Պրոֆեսիոնալը (ֆիլմ, 1981)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պրոֆեսիոնալը
ֆր.՝ Le Professionnel
Der profi 1981.svg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրքրեական, լրտեսական ֆիլմ, դրամա, թրիլեր, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվական1981 և հունվարի 8, 1982[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺորժ Լոնտեր
ՊրոդյուսերԺան Պոլ Բելմոնդո, Ժորժ Դանսիժեր և Ալեքսանդր Մնուշկին
Սցենարի հեղինակԺորժ Լոնտեր, Ժակ Օդիար, Patrick Alexander? և Michel Audiard?
ԴերակատարներԺան Պոլ Բելմոնդո, Jean Desailly?, Ռոբերտ Օսսեյն, Bernard-Pierre Donnadieu?, Cyrielle Clair?, Élisabeth Margoni?, Ժան-Լուի Ռիշար, Michel Beaune? և Marie-Christine Descouard?
ՕպերատորԱնրի Դեկե
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունStudioCanal
Տևողություն108 րոպե

Պրոֆեսիոնալը (ֆր.՝ Le Professionnel), ռեժիսոր Ժորժ Լոնտերի` մարտաֆիլմի տարրերով դրամատիկ թրիլլերը, որի գլխավոր դերում է Ժան Պոլ Բելմոնդոն։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Պատրիկ Ալեքսանդերի «Նուրբ մաշկով գազանի մահը» (անգլ.՝ Death of a Thin-Skinned Animal) գրքի[2]։

Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, ֆիմում օգտագործված Le Vent Le Cri-ի և Chi Mai-ի (ֆիլմից 10 տարի առաջ գրված) երաժշտական թեմաները համաշխարհային հայտնիություն են ձեռք բերել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի գաղտնի գործակալ Ժոսլեն Բոմոնը (Ժան Պոլ Բելմոնդո) Ֆրանսիայի կառավարության հանձնարարությամբ ուղևորվում է աֆրիկյան հորինված Մալագավի երկիր, որպեսզի ֆիզիկապես ոչնչացնի այդ պետության նախագահ Ն'Ջալային (Պիեռ Սենտոն), որը հարմար չէր ֆրանսիական իշխանությունների համար։ Քաղաքական իրադրությունը հանկարծակի փոխվում է, և վերջին պահին անհրաժեշտությունը կորցրած հարձակումը կանխելու համար ֆրանսիական հատուկ ծառայությունները Բոմոնին հանձնում են աֆրիկյան պետության ուժերին։ Արդյունքում նրան դատապարտում են երկարաժամկետ ազատազրկման։ «Դաստիարակչական ճամբարից» սևամորթ խցակցի հետ համարձակ փախուստից հետո, որը մահանում է աֆրիկյան գյուղում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, Բոմոնը վերադառնում է Ֆրանսիա և կոդավորված հեռագրով զգուշացնում է իր նախկին ղեկավարներին այն մասին, որ ինքը մտադիր է իրականացնել իրեն տված հանձնարարությունը։ Այդպիսով նա մարտահրավեր է նետում իրեն դավաճանած ֆրանսիական հատուկ ծառայություններին։

Այդ ժամանակ նախագահ Ն'Ջալան պաշտոնական այցով ժամանում է Ֆրանսիա։ Հատուկ ծառայությունները ոտքի են հանվում` Ն'Ջալային պաշտպանելու համար, որը կարևոր է Ֆրանսիայի տնտեսական հետաքրքրությունները բավարարելու տեսանկյունից։ Բոմոնը հաջողությամբ շփոթեցնում է գործակալներին, վրեժ է լուծում իր կնոջը հարցաքննելու և ծեծելու համար, բացահայտում է իր ընկեր և գործընկեր կապիտան Վալերի (Միշել Բոն) դավաճանությունը և արդար մենամարտում սպանում է իրեն անդադար հետապնդող կոմիսար Ռոզենին (Ռոբեր Հոսեյն

Արդյունքում Բոմոնը հայտնվում է Փարիզի մոտ գտնվող այն ամրոցում, որտեղ անվտանգության աշխատակիցները տեղավորել են Ն'Ջալային։ Նրան հաջողվում է Ն'Ջալային դնել հսկիչի օգնական Ֆարժի (Բեռնար Պիեռ Դոնադյո) կրակի տակ։ Բոմոնի վրեժը հաջողվում է. մամուլի օգնությամբ նա կարողանում է ամբողջապես հեղինակազրկել ֆրանսիական հատուկ ծառայություններին։ Վերջում հերոսը մոտենում է իրեն սպասող` Ն'Ջալայի ուղղաթիռին, սակայն այդ պահին հատուկ ծառայությունները որոշում են ազատվել Բոմոնից. նախկին ղեկավար գնդապետ Մարտենը ներքին գործերի նախարարից հրաման է «պոկում»` «Բոմոնին կանգնեցնելու» մասին, նախարարը հրաման է տալիս, Ֆարժը կրակում է Բոմոնի վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ժան Պոլ Բելմոնդո Ժոսլեն «Ժոս» Բոմոն մայոր Ժոսլեն «Ժոս» Բոմոն գլխավոր հերոս
Ռոբեր Հոսեյն Ռոզեն կոմիսար Ռոզեն հակահերոս
Սիրիել Կլեր Ալիսա Անսլեն Ալիսա Անսլեն Բոմոնի սիրուհին
Միշել Բոն Էդուար Վալերա կապիտան Էդուար Վալերա
Պիեռ Սենտոն Ն'Ջալա Մալագավիի նախագահը Ն'Ջալա հակահերոս
Ժան Դեսայի Ֆրանսիայի ներքին գործերի նախարար
Ժան Լուի Ռիշար Մարտեն գնդապետ Մարտեն
Էլիզաբեթ Մարգոնի Ժաննա Ժաննա Բոմոնի կինը
Բեռնար Պիեռ Դոնադյո Ֆարժ հսկիչի օգնական Ֆարժ
Պիեռ Վարնիե Սալվատոր Վոլֆոնի Սալվատոր Վոլֆոնի հարուստ մարդ հյուրանոցից
Մարի Կրիստին Դեկուար Դորիս Ֆրեդրիկսեն Դորիս Ֆրեդրիկսեն մարմնավաճառ, Ն'Ջալայի սիրուհին
Գի Մերես գնդապետ գնդապետ Պիկար
Դանի Կագան սերժանդ Գրուբեր սերժանդ Գրուբեր

Տարբերություններ վեպից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գործողությունների եվրոպական մասը գրքում կատարվում է Լոնդոնում, իսկ ֆիլմում գործողությունները տեղափոխվել են Փարիզ, գլխավոր հերոսն անգլիացուց (Ռիչարդ Էբոտ) վերածվել է ֆրանսիացու (Ժոսել Բոմոն)։
  • Վեպում գլխավոր հերոսը մահանում է Ն'Ջալայի կրակոցից, իսկ ֆիլմում նրա վրա կրակում է հատուկ ծառայությունների գործակալը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեզար կինոմրցանակի առաջադրում (1982 թվական)` ֆիլմի լավագույն երաժշտություն անվանակարգում` Էնիո Մորիկոնե
  • «Ոսկե էկրան» կինոմրցանակ (1983), Գերմանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.zweitausendeins.de/filmlexikon/?sucheNach=titel&wert=45978
  2. Александер Патрик. Смерть раненого зверя с тонкой кожей. М. : Эт Сетера Паблишинг, 2003. — ISBN: 5-94983-012-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]