Թրիշա Երվուդ
Թրիշա Երվուդ անգլ.՝ Trisha Yearwood | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1964[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Monticello, Ջորջիա, ԱՄՆ |
Կրթություն | Ջորջիայի համալսարան, Young Harris College? և Belmont University? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, գրող, դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի և հեղինակ-կոմպոզիտոր |
Ժանրեր | Քանթրի |
Ամուսին(ներ) | Garth Brooks? |
trishayearwood.com | |
Թրիշա Երվուդ (անգլ.՝ Trisha Yearwood, սեպտեմբերի 19, 1964[1], Monticello, Ջորջիա, ԱՄՆ), քանթրի ժանրի ամերիկացի երգչուհի, որի հայտնիության գագաթնակետը եղել է 90-ական թվականները։ Գրեմմի մրցանակի եռակի դափնեկիր է[2]: CMT հեռուստաալիքի (2002) «քանթրի երաժշտության 40 ականավոր կանանց» վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[3]: Food Network ալիքում վարել է խոհարարական հաղորդում[4]:
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրիշա Երվուդը ծնվել է Ջորջիա նահանգի Մոնտիչելո քաղաքում՝ դպրոցական ուսուցչուհի Գվեն Իերվուդի և բանկիր Ջեք Իերվուդի ընտանիքում: Դեռ մանկուց սիրել է լսել քանթրի կատարողներ Փեթսի Քլայնի, Քիթի Ուելսի և Հենք Ուիլյամսի երգերը: Նախակրթական դպրոցում Իերվուդը մասնակցել է մյուզիքլների, երգչախմբի և տաղանդների շոուների: Բելմոնտի համալսարանում սովորելու ընթացքում ամռանը Փառքի սրահում և քանթրի թանգարանում աշխատել է որպես էքսկուրսավար[5]:
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին երգչուհին թողարկել է իր առաջին «Trisha Yearwood» ալբոմը: Այս սկավառակը Իերվուդին դարձրել է երկրի առաջին կին կատարողը, որի առաջնաելույթային աշխատանքը վաճառքի առաջին տարում հասել է պլատինե կարգավիճակի[6]: «She's in Love with the Boy» սինգլը Billboard ամսագրի Hot Country Songs հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին[7]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրիշան ամուսնացած է եղել երեք անգամ: Առաջին ամուսնու՝ երաժիշտ Քրիս Լեթհեմի հետ ապրել են 1987 թվականից մինչև 1991 թվականը: 1994 թվականի մայիսի 21-ին Իերվուդը ամուսնացել է Ռոբերտ «Բոբի» Ռեյնոլդսի՝ The Mavericks խմբի բասիստի հետ, որից բաժանվել է 1999 թվականին: 2005 թվականին երգչուհին ամուսնացել է քանթրի երգիչ Գարթ Բրուքսի հետ[8]:
Թրիշա Երվուդի մայրը՝ Գվեն Երվուդը, մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ին քաղցկեղից՝ 73 տարեկան հասակում։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Trisha Yearwood (1991)
- Hearts in Armor (1992)
- The Song Remembers When (1993)
- Thinkin' About You (1995)
- Everybody Knows (1996)
- Where Your Road Leads (1998)
- Real Live Woman (2000)
- Inside Out (2001)
- Jasper County (2005)
- Heaven, Heartache, and the Power of Love (2007)
- Christmas Together (2016, Գարթ Բրուքսի հետ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Trisha Yearwood»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2017-11-28։ Վերցված է 2018-05-15
- ↑ «CMT.com: 40 Greatest Women»։ 2002-12-16։ Վերցված է 2018-05-15
- ↑ «See Trisha Yearwood Dress Up as Husband Garth Brooks Just in Time for Halloween»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-15
- ↑ «Flashback: See Trisha Yearwood Compete on TV Talent Show»։ Rolling Stone։ Վերցված է 2018-05-15
- ↑ «Trisha Yearwood: The Song Remembers When»։ Country Music Hall of Fame and Museum։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին։ Վերցված է 2018-05-15
- ↑ «Trisha Yearwood She's In Love With The Boy Chart History»։ Billboard։ Վերցված է 2018-05-15
- ↑ CNN Chloe Melas,։ «Garth Brooks on the 'love of his life'»։ CNN։ Վերցված է 2018-05-15
|
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