Jump to content

Ժիհան Իբրահիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիհան Իբրահիմ
արաբ․՝ جيهان إبراهيم‎‎
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1988(1988-02-12) (36 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի ամերիկյան համալսարան և Կահիրեի համալսարան
Մասնագիտությունլրագրող, իրավապաշտպան և գրող
ԿուսակցությունRevolutionary Socialists?
 Gigi Ibrahim Վիքիպահեստում
Ժիժի Իբրահիմը Թահրիրի հրապարակում, 2011 թվականի փետրվարի 3

Ժիհան Իբրահիմ (նաև Ժիժի Իբրահիմ, անգլ.՝ Gigi Ibrahim, արաբ․՝ جيجي إبراهيم‎‎, փետրվարի 12, 1988(1988-02-12), Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սոցիալիստական շարժման եգիպտացի ակտիվիստ, լրագրող և բլոգեր։ Նա «քաղաքացիական լրագրողների» նոր սերնդի վառ ներկայացուցիչն է, որը 2011 թվականի Եգիպտական հեղափոխական իրադարձությունների ընթացքում սոցիալական կայքերն օգտագործել է Թահրիրի հրապարակում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկացնելու համար։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկանից ապրել է ԱՄՆ-ում (2002-2008 թվականներին), որտեղ մասնակցել է հակապատերազմական բողոքներին, ներգաղթի մասին օրենքին դեմ հանդես եկող և ոստիկանների կողմից հետապնդվող գաղթականներին օգնող խմբի գործունեությանը։ Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը[1]՝ ստանալով գիտական աստիճան «քաղաքագիտության» բնագավառում[2]։

Մինչև համալսարան ընդունվելը Ժիժի Իբրահիմն առնչություն չի ունեցել աշխատավորների շարժման և ընդդիմության բողոքների հետ։ Նա «ձախ» շարժման մեջ ներգրավվել է «Սոցիալական մոբիլիզացիան ավտորիտար վարչակարգի պայմաններում» դասախոսությունների շնորհիվ, որը կարդում էր լրագրող և ակտիվիստ-տրոցկիստ Հոսսամ էլ-Համալավին[3]։ Վերջինս հետագայում դարձել է նրա ամուսինը։

Անդամակցելով Միջազգային սոցիալիստական միտում քլիֆյան ինտերնացիոնալի «Հեղափոխական սոցիալիստներ» եգիպտական բաժանմունքին՝ Ժիժի Իբրահիմը մասնակցել է 2009-2010 թվականների քաղաքական ցույցերին[4]։ Եղել է 2011 թվականի հունվարի 25-ին Թահրիրի հրապարակի հավաքի նախաձեռնողներից։ Այն կատալիզատոր էր ծառայում Հոսնի Մուբարաքի դեմ զանգվածային ժողովրդական շարժման համար։

Միևնույն ժամանակ նա քննադատել է Վաիլ Գոնիմի նման ընդդիմադիր ակտիվիստներին՝ նախագահի պաշտոնանկության մասին հայտարարությունից հետո ժողովրդին ոգևորության կոչ անելով[5] և պահանջելով համակարգային փոփոխություններ Եգիպտոսի սոցիալ-տնտեսական ու քաղաքական համակարգերում, ոստիկանության կամայականությունների դադարեցում և ձեռնարկությունների հանձնում աշխատավորներին։

Ժիժի Իբրահիմի և մի շարք «ֆեյսբուքյան հեղափոխականների»՝ որպես «Թահրիրի հրապարակի լիդերների» լուսանկարները տեղադրվել են «Թայմ» ամսագրի շապիկին[6]։ Հետագայում Ժիժի Իբրահիմն իր համերաշխությունն է արտահայտել արտասահմանում տեղի ունեցող սոցիալական մի շարք շարժումներին, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում մասնակցել է ուսանողական ցույցերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Interview With an Egyptian Blogger». The New York Times. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Citizen Journalist Gigi Ibrahim Uses Tools of the Web to Spread News of Cairo Protests». About.com. 2011 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Egyptian activist on The Daily Show». Bikya Masr. 2011 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  4. «Socialist from Egypt to join debate about revolution». Socialist Worker (UK). 2011 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  5. «Splits Emerge Among Egypt's Young Activists». The Wall Street Journal. 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  6. «The world at Boulder's doorstep». Daily Camera. 2011 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]