Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Սեուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի ազգային թանգարան
Տեսակթանգարան և պատկերասրահ
ԵրկիրՀարավային Կորեա
ՏեղագրությունՍոգյոկ-դոնգ
ՎայրՍեուլ
Պատկանում էԺամանակակից արվեստի ազգային թանգարան, Հարավային Կորեա
Հիմնադրվել էնոյեմբերի 13, 2013
Այցելուներ1 081 615 (2014)[1]
Կայքwww.mmca.go.kr
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի ազգային թանգարան Սեուլում (կորեերեն՝ 국립현대미술관서울관), ազգային թանգարան Հարավային Կորեայում։ Բացվել է 2013 թվականի նոյեմբերի 13֊ին։ Համարվում է Կորեայի՝ 1969 թվականին հիմնադրված ժամանակակից արվեստի ազգային թանգարանի երեք մասնաճյուղերից մեկը։ Թանգարանը Սեուլից բացի մասնաճյուղեր ունի նաև Գվաչոնում և Տոքսուգունում։ Պլանավորվում է չորրորդ մասնաճյուղը բացել 2019 թվականին[2]։

Ստեղծման նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Սեուլի Գվաչոն արվարձանում բացվեց Կորեայի ժամանակակից արվեստի թանգարան, սակայն քաղաքից ունեցած մեծ հեռավորության պատճառով դժվարանում էր լայն զանգվածների այցն այնտեղ։ Հիմնական այցելուները դպրոցականներն էին, ովքեր այդտեղ գնում էին դպրոցական էքսկուրսիաների ժամանակ, կամ առանձին անհատներ, ովքեր բարձր էին գնահատում արվեստը։ Սեուլի ձիարշավարանին և Մեծ այգուն մոտ լինելու հետևանքով գարնանը և առանը ճանապարհների խցանումները դժվարացնում էին մուտքը թանգարան։ Գվաչոնի թանգարանի ցուցադրության որակի վրա բացասաբար էր անդրադառնում նաև այն հանգամանքը, որ թանգարանը տեղակայված էր հին ամրոցի տարածքում, ինչը էապես սահմանափակում էր տարածքը[3]։

2008 թվականին, երբ Սեուլի կենտրոնում գտնվող Պաշտպանության և անվտանգության նախարարության զբաղեցրած շենքն ազատվեց, մշակույթի և արվեստի գործիչները դիմեցին կառավարությանը՝ խնդրելով այդ տարածքում ստեղծել թանգարան։

2009 թվականին Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բակը հայտարարեց, որ նախարարության նախկին շենքում կկառուցվի արտահայտչական արվեստի նոր թանգարան[3]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Ու Ռամ Չոյի Opertus Lunula Umbra (Լուսնի անմատչելի ստվերը) ցուցանմուշը թանգարանի բացման ցուցադրությունից, 2013

2010 թվականի օգոստոսին շինարարության ճարտարապետ ընտրվեց Մին Հյոնչժունը։ Որպես թանգարանի տեղակայման վայր՝ ընտրվեց Սեուլի կենտրոնի այն հատվածը, որտեղ պատմական տարբեր ժամանակաշրջաններում գտնվել է Չոնչհինբուն՝ թագավորական ընտանիքի գործերով զբաղվող գերատեսչությունը։ Ավելի ուշ այդտեղ տեղափոխվեց Կորեայի պաշտպանության և անվտանգության նախարարության շտաբ֊բնակարանը։ Այդպիսով՝ այդ վայրը տևական ժամանակի ընթացքում «փակ» է եղել և միայն թանգարանի բացվելուց հետո է հասանելի դարձել սովորական բնակիչներին[3]։

2010 և 2011 թվականների ընթացքում շինարարությունը մի քանի անգամ հետաձվեց։ Նախ կառուցապատման հրապարակում հայտնաբերվեցին Չոնչհինբու շինության հիմքերը, ինչից հետո որոշում կայացվեց փայտե կառույցները տեղափոխել նախկին վայրը և վերականգնել՝ դրանց տալով սկզբնական տեսքը։ Այնուհետև հրապարակում հրդեն սկսվեց[3]։

