Ժոլտ Կալմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժոլտ Կալմար
Zsolt Kalmár Audi quattro-Cup 16.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 1995(1995-06-09)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Դյոր, Հունգարիա
Հասակ 185
Քաշ 78
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար 35
Պատանեկան կարիերա
2005—2013 Հունգարիա Դյոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2014 Հունգարիա Դյոր 23 (3)
2014—ն.ժ. Գերմանիա ՌԲ Լայպցիգ 21 (0)
2016  Գերմանիա Ֆրանկֆուրտ 12 (1)
Ազգային հավաքական
2012—2014 Հունգարիա Հունգարիա (մինչև 19) 7 (1)
2015—ն.ժ. Հունգարիա Հունգարիա (մինչև 21) 7 (1)
2014—ն.ժ. Հունգարիա Հունգարիա 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոլտ Կալմար (հունգ.՝ Kalmár Zsolt, հունիսի 9, 1995(1995-06-09)[1], Դյոր, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ակումբի կենտրոնական կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Կալմարը հանդես է եկել «Դյոր» ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիայում, որտեղ անցել է տարիքային խմբերի շարքով: 2012-13 մրցաշրջանը սկսել է թիմի երիտասարդական կազմում, երբ ընդամենը 17 տարեկան էր: 2012 թվականի հոկտեմբերի 8-ին նա հրավիրվել է ռոտերդամյան «Ֆեյենորդ» ամսական պարապմունքների նպատակով[2]: Ինքը` Ժոլտը հարցազրույցի ժամանակ պատասխանել է, որ անում է ամեն հնարավորը, որպեսզի իրականանա իր երազանք` փորձի իր ուժերը արտասահմանյան թիմում[3]:

2012 թվականի հոկտեմբերի 13-ին նա, հանդես գալով Հունգարիայի երկրորդ առաջնությունում, առաջին անգամ կրկնակի անգան հայտավորվեց «Դյոր»-ի կազմում: 2013 թվականի մարտի 3-ին նա նշեց իր դեբյուտը այդ լիգայում, խաղալով «Զալաեգերսեգ» ակումբի դեմ արտագնա խաղում, որը ավարտվեց տան տերերի նվազագույն հաղթանակով 1:0[4]: Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարերիայում խփել է 2013 թվականի ապրիլի 20-ին, առաջին րոպեին գրավելով «Չակվար» ակումբի դարպասը, իսկ հանդիպումը ավարտվեց 3:3 հաշվով[5]: Ընդհանուր առմամբ 2012-13 մրցաշրջանում Ժոլտը խաղաց 7 խաղ և խփեց 1 գնդակ:

«Դյոր»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դյոր»-ի գլխավոր թիմի մարզիչ Ատիլա Պինտերի որոշմամբ Կալմարը 2013 թվականի մայիսին տեղափոխվել է գլխավոր թիմ, որտեղ ստացել է տասներեք համարը[6]: Հունգարիայի բարձրագույն խմբում անցկացրած առաջին խաղում նա խաղաց «Գոնվեդ»-ի դեմ, դուրս գալով խաղադաշտ հենց մեկնարկային րոպեներից[7]: 2012-13 մրցաշրջանի եզրափակիչ խաղում նա, «Էգրի»-ի դեմ խաղում, խփեց իր առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում[8]:

2013-14 մրցաշրջանում Ժոլտը արդեն համարվեց թիմի հիմնական կազմի մշտական խաղացող, բայց այնուամենայնիվ, մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Հունգարիայի Սուպերգավաթի խաղարկությունում, որը անցկացվում էր Ֆերենց Պուշկաշի անվան մարզադաշտում, ընդդեմ «Դեբրեցեն»-ի, որի ժամանակ փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին[9]: 2013 թվականի դեկտեմբերին լուրեր տարածվեցին, որ «Հերենվեն» ակումբը ցանկանում է ամեն գնով իր թիմում տեսնել կիսապաշտպանին, սակայն այդ ժամանակ «Դյոր»-ը ցանկություն չուներ բաժանվել իր ֆուտբոլիստից[10]: Մրցաշրջանի արդյունքում Ժոլտը Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվեց «Տարվա բացահայտում» պարգևով[11]:

«ՌԲ Լայպցիգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՌԲ Լայպցիգ»-ին հզորացնելու համար, որը հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայում, ակումբի սպարտային նախագահ Ռալֆ Ռանգնիկն անձամբ է հետևել 2014 թվականի հունիսի 8-ին կայացած Հունգարիայի և Ղազախստանի հավաքականների միջև հանդիպմանը, որպեսզի կարողա գնահատել Կալմարի ունեցած ներուժը[12]: Տրանսերի իրականացման ժամանակ խաղացողով հետաքրքրվում էր նաև հունական «Օլիմպիակոս» ակումբի[13]: Ինքը` Ժոլտը որոշում ընդունեց իր կարիերան շարունակել Գերմանիայում և 2014 թվականի հուլիսի 28-ին հնգամյա պայմանագիր ստորագրեց «ՌԲ Լայպցիգ»-ի հետ[14]:

