Ժաննա Հակոբյան
Ժաննա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1954 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Արցախի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Պարգևներ | |
Ժաննա Հակոբյան Վիքիդարանում |
Ժաննա Հակոբյան (օգոստոսի 23, 1954, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, ՀԳՄ անդամ սկսած 2008 թվականից[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, Մոսկվայի Արվեստի ժողովրդական համալսարանը՝ ստանալով դերասանի վկայական։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1986 թվականի մայիսի 16-ին պաշտպանել է գիտական թեզը «Թաթուլ Հուրյանի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով։ Դասախոսել է Երևանի և Աբովյանի տարբեր բուհերում («Գեղարվեստա-թատերական ինստիտուտ», «Երևան», «Հատիս», «Անանիա Շիրակացի» և Ճարտարագիտական համալսարաններում)[2]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակել է 32 գիրք, «Սիրո աղոթքներ» (1992), «Վիրավոր անուրջներ» (1995)[3], «Ինձ մի որոնեք» (1998),«Գիսաստղ» (1998), «Նոր դարի մերկ ոգին» (2001)[4], «Արևոտ արցունքներ» (2001)[5], «Սիրո շղթաներ» (2002 թվական)[6], «Սիրո հովիտներ» (2003)[7], «Սեր և պատիժ» (2004)[8], «Մոխրացող վարդի բույրը» (2005)[9], «Մի չափեք ճնշումս» (2006), «Ղարաբաղի ճակատագիրը» (2007), գիրքը 1787-1797 թվականների Ղարաբաղի ժողովրդի պայքարի մասին է թուրքերի և պարսիկների դեմ), «Քեզ տեսնեի ժամանակին» (2007), «Փլուզված սիրո հովիտները» (2008), «Կարոտացավ» (2009), «Արյան հիշողություն» (2009), «Գրչով և զենքով» (2010), «Դատապարտված մենություն» (2010), «Արյան վրեժ» (2011), «Երջանկության դեղատոմսը» (2012)[10], «Օտար երազներ» (2014 թվական)։ Հեղինակ է նաև բանասիրական, գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների։Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին է նվիրված «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպը (2015)։ 2015 թվականին հրատարակել է նաև «Հուշեր և աֆորիզմներ»-ը և «Ուր է սիրո հրեշտակս» վեպը։ 2016 թվականին տպագրվեց «Չսպիացող հոգիների ցավը» վեպը։ 2017 թվականին տպագրվեց «Ապրիլյան հերոսամարտ» վիպակը` որը նվիրել է Շուշիի ազատագրման 25-ամյակին:2018 թվականին տպագրվեց «Հայի գենը» վեպը։ 2019 թվականին տպագրվեց «Երազներիս խորանում» բանաստեղծական ժողովածուն:2020-ին տպագրվեց «Փրկօղակ» խորագրով վեպը։ 2021 թվականին տպագրվեց «Կյանքը թունելի միջով» վերնագրով վիպակը։2021թվականին տպագրվեց <Արծիվները դավադիր թակարդում> վիպակը։2022թ. տպագրվեց .ՙՀայրենիքը՝ փշրված հայելի՚ վեպը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի տարվա դափնեկրի կոչման։
- 2014 թ. արժանացել է ԲՀԳ միջազգային ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» մեդալի։
- 2014 թ. հայրենասիրական աշխատանքներ լուսաբանելու համար արժանացել է ԼՂՀ ԱԿԱՀ միության «Հայրենիք և հավատ» ոսկե մեդալի։
- 2015 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի անվանակարգում դիպլոմի «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» գրքի համար։
- 2016 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի գծով 2-րդ գրական մրցանակի «Չսպիացած հոգիների ցավը» գրքի համար։
- 2016 թ. արժանացել է ՀՀ Պն «Գարեգին Նժդեհ» շքանշանի։
- 2016 թ. արժանացել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալի` հայրենանպաստ գործունեության համար։
- 2017 թ արժանացել է ՀՀ Պն «Մարշալ Օհանյան» հուշամեդալի։
- 2018 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի գծով 3-րդ գրական մրցանակի «Ապրիլյան հերոսամարտ» գրքի համար։
- 2019 թ.արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության գրական մրցանակի «Հայի գենը» վեպի համար։
- 2020 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության Արձակի անվանակարգում 1-ին մրցանակի «Ճակատագրով դատապարտվածները» վեպի համար։
- 2021թ.«Փրկօղակ» խորագրով գիրքը արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի
- 2023թ.ՀԳՄ Համահայկական գրական հիմնադրամի մրցանակ <Հայրենիքը փշրված հայելի> գրքի համար։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրչով և զենքով (Թաթուլ Հուրյանի կյանքը և գործունեությունը), գիտական մենագրություն, Եր., 2010։
- Արյան հիշողություն, վեպ, Եր., 2009։
- Փլուզված սիրո հովիտներ, վեպ, Եր., 2008։
- Ղարաբաղի ճակատագիրը, (պատմավեպ), Եր., 2007։
- Սիրո աղոթքներ, (բանաստեղծություններ), Եր., 1992[11]:
Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժաննա Հակոբյանի «Սիրո աղոթքներ», «Վիրավոր անուրջներ», «Գիսաստղ», «Ինձ մի որոնեք», «Նոր դարի մերկ ուղին», «Քեզ տեսնեի ժամանակին», «Մի չափեք ճնշումս», բանաստեղծական ժողովածուների և 16 վեպերի հեղինակ է։ Ունի գրած նաև՝ մենագրություն, որը կոչվում է «Գրչով և զենքով»/Թաթուլ Հուրյանի կյանքի ու ստեղծագործությա մասին է։ «Փլուզված սիրո հովիտներ» և «Կարոտացավ» վեպերից առանձին օրինակներ ձեռք են բերել միջազգային համալսարանների գրադարանները (Լոնդոն. Ստոկհոլմ, Տորոնտո, Մասաչուսեթսի) :Նրա բանաստեղծություններից մի շարք ամերիկահայ թարգմանչուհի Դայանա Տեր-Հովհաննիսյանը թարգմանել է անգլերեն, որոնք 2005 թվականին տեղ են գտել «Հայ կանանց պոեզիան դարերի ընթացքում» հատընտիրում (Բոստոն)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 2007 թ, 5-րդ հատոր, էջ 297
- Հայուհիներ, հանրագիտարան, 2011 թ., 1 հատոր, էջ 570
- Արդի հայ գրականության ժողովածու (ալմանախ).2006 թվական, էջ 156
- Հենրի Առուշանյան, 2017 թ., 96 էջ, «Գրողի դիմանկարը» (մենագրություն Ժ. Հակոբյանի մասին),
- Հայ երգիծանքի հանրագիտարան, 2018 թ., էջ 152-153
- Հուշարձան մայրերուն, 2019 թ., էջ 325-326
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ Վերցված է 2019-08-23
- ↑ «AV Production - Ժաննա Հակոբյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-08-23
- ↑ Հակոբյան Ժաննա Նիկոլայի (1995)։ Վիրավոր անուրջներ։ Բանաստեղծություններ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550008928
- ↑ Հակոբյան Ժաննա Նիկոլայի (2001)։ Նոր դարի մերկ ոգին։ Բանաստեղծություններ (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 9789993040224
- ↑ Հակոբյան Ժաննա Նիկոլայի (2001)։ Արեւոտ արցունքներ։ Վիպակ (հայերեն)։ Զորավիգ։ ISBN 9785807907844
- ↑ Հակոբյան Ժաննա Նիկոլայի (2002)։ Սիրո շղթաներ։ Վեպ (հայերեն)։ Հեղ. հրատ։ ISBN 9789993040293
- ↑ Հակոբյան Ժաննա (2003)։ Սիրո հովիտներ։ Վիպակ (հայերեն)։ Մշակույթի հայկ. ֆոնդ։ ISBN 9789993081579
- ↑ Հակոբյան Ժաննա (2004)։ Սեր եւ պատիժ։ Վիպակ (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 9789993041818
- ↑ Հակոբյան Ժաննա (2005)։ Մոխրացող վարդի բույրը։ վիպակ (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 9789993043447
- ↑ Հակոբյան Ժաննա (2012)։ Երջանկության դեղատոմսը։ վեպ (հայերեն)։ Heghinakayin hratarakutʻyun։ ISBN 9789939003818
- ↑ Հակոբյան Ժաննա Նիկոլայի (1992)։ Սիրո աղոթքներ։ Բանաստեղծություններ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550007471
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ
- Արցախի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրողներ
- Հայ արձակագիրներ
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Հայ բանաստեղծուհիներ
- Հայաստանի գրողների միության անդամներ