Ժողովածու (5066)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՅակոբ Բատկանցի
ԾաղկողՅակոբ Բատկանցի
Տարեթիվ18-րդ դար
ՎայրԿ. Պոլիս
Թերթեր139
Նյութթուղթ
Չափս20x15
Լայնություն15 սանտիմետր
Գիրմիասյուն, նոտրգիր
Տող23-31
Կազմլուսանցազարդ
Պահպանակթուղթ 1, տպագիր քարտեզ
Մանրանկարչությունկիսախորան
Պատառիկ պահպանակթուղթ 1, տպագիր քարտեզ
Համար5066
ԺողովածուՄատենադարան

Ժողովածու (5066), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5066 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 18-րդ դարում, 1808-1815 թվականներին Հակոբ Բատկանցի գրիչի կողմից Կ. Պոլսում, Ս. Կարապետ վանքում (Մուշ)։ Ծաղկող՝ Հակոբ Բատկանցի։ Գրված է թղթի վրա, որը ունի 20x15 չափս։ Ձեռագիրը կազմված է 139 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով։ Ունի Գր․ Տաթևացի 1, կիսախորան մանրանկարներ։ Պահպանակն ունի 1 թուղթ, գրված է տպագիր քարտեզի վրա Ափրիկեով։ Կազմը`լուսանցազարդ։ Հիշատակարան գրչի՝ 4բ, 104ա, 131ա, 138բ, կնիք գրչի՝ 5ա (Հակոբ տիրացու)[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաղ՝ հայատառ քրդերէն։
  • Կերպ թանաք պատրաստելոյ նամակ Մկր․ Առինջեցւոյ առ Վարդան րաբունի (1815 թ․)։
  • Գրառաջք։
  • Տաղք (Գր․ Նարեկացի, Թումաս վարդապետ, Յովհ․ Մոկացի, Յովնաթան Նաղաշ, Ստ․ Ատանացի, Մովսէս Քերթող, Մխ․ Սեբաստացի, Կար․ Բազիշեցի, Գր․ Օշականցի, Գալուստ Կայծակ, անանունք)։
  • Փիլիպպոսի Լուծումք տարակուսական բանից Տրամաբանութեան Կովգնոյ։
  • Ի բանից վարդապետաց՝ Յաղագս եկեղեցական հասակց, Յաղագս գանձանակի, Դրուստ ի վերայ եկեղեցական ողջույնի։
  • Պետ․ Ղափանցւոյ Քարոզ։
  • Ընդդեմ գրոցն Սրմարէշ Մանուէլին։
  • Գր․ Տաթևացւոյ Ողբ ի թաղումն Յովհ․ Որոտնեցւոյ։
  • Գր․ Մագիստրոսի թուղթք։
  • Չափաբերականք։
  • Վասն գլխաման Յովհ․ Մկրտչի։
  • Թուղթ Պետ․ Գետադարձի առ Յուստինիանոս վրդ.:
  • Թուղթ Ս․ Կարապետի վանուց գործակալ Վէմ վրդ․-ի առ Պրն Գասպար (չափ.):
  • Հանելուկք։
  • Թուղթ Յակոբայ վրդ․-ի առ Կարապետ վրդ․ Մշոյ։
  • Ագաթոնի Վասն վերջին ժամանակի։
  • Դեղագիրք։ Յովհ․ Մոկացւոյ Ներբող։
  • Մանունք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1970, էջ 27 — 1552 էջ։