Ժան Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժան Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1936 |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 2, 2021[1] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Պարգևներ և մրցանակներ |
Ժան Իշխանի Հակոբյան (օգոստոսի 26, 1936, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 2, 2021[1]), կենսաքիմիկոս, ֆերմենտաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1986)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2015)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1971-1974 թվականներին եղել է Մոսկվայի ԲԳԱ կենսաբանական և բժշկական քիմիայի ինստիտուտի ամինների կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 1974-1979 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի տնօրեն, 1979 թվականից՝ մոլեկուլային ֆերմենտաբանության լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են մոլային կենսաբանության, ֆերմենտների կենսատեխնոլոգիայի, գործառնության և կառուցվածքի հարցերին։ Առաջինն է նկարագրել ֆերմենտների փոխակերպման երևույթը։ Նրա ղեկավարությամբ վերծանվել է կմախքային մկանների որոշ ֆերմենտների կատալիզային ակտիվ կենտրոնների կառուցվածքը։ Հակոբյանը Հայաստանի միջազգային գիտությունների ֆոնդի խորհրդի նախագահն է (1995 թվականից), Փարիզի միջազգային «Արարատ» ակադեմիայի (1993) և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1996 թվականից) ակադեմիկոս։
2015 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Ժան Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|