Ժոաոզինյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոաոզինյո
պորտ.՝ João Natailton Ramos dos Santos
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1988(1988-12-25)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Umbaúba, Սերժիպի, Բրազիլիա
Հասակ 162 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2003-2006 Բրազիլիա Պորտուգեզա Դեսպորտոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2007 Բրազիլիա Պորտուգեզա Դեսպորտոս 54 (4)
2007—2011 Բուլղարիա Լևսկի 73 (12)
2011—2018 Ռուսաստան Կրասնոդար 177 (27)
2018—2020 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 49 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27.7.2020:

Ժուան Նատաիլտոն Ռամոս դոս Սանտոս կամ Ժոաոզինյո (Ժոազինյո, Ժուանզինյո, պորտ.՝ João Natailton Ramos dos Santos (Joãozinho), դեկտեմբերի 25, 1988(1988-12-25)[1][2], Umbaúba, Սերժիպի, Բրազիլիա[3]), բրազիլացի ֆուտբոլիստ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոաոզինյոն իր կարիերան սկսել է բրազիլական «Պորտուգեզա Դեսպորտոս» ակումբում, որի կազմում անցկացրել է 54 հանդիպում և խփել 4 գոլ։ 2007 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել բուլղարական «Լևսկիի» հետ (2008 թվականի հունվարին պաշտոնապես դարձել է ակումբի խաղացող), որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 105 հանդիպում և խփել 16 գոլ։ Մեծ ժողովրդականություն է վայելել «Լևսկիի» երկրպագուների շրջանում։ Բուլղարական ակումբում երեք մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2011 թվականին տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբ»[4]։

«Կրասնոդարում» բրազիլացին միանգամից դարձել է հիմնական խաղացող․ 2011/12 մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 44 խաղից 39 հանդիպման՝ խփելով 7 գոլ, ընդ որում՝ «Կրասնոդարը» ոչ մի անգամ չի պարտվել Ժոաոզինյոյի մասնակցած խաղերում։ 2014 թվականին Ժոաոզինյոն «Կրասնոդարի» ռեկորդակիր է դարձել Ռուսաստանի առաջնության հանդիպումների քանակով[5] և «Կրասնոդարի» պատմության մեջ լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով[6]։ 2015 թվականին Ժոաոզինյոն փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար[7][8] և շուտով ստացել է կացության թույլտվություն[9]։ 2015 թվականի մարտին Ժոաոզինյոն չի խաղացել 6 ամիս՝ ստանալով փոքր բերցային ոսկորի կոտրվածք[10]։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել 2015 թվականի սեպտեմբերին։

2016 թվականի օգոստոսի 26-ին ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն[11]։ ՌՖՄ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի կոմիտեի նիստում ընդունվել է որոշում՝ բավարարել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի դիմումը՝ ֆուտբոլիստ Ռամոս դոս Սանտոս Ժոաո Նատաիլտոնին լեգեոների կարգավիճակի բացակայությունը ճանաչելու մասին[12]։

2018 թվականի փետրվարին «Կրասնոդարի» երկրպագուները Ժոաոզինյոյին ընդգրկել էին տասնամյակի խորհրդանշական հավաքականում։ Բրազիլացին հավաքել է ձայների 72 տոկոսը, երբ ընտրել են լավագույն ձախ հարձակվողին[13]։ 2018 թվականի ամռանը հեռացել է Կրասնոդարի ակումբից։

2018 թվականի հուլիսի 23-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսվել է մեկ տարով[14]։ 2019 թվականի հունիսի 10-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ նոր պայմանագիր է կնքել 1+1 սխեմայով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լևսկի»
«Կրասնոդար»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակ – № 2 (2013/14)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոաոզինյոն ամուսնացած է և ունի մեկ որդի։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 14-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթներ[15] Եվրագավաթներ[16] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բուլղարիա Լևսկի ԱՖԼ «Ա» 2007/08 12 2 1 0 0 0 13 2
2008/09 19 4 4 1 2 1 25 6
2009/10 27 4 1 0 10 0 38 4
2010/11 15 2 2 0 12 2 29 4
Ընդհանուր 73 12 8 1 24 3 105 16
Ռուսաստան Կրասնոդար Պրեմիեր լիգա 2011/12 39 7 2 0 0 0 41 7
2012/13 30 4 1 0 0 0 31 4
2013/14 30 7 4 0 0 0 34 7
2014/15 19 6 2 2 8 3 29 11
2015/16 14 0 3 1 6 1 23 2
2016/17 21 1 1 0 11 5 33 6
2017/18 24 2 1 0 1 0 26 2
Ընդհանուր 177 27 14 3 26 9 217 39
Ռուսաստան Դինամո (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2018/19 23 3 1 0 0 0 24 3
Ընդհանուր 23 3 1 0 0 0 24 3
Ամբողջ կարիերա 273 42 23 4 50 12 346 58

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Жоаозинью: «Галицкий снял пиджак, туфли и побежал за улетевшим мячом. Я спросил: «Это точно наш президент?»» (ռուսերեն). matchtv.ru. 2019 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Краснодар» договорился о переходе Жоаозиньо
  5. Жоаозиньо стал рекордсменом «Краснодара» по количеству матчей в чемпионате России
  6. Жоаозиньо лучший в истории «Краснодара» по системе «гол+пас»
  7. Жоаозиньо: «Хочу получить российский паспорт вне зависимости от лимита»
  8. Жоаозиньо подал документы на получение российского гражданства
  9. Олег Кононов: «У Жоаозиньо вид на жительство в России, в контрактные дела Ари не влезаю»
  10. Жоаозиньо выбыл из строя на 4-8 месяцев
  11. Жоаозиньо получил паспорт гражданина РФ
  12. «Официальный сайт ФК «Краснодар»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. ОПРЕДЕЛЯЕМ ЦЕНТРФОРВАРДА СБОРНОЙ ДЕСЯТИЛЕТИЯ ФК «КРАСНОДАР»
  14. Жоаозиньо — в «Динамо»!
  15. Բուլղարիայի գավաթ, Ռուսաստանի գավաթ
  16. ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոաոզինյո» հոդվածին։