Թրայսկիրխեն
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Թրայսկիրխեն | |||
| գերմ.՝ Traiskirchen | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Բադեն | ||
| Մակերես | 29,1 կմ² | ||
| ԲԾՄ | 200 մետր | ||
| Բնակչություն | ▲18 858 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
| Հեռախոսային կոդ | 02252 | ||
| Փոստային դասիչ | 2514[2] | ||
| Ավտոմոբիլային կոդ | BN | ||
| Պաշտոնական կայք | traiskirchen.gv.at և traiskirchen.gv.at(գերմ