Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի-Հեյֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի-Հեյֆորդ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1866(1866-09-29)[1]
ԾննդավայրՔեյպ Քոստ, Գանա
Մահացել էօգոստոսի 11, 1930(1930-08-11) (63 տարեկան)
Մահվան վայրԱքրա, Գանա
Քաղաքացիություն Ոսկե Ափ
ԿրթությունՓիթերհաուս, Ֆիցուիլյամի քոլեջ, Ֆուրա-Բեյ քոլեջ և Mfantsipim School?
Մասնագիտությունգրող, փաստաբան, լրագրող, խմբագիր և քաղաքական գործիչ
ԱմուսինԱդելաիդա Քեյսլի-Հեյֆորդ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
ԵրեխաներԳլեդիս Քեյսլի-Հեյֆորդ և Archie Casely-Hayford?
 J. E. Casely Hayford Վիքիպահեստում

Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի-Հեյֆորդ (սեպտեմբերի 29, 1866(1866-09-29)[1], Քեյպ Քոստ, Գանա - օգոստոսի 11, 1930(1930-08-11), Աքրա, Գանաանգլ.՝ Joseph Ephraim Casely Hayford), գանայականգանա քաղաքական գործիչ, իրավաբան, լրագրող, խմբագիր, արձակագիր և հրապարակախոս, պանաֆրիկանիզմիպանաֆրիկանիզմ շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի-Հեյֆորդը Ֆանտի ժողովրդի ներկայացուցիչ է` սերված օմանխենե առաջնորդների տոհմից։ Եղել է մեթոդիստական եկեղեցու հոգևորականի որդի, ով նաև ականավոր քաղաքական գործիչ էր[2]։ Կրթություն ստացել է Ֆրիթհաունի ֆուա-Բեյ քոլեջում, Սերրա-Լիոնեում և Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Փիթերհաուսում[3]։ 1986 թվականին աշխատել է Անգլիայում որպես իրավաբան։

Քոլեջում ուսանելու տարիներին սկսել է հարել Էդուարդ Ուիլմոտ Բլաիդենի պանաֆրիկանիզմի գաղափարախոսությանը։

Վերադառնալով հայրենիք` սկսկել է դասավանդել, աշխատել որպես դպրոցի տնօրեն, սակայն քաղաքական գործունեության հետևանքով հեռացվել է աշխատանքից։ 1885 թվականից սկսել է զբաղվել լրագրությամբ, աշխատակցել Western Echo ամսագրին,1888 թվականին նշանակվել է Gold Coast Chronicle լրագրի խմբագիր[4]։ 1890-1896 թվականներին եղել է Gold Coast Chronicle համատերը։ Իր հեղինակած հոդվածները զետեղել է Wesleyan Methodist Times :

1916 թվականին ընտրվել է Ոսկե ափի օրենսդրական խորհրդի` բրիտանական նահանգապետին կից խորհրդատվական խորհրդի անդամ, որը գաղութում աֆրիկացի պաշտոնատար անձանց ընրվելու իրավունք ընձեռող միակ մարմինն էր։

Մեծ ներդրում է ունեցել արևմտաաֆրիկական հասարակական մտքի «մշակութային ազգայնականության» և պանաֆրիկանիզմի հայեցակարգերի մշակման և քարոզման մեջ:Ոսկե ափի տեղաբնիկների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար անդամ էր(Gold Coast Aborigines' Rights Protection Society, 1897):

Բրիտանական Արևմտյան Աֆրիկայի Ազգային կոնգրեսի (National Congress of British West Africa) հիմնադրման նախաձեռնողն է եղել, փոխնախագահը, իսկ 1923 թվականից` նախագահը, որի նպատակը Աֆրիկան գաղութարարներից ազատագրելն էր։

Ական ժողովրդի իրավական սովորույթներին, պատմությանը նվիրված հետազոտությունների հեղինակ է։ Հրատարակել է Արևմտյան Աֆրիկային նվիրված վեց գիրք։ Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի- Հեյֆորդի` 1911 թվականին հրատարակված ««Ազատ Եթովպիա. ակնարկներ ռասսայական ազատագրման մասին» վեպը Գանայի առաջին անգլալեզու ստեղծագործությունն է:Չնայած այն հանգամանքին, որ վեպում հորինվածքը և քաղաքական քարոզչությունը հակակշռում են միմյանց, արևմտյան հրատարակչությունների կողմից այն արժանացել է դրական արձագանքների և ազդեցություն գործել ճամայկացի հեղափոխական և պանաֆրիկական գաղափարախոսությանը դավանող Մարքուզ Գարվինի վրա,ով իր հերթին նշանակալիորեն աջակցեց ռաստաֆարական շարժման զարգացմանը։

Հրապարակումների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Truth About The West African Land Question (1898. Reprinted, 1913. Reprinted London: Cass, 1971)
  • Gold Coast Native Institutions: With Thoughts Upon A Healthy Imperial Policy for the Gold Coast and Ashanti (1903. Reprinted London: Cass, 1970, 0-7146-1754-7)
  • Ethiopia Unbound: Studies in Race Emancipation (1911. Reprinted London: Frank Cass, 1969, 0-7146-1753-9)
  • Gold Coast Land Tenure and the Forest Bill (1911)
  • William Waddy Harris, the West African reformer (1915)
  • United West Africa (1919)
  • West African Leadership: Public speeches delivered by the Honourable J. E. Casely Hayford (1951)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսյան արքայազնի հայրենասիրական հիմնադրամին մատուցած ծառայությունների և օգնության համար պարգևատրվել է բրիտանական կայսրության շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедический справочник «Африка». — М.: Советская Энциклопедия. Главный редактор Ан. А. Громыко. 1986—1987.
  • Emmanuel K. Akyeampong & Henry Louis Gates (red.), «Casely-Hayford, Joseph Ephraim», Dictionary on African Biography, Oxford University Press, 2012, ISBN 978-0-19-538207-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]