիլմերը, որոնք ևս լավ են ընդունվել հանդիսատեսի կողմից։ Իր բեղմնավոր աշխատանքի արդյունքում նա դարձել է հետպատերազմական ֆրանսիական կատակերգության գլխավոր կերպարը։ Աշխատել է Ժան Պոլ Բելմոնդոյի, Լուի դը Ֆյունեսի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Լեոպոլդ Լոնտերը (1893-1938), ոսկերիչ էր և օդաչու։ Նա մասնակցել է ավիացուցադրությունների և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է կործանիչ օդաչու։ Մայրը դերասանուհի Մարի Լուիզա Վիտտորեն էր, որը Ռենե Սեն Սիր անվան տակ նկարահանվել է որդու տասնմեկ ֆիլմերում։ Իր մանկության մի մասը Ֆրանսիայի հարավում անցկացնելով` 1933 թվականին Ժորժը մոր հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ վերջինս նույն տարում սկսել է կինեմատոգրաֆում իր կարիերան` հաջողության հասնելով 1933 թվականին նկարահանված «Les Deux Orphelines» ֆիլմից հետո։ Նույն ժամանակ Ժորժը զգացել է կինեմատոգրաֆիստի իր կոչումը, սակայն այս ժամանակահատվածը մռայլվել է 1938 թվականի հունիսի 17-ին հոր մահով` ավիավթարի հետևանքով[7][8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրթություն է ստացել Փարիզի Ժանսոն դե Սայի լիցեյում։ Չնայած դժվար ժամանակաշրջանին` նա փորձել է մասնակցել երիտասարդական արշավներին` մտահոգություն արտահայտելով Ֆրանսիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ և հետևել է մայրաքաղաքում կատարվող իրադարձություններին` անդադար զարգացնելով քննադատական մտածողությունը։

Փարիզի ազատագրումից հետո Լոտները փիլիսոփայության բակալավրի աստիճան ստանալով` հրաժարվել է կինոյից։

Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես դեկորատոր. նա մասնակցել է ռեժիսոր Լեոն Մատոտի` 1945 թվականին նկարահանված «La Route du bagne» ֆիլմի աշխատանքներին։ 1947 թվականին նա դադարել է աշխատել սպասարկող անձնակազմում և զինվորական ծառայության է անցել Ավստրիայում, որտեղ ստացել է 16 մմ-անոց կինոժապավենի մեխանիկի կրթություն։ Այնուհետև ուղարկվել է բանակի կինեմատոգրաֆիական ծառայության Փարիզում` աշխատելով բեմադրող օպերատոր Կլոդ Լեկոմի և կինոռեժիսոր Մարսել Բլյուվալի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960` Վազիր, կամ կորած ես / Marche ou crève
  • 1961` «Սև մոնոկլ» / Le Monocle noir
  • 1962` «Թունդ հարբած» / En plein cirage
  • 1962` «Յոթերորդ ատենակալը» / Le septième juré
  • 1962` «Մոնոկլի աչքը» / L’oeil du monocle
  • 1963` «Քեռի գանգստերները» / Les tontons flingueurs
  • 1964` «Արկղով խաղը» / Des pissenlits par la racine
  • 1964` «Մոնոկլը թեք ծիծաղում է» / Le monocle rit jaune
  • 1964` «Բարբուզները» / Les Barbouzes
  • 1965` «Քեֆչիները» / Les bons vivants
  • 1966` «Գալիա» / Galia
  • 1966` «Արի չվիճենք» / Ne nous fâchons pas
  • 1967` «Մեծ մորեխը» / La grande sauterelle
  • 1967` «Փողերով տունը» / Fleur d’oseille
  • 1968` «Շեֆը» / Le Pasha
  • 1970` «Ճանապարհ դեպի Սալինա» / Road to Salina
  • 1971` «Թող հնչի այս վալսը» / Laisse aller… c’est une valse
  • 1971` «Կար-չկար, մի ոստիկան կար» / Il etait une fois un flic
  • 1973` «Մի քանի չափազանց հանգիստ պարոնայք» / Quelques messieurs trop tranquilles
  • 1973` «Ճամպրուկը»/ («Դիվանագիտական ուղեբեռ») / La Valise
  • 1974` «Սառցե կուրծքը» / Les seins de glace
  • 1975` «Խնդիր չկա» / Pas de problème!
  • 1976` «Առաջ գնալու տեղ չկա» / On aura tout vu!
  • 1977` «Սրիկայի մահը» / Mort d’un pourri
  • 1978` «Խելքները թռցրել են այս կախարդները» / Ils sont fous ces sorciers
  • 1979` «Ով ո՞վ է» / Flic ou voyou
  • 1980` «Աճպարարություն» / Le guignolo
  • 1981` «Արդյո՞ք դա խելամիտ է» / Est-ce bien raisonnable ?
  • 1981` «Պրոֆեսիոնալը» / Le professionnel
  • 1983` «Զգուշացեք։ Մի կնոջ մեջ կարող է թաքնվել մեկ ուրիշը» / Attention une femme peut en cacher une autre!
  • 1984` «Ուրախ Զատիկ» / Joyeuses Pâques
  • 1985` «Կովբոյը» / Le cowboy
  • 1985` «Վանդակ տարօրինակների համար 3» / La Cage aux folles 3
  • 1987` «Ժերար Ֆլոկի անբարի կյանքը» / La vie dissolue de Gérard Floque
  • 1988` «Մարդասպանների տունը» / La maison assassinée
  • 1989` «Անկոչ հյուրը» / L’invité surprise
  • 1990` «Վտանգավոր համարվող» / Présumé dangereux
  • 1992` «Հյուրանոցային նստավայր» / Room Service
  • 1992` «Անծանոթը տան մեջ» / L’inconnu dans la maison
  • 1994` «Իր երազանքի տղամարդը» / L’homme de mes rêves
  • 2000` «Թմրանյութի սցենարներ» / Scénarios sur la drogue
  • 2001]` «Վտանգավորները» / Les redoutables