Արդյունքում ներկայացված 110 ճարտարապետական նախագծերից ընտրվեց այն կառույցների համալիրը, որն իր կառուցվածքով հիշեցնում էր կղզեխումբ․ մի քանի կառույց միավորվել էր խմբում, ինչպես կղզիները օվկիանոսի մեջ, և դարձել մեկ ամբողջություն առաջին ստորգետնյա հարկում[3]։

Նախագծման ժամանակ հաշվի է առնվել այն փաստը, որ թանգարանի հարևանությամբ գտնվում է Կյոնբոկուն պալատական համալիրը։ Հուշարձանի պատմական արժեքը պահպանելու նպատակով Սեուլի իշխանություններն արգելել էին դրա շրջակայքում կառուցել 12 մետրից բարձր կառույց[3]։ Արդյունքում թանգարանը կառուցվեց վեց հարկով, որոնցից երեքը գտնվում են գետնի տակ, երեքը՝ գետնի վրա։ Շինության ընդհանուր մակերեսը 52 125 քառակուսի մետր է[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի կենտրոնական մասը բաղկացած է 8 մեծ ցուցասրահից, որոնց շրջապատում են կինոթատրոնը, վեհաժողովի սրահը, թվային պահոցը, սեմինարների սրահը, ինչպես նաև ռեստորաններն ու սրճարանները։ Ըստ շինարական պլանի՝ թանգարանի օգտակար տարածքի 1/3-ը ենթակա է տարածքային վարչական միավորի կարիքներին՝ համաձայն «բաց թանգարանի» ընտրված հայեցակարգի[3]։

Թանգարանի բացման արարողության ժամանակ տնօրեն Չոն Հյոնմինը այսպես է բնութագրել է Կորեայի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի երեք մասնաճյուղերի պարտականությունների տարանջատումը[3]

Սեուլի ժամանակից արվեստի ազգային թանգարանը, լայնորեն ներկայացնելով կորեական արվեստը, կամրապնդի Կորեայի դիրքը՝ որպես Ասիայում ժամանակակից արվեստի կենտրոն, այն դեպքում, երբ Գվաչոնի ժամանակից արվեստի ազգային թանգարանն առավելապես կզբաղվի ժամանակակից արվեստի պատմության ուսումնասիրությամբ, իսկ Տոկսուգուն պալատի տարածքում գտնվող բաժինը ջանքերը կուղղի նոր ժամանակների արվեստի ուսումնասիրությանը։

Ցուցանմուշներ և ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցանմուշներից մեկը GRAV (Groupe de Recherche d’Art Visuel) ցուցադրության շրջանակներում, 2015

Թանգարանում ներկայացված է ժամանակակից արվեստի ավելի քան 7000 նմուշ[4], որոնց հեղինակները մեծ մասամբ կորեացի նկարիչներ են, այդ թվում՝ Պակ Սուգին, Կո Խիդոն և Կիմ Խվանգի։ Ցուցադրված են նաև աշխարհահռչակ նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Յոզեֆ Բոյս, Էնդի Ուորհոլ, Գեորգ Բազելից, Յորգ Իմմենդորֆ, Մարկուս Լյուպերց, Նիկի դե Սեն֊Ֆալ, Միքելանջելո Պիստոլետտո[5]։

Նշանավոր ցուցադրություններից է «Միացում֊ընդլայնում»֊ի բացմանը նվիրված ցուցադրությունը, որի կազմակերպմանը մասնակցել են ժամանակակից արվեստի ինչպես կորեական, այնպես էլ համաշխարհային ցուցադրությունների նշանավոր կազմակերպիչներ։ Ցուցադրության ընթացքում ներկայացվել են 7 նկարիչների աշխատանքներ, որոնք ընտրվել էին 7 երկրների կազմակերպիչների քննարկման արդյունքում[3]։

2014 թվականին թանգարանում անցակցվեց ցուցադրություն, որը կազմակերպել էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Апрель 2014.
  2. «About NMCA». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Журнал Koreana, Весна 2014, Том 10, Номер 1 — Статья: «Открытие национального музея в Сеуле»
  4. «국립현대미술관». 두산백과.
  5. «Collection Overview». National Museum of Modern and Contemporary Art. National Museum of Modern and Contemporary Art. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 5 ноября 2015-ին.
  6. «Seoul MMCA». Young Architects Program International. Young Architects Program International. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]