Ռալֆ Ռանգնիկը այդ նվաճումը գնահատեց հետևյալ կերպ. «Ժոլտ Կալմարը, դա հունգարիացի տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, նրա որակավորումը ամբողջությամբ համապատասխանում է մեր մակարդակին: Նա մեծ պոտենցիալով երիտասարդ ֆուտբոլիստ է, և անտեսելով նրա երիտասարդ տարիքը, նա արդեն ձեռք է բերել անհրաժեշտ փորձը, նա ունի մեծ պատասխանատվութոյւն, որը և ակնհայտ էր այն ժանանակ, երբ նա համարվում էր Հունգարիայի երիտասարդ հավաքականի ավագը: Մենք, անխոս, ուրախ ենք, որ Ժոլտը չնայած մյուս առաջարկներին ընտրել է հենց մեզ»[15]:

Օգոստոսի 22-ին նա երկրորդ Բունդեսլիգայում խաղաց իր առաջին խաղը, 79-րդ րոպեին փոխարիման դուրս գալով Ջոշուա Կիմիհայի փոխարեն, «Էրցգեբիրգե»-ի դեմ խաղում[16]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի երիտասարդ հավաքականում (մինչև 19 տարեկան) Կալմարը Եվրոպայի 2014 թվականի երիտասարդ առաջնությունում տանը խաղացել է երեք խաղ, որտեղ Հունգարիայի հավաքականը Ավրիայի հավաքականից և Պորտուգալիայի հավաքականներից հետո խմբում զբաղեցրեց երրորդ տեղը:

Հունգարիայի հավաքականի կազմում Կալմարը իր դեբյուտը նշեց 18 տարեկանում, որտեղ ընկերական խաղում խաղում էր Դանիայի հավաքականի դեմ, որը տեղի ունեցավ 2014 թվականի մայիսի 22-ին և ավարտվեց ոչ-ոքի հաշվով՝ 2:2[17]: Ժոլտի համար առաջին պաշտոնական խաղը եղավ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ արտագնա խաղը, Եվրո 2016 առաջնության ընտրական փուլի շրջանակներում[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Hongaars talent Kalmár Zsolt op stage bij Feyenoord» (հոլանդերեն)։ «fr12.nl» 
  3. «Kalmár: próbajáték a Feyenoordnál» (հունգարերեն)։ «eto.hu» 
  4. «ZTE FC ZRT. 1 - 0 (0 - 0) GYŐRI ETO FC KFT.» (հունգարերեն)։ «mlsz.hu» 
  5. «Győri ETO FC II 3:3 Aqvital FC Csákvár.» (անգլերեն)։ «transfermarkt.com» 
  6. «Kalmár Zsolt is bemutatkozhat az NB I-ben» (հունգարերեն)։ «eto.hu» 
  7. «NB I 2012/2013 » 28. Spieltag » Budapest Honvéd - Györi ETO FC 2:0» (գերմաներեն)։ «weltfussball.de» 
  8. «NB I 2012/2013 » 30. Spieltag » Egri FC - Györi ETO FC 2:3» (գերմաներեն)։ «weltfussball.de» 
  9. «GYŐRI ETO FC KFT. 3 - 0 (2 - 0) DVSC FUTBALL SZERVEZŐ ZRT» (հունգարերեն)։ «mlsz.hu» 
  10. «Hollandok tettek ajánlatot az ETO legjobb fiataljáért» (հունգարերեն)։ «csakfoci.hu» 
  11. «Kalmár az év felfedezettje!» (հունգարերեն)։ «eto.hu» 
  12. «Neves csapat figyelte a magyar válogatott legfiatalabb játékosát» (հունգարերեն)։ «csakfoci.hu» 
  13. «Az Olympiakosz is vinné Kalmárt egy görög lap szerint» (հունգարերեն)։ «csakfoci.hu» 
  14. «Alles klar mit Kalmar» (գերմաներեն)։ «kicker.de» 
  15. «Wechsel perfekt! Top-Talent Ysolt Kalmár verst'rkt die roten Bullen!» (գերմաներեն)։ «dierotenbullen.com» 
  16. «RasenBallsport Leipzig 1-0 (1-0) Erzgebirge Aue» (գերմաներեն)։ «kicker.de» 
  17. «Pintér húzása a magyar válogatott újoncát is meglepte» (հունգարերեն)։ «csakfoci.hu» 
  18. «EM-Qualifikation, 2014/15, 3. Spieltag Färöer - Ungarn» (գերմաներեն)։ «kicker.de» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]