Jump to content

Ժիլ Գրիմանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիլ Գրիմանդի
ֆր.՝ Gilles Grimandi
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1970(1970-11-11)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր Գապ
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ժիլ Գրիմանդի (ֆր.՝ Gilles Grimandi, նոյեմբերի 11, 1970(1970-11-11)[1][2], Գապ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը պաշտպանի դիրքում հանդես է եկել «Մոնակոյում» և Լոնդոնի «Արսենալում»:

Ծնվել է Վերին Ալպերի Գապ քաղաքում։ 1990 թվականին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Մոնակոյի» կազմում։ 1991 թվականի նոյեմբերի 30-ին «Նանսիի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում[3]: 1994 թվականի մայիսի 21-ին «Նանտի» դեմ խաղում խփել է թիմի առաջին գոլը[4]: 1996/1997 մրցաշրջանում օգնել է «մոնեգասկներին» նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։

1997 թվականին մարզիչ Արսեն Վենգերից հետո տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ Օգոստոսի 9-ին «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում[5]: 1998 թվականի փետրվարի 21-ին խփել է մեկնարկային և հաղթական գոլը «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում[6]: 1997/1998, 2001/2002 մրցաշրջաններում դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։

2003 թվականի հունվարի 8-ին «Միդլսբրոյի» առաջարկը մերժելուց հետո պայմանագիր է կնքել Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Կոլորադո Ռեփիդզ» ակումբի հետ[7]: Դարձել է առաջին ֆրանսիացին MLS-ի պատմության մեջ և մասնակցել է մեքսիկական «Սանթոս Լագունայի» դեմ նախամրցաշրջանային հանդիպմանը: Ապրիլի 30-ին ընտանեկան պատճառներով վերադարձել է Ֆրանսիա[8]:

Կարիերան ավարտելուց հետո զբաղեցրել է «Վալանս» ակումբի տնօրենի պաշտոնը: 2006 թվականին դարձել է «Արսենալի» սկաուտ և մասնակցել է առաջին ստուգողական հանդիպմանը նորաբաց Էմիրեյթս մարզադաշտում՝ կատարելով կոպիտ փոխանցում Էդգար Դավիդսին[9]: 2007 թվականի հուլիսին նշանակվել է ակումբի մարզական տնօրեն և պատասխանատու է եղել տրանսֆերային քաղաքականության համար։

2019 թվականի մարտին դարձել է «Նիս» ակումբի տեխնիկական տնօրեն՝ ակումբում վերամիավորվելով նախկին գործընկեր Պատրիկ Վիեյրայի հետ։ Հոկտեմբերի 7-ին կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը։ Ղեկավարում է Բանբերիի գինու գործարանը[10]:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոնակո»

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 1996/97[11]

«Արսենալ»

  • Անգլիայի չեմպիոն (2)՝ 1997/1998, 2001/02[12]
  • Անգլիայի գավաթի գավաթակիր՝ 1997/1998[13]
  • Ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթակիր (2)՝ 1998[14], 1999[15]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Нанси — Монако» (ռուսերեն). Transfermarkt. 1991-11-30. Վերցված է 2023-01-12-ին.
  4. «Монако — Нант» (ռուսերեն). Transfermarkt. 1994-05-21. Արխիվացված է օրիգինալից 2023-01-12-ին. Վերցված է 2023-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Лидс Юнайтед — Арсенал» (ռուսերեն). Transfermarkt. 1997-08-09. Արխիվացված է օրիգինալից 2023-01-12-ին. Վերցված է 2023-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Арсенал — Кристал Пэлас» (ռուսերեն). Transfermarkt. 1998-02-21. Արխիվացված է օրիգինալից 2023-01-12-ին. Վերցված է 2023-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Chen, Albert. «Breaking news, real-time scores and daily analysis from Sports Illustrated - SI.com». Sportsillustrated.cnn.com. Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին. Վերցված է 2014-08-20-ին.
  8. «Defender returns to France». Espn Fc. 2003-04-30. Արխիվացված է օրիգինալից 2013-10-06-ին. Վերցված է 2014-08-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Gilles Grimandi». Arsenal F.C. Արխիվացված է օրիգինալից 2011-10-30-ին. Վերցված է 2017-03-01-ին.
  10. GILLES GRIMANDI LEAVES THE CLUB(չաշխատող հղում), ogcnice.com, 7 October 2019
  11. «Gilles Grimandi». Eurosport.com.
  12. «Gilles Grimandi: Overview». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2018-04-16-ին. Վերցված է 2018-04-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Moore, Glenn (1998-05-18). «Football: Gunners train sights on European glory». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2019-10-13-ին. Վերցված է 2019-10-14-ին.
  14. «Arsenal show no charity at home from home». The Irish Times. Dublin. 1998-08-10. Արխիվացված է օրիգինալից 2018-10-22-ին. Վերցված է 2019-10-14-ին.
  15. «Parlour gives Gunners Wembley win». BBC News. 1999-08-01. Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2019-10-14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլ Գրիմանդի» հոդվածին։