Ժաքի Ներսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժաքի Ներսեսյան
ֆր.՝ Jacky Nercessian
Ծնվել է 1950 նոյեմբերի 16
Ծննդավայր Սենտ-Էտիե, Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ազգություն հայ
Մասնագիտություն Դերասան
IMDb ID 0626158

Ժաքի Ներսեսյան (Աբրահամ Ժակի Ներսիսյան, 1950, նոյեմբերի 16), ֆրանսահայ դերասան է։ Հայտնի դերերից է Աբգարը Անրի Վերնոյի Մայրիկ-ում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաքի Ներսեսյանը ծնվել է Սեն Էտյենում։ Մանկությունն անցել է Սեն Էտյենում։ Հայրը՝ Բարսեղը, հինգ եղբայրներից և քույրերից կրտսերն է եղել, ծնվել է Յոզղաթում 1912 թվականի հունվարի 1-ին։ Մայրը՝ սովորական ատաղձագործի դուստր Լյուսի Բարտևյանը, ծնվել է 1918 թվականի հուլիսի 15-ին՝ Գալիպոլիում` Անրի Վերնոյի հայրենիքում, մեծացել է Հունաստանում: Փախչելով հունական քաղաքացիական պատերազմից (1945-1949)` Լյուսին, ծնողների հետ հասնում է Ֆրանսիա։ Բարսեղի հետ նրան ծանոթացնում է իր զարմիկներից մեկը[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը՝ պաստոր դառնալու համար և օծում ստացել Սենտ-Էտիենում։ Աշխատել է որպես պաստոր։

Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, աշխատել է աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Շաբրոլը, Անրի Վերնոյը, Լյուկ Բեսոնը[2]։ Խաղում է նաև թատրոնում։ «Ռենեսանս» թատրոնում խաղացել է մեկ թատերաշրջան և շրջագայության է մեկնել «Վերջին կանչը» ներկայացմամբ։ 2009 թվականին «Սպլենդիդ» թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի «Բոլորը սիրում են Ջուլիետին» բեմադրության մեջ։

  • Աբգար՝ Անրի Վերնոյի «Մայրիկ»
  • պրոֆեսոր Էսպերանդյո՝ Լյուկ Բեսոնի «Ադել Բլան-Սեկ»
  • Մուսթաֆա՝ Իսմայել Ֆերուխի «Երկար ճամփորդություն»
  • հրեա սեփարդ՝ Պիչիպոյի «Միսիոները, Շահերեզադան և գիշերային հաճույքները»
  • Սի Կադուր՝ «Պատրանքների Ալժիր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]