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960` «Փախիր կամ կորած ես» / Marche ou crève
  • 1962` «Թունդ հարբած» / En plein cirage
  • 1962` «Մոնոկլի աչքը» / L’oeil du monocle
  • 1963` «Գանգստերները» / Les tontons flingueurs
  • 1964` «Արկղով խաղը» / Des pissenlits par la racine (մշակում)
  • 1964` «Մոնոկլը թեք ծիծաղում է» / Le monocle rit jaune
  • 1966` «Գալիա» / Galia (մշակում)
  • 1966` «Արի չվիճենք» / Ne nous fâchons pas
  • 1967` «Մեծ մորեխը» / La grande sauterelle
  • 1967` «Փողերով տունը» / Fleur d’oseille
  • 1968` «Շեֆը» / Le Pasha
  • 1970` «Ստրոգոֆ» / Strogoff
  • 1970` «_անապարհ դեպի Սալինա» / Road to Salina
  • 1971` «Թող հնչի այս վալսը» / Il etait une fois un flic (մշակում)
  • 1971` «Կար-չկար, մի ոստիկան կար» / Laisse aller… c’est une valse (մշակում)
  • 1973` «Մի քանի չափազանց հանգիստ պարոններ» / Quelques messieurs trop tranquilles (մշակում)
  • 1973` «Դիվանագիտական ուղեբեռ» / La Valise
  • 1974` «Սառցե կուրծքը» / Les seins de glace
  • 1975` «Խնդիր չկա» / Pas de problème! (մշակում)
  • 1978` «Խելքները թռցրել են այս կախարդները» / Ils sont fous ces sorciers
  • 1981` «Պրոֆեսիոնալը» / Le professionnel (մշակում)
  • 1985` «Կովբոյ» / Le cowboy (մշակում)
  • 1985` «Վանդակ տարօրինակների համար 3» / La Cage aux folles 3
  • 1987` «Ժերար Ֆլոկի անբարոյական կյանքը» / La vie dissolue de Gérard Floque (մշակում)
  • 1988` «Մարդասպանների տունը» / La maison assassinée
  • 1989` «ԱՆկոչ հյուրը» / L’invité surprise
  • 1990` «Վտանգավոր համարվող» / Présumé dangereux (մշակում)
  • 1992` «Հյուրերի նստավայր» / Room Service (մշակում)
  • 1992` «Անհայտը տան մեջ» / L’inconnu dans la maison
  • 1994` «Իմ երազանքի տղամարդը» / L’homme de mes rêves
  • 2000` «Թմրանյութի սցենար» / Scénarios sur la drogue

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960` «Փախիր կամ կորած ես» / Marche ou crève

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]