Ժանին Անյես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանին Անյես
Jeanine Áñez at the 314th Anniversary of Reyes. 6 January 2020, Ministry of Communication, Reyes. Cropped (51907629988).jpg
 
Կուսակցություն՝ Plan Progress for Bolivia – National Convergence?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 13, 1967(1967-06-13)[1] (55 տարեկան)
Ծննդավայր San Joaquín, Mamoré, Beni Department, Բոլիվիա
Քաղաքացիություն Bandera de Bolivia (Estado).svg Բոլիվիա
 
Ինքնագիր Изображение автографа

Ժանին Անյես Չավես (իսպ.՝ Jeanine Áñez Chávez, հունիսի 13, 1967(1967-06-13)[1], San Joaquín, Mamoré, Beni Department, Բոլիվիա[2]), Բոլիվիայի քաղաքական գործիչ և իրավաբան։ Սենատոր, որը ներկայացնում է Բենիի դեպարտամենտը։ Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Է դարձել նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո, որը պայմանավորված է զանգվածային բողոքներով և ռազմական հուշագրով։

Նրան անվանում են Յարա Մորալեսի հակառակորդ[3][4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյեսը ծնվել է Տրինիդադ քաղաքում[3]։

Ավելի վաղ եղել էր Totalvision-ի մեդիա տնօրենը[2]։

Հիմնադիր ժողով (2006-2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

22006-ից 2008 թվականներին նա աշխատել է հիմնադիր ժողովի կազմում ՝ սահմանադրական նոր խարտիայի նախագծի մշակման համար։ Նա հիմնադիր ժողովի անդամ է եղել երկրի կազմակերպության և կառույցի հանձնարարությամբ, ինչպես նաև աշխատել է դատական իշխանության կազմում[3]։

Սենատ (2010-2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին նա Բոլիվիայի և աազգային կոնվերգենցիայի ծրագրի առաջադիմություն կուսակցությունից սենատոր է ընտրվել, որը ներկայացնում է Ազգային ժողովում Բենիի դեպարտամենտը[3][6]։ 2019 թվականին նա եղել է Սենատի երկրորդ փոխնախագահը, իսկ նրա տեղակալը Ֆրանկլին Վալդիվիա Լեյգն էր[2]։ Այս պաշտոնը նրան վեցերորդն է դարձրել նախագահության իրավահաջորդության գծում։

Ժամանակավոր նախագահություն (2019 թվականից)[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 10-ին երկրի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել։ Դրանից հետո Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան հրաժարվել է նախագահի պարտականությունների կատարումից։ Բացի դրանից, նախագահի պարտականությունների կատարումից հրաժարվել են նաև Սենատի խոսնակ Ադրիանա Սալվատորան և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վիկտոր Բորդան։ Սենատի առաջին փոխխոսնակը նույնպես հրաժարվել է ստանձնել նախագահի պաշտոնը։ Հաջորդը հերթում Ժանին Անյեսն էր՝ որպես Սենատի երկրորդ փոխխոսնակ։ 2019 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ նա Բոլիվիայի նախագահի պաշտոնի իրավահաջորդության մեջ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Նա էլ ստանձնեց նախագահի պարտականությունների կատարումը։

Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի նոյեմբերի 12-ին, երբ Սենատը պաշտոնապես ընդունել է երկրի նախկին ղեկավարության պաշտոնաթողությունը[7][8][9]։

Նա ասել է, որ իր առաջին խնդիրն է լինելու քվորումի հասնել պետության առաջին դեմքերի հրաժարականների շարքերից հետո, իսկ հետո նոր ընտրություններ նշանակել[3]։ Անյեսը չէր կարող արտահերթ ժողով հրավիրել մինչև հաջորդ օրը (երկուշաբթի), քանի որ գտնվում էր Բենի դեպարտամենտում, իսկ կիրակի չվերթներ այնտեղից Լա Պաս մայրաքաղաք չկան

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է կոլումբիացի քաղաքական գործիչ Էկտոր Հերնանդո Ինկապյե Կարվախալի հետ (իսպ.՝ Héctor Hernando Hincapié Carvajal)[3]։ Կառլոս Անես Դորադո նարկոթրաֆիկանտի զարմիկը[10], որը ձերբակալվել է 1,5 տոննա կոկաինի մաքսանենգության համար[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20191111145518/https://web.senado.gob.bo/senadoras-es/jeanine-%C3%A1%C3%B1ez-ch%C3%A1vez
  2. 2,0 2,1 2,2 «Jeanine Áñez Chávez»։ Cámara de Senadores (իսպաներեն)։ հոկտեմբերի 16, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-11-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2019 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Bolivia: Who is Jeanine Anez?»։ Cronista։ Վերցված է նոյեմբերի 11, 2019 
  4. Ушедший в отставку Эво Моралес покинул Боливию // Deutsche Welle, 12.11.2019.
  5. Боливийская армия поддержала исполняющую обязанности президента Жанин Аньес // РИА Новости, 13.11.2019.
  6. «Jeanine Añez Chávez» (Spanish)։ vicepresidencia.gob.bo։ Վերցված է ապրիլի 21, 2014 
  7. BBC News Mundo (ed.)։ «Jeanine Añez en proceso de ratificación tras renuncia del Presidente, Vicepresidente, Presidente del Senado y Presidente de la Cámara de Diputados de Bolivia»։ Վերցված է նոյեմբերի 10, 2019 
  8. Второй вице-спикер сената Боливии взяла на себя обязанности президента
  9. Вооруженные силы Боливии признали сенатора Аньес и.о. президента
  10. https://eldeber.com.bo/56434_el-narcotrafico-va-mas-alla-de-lo-politico-partidario El narcotráfico va más allá de lo político-partidario
  11. https://olivre.com.br/bolivianos-sao-presos-em-tangara-com-quase-meia-tonelada-de-cocaina Bolivianos são presos em Tangará com quase meia tonelada de cocaína

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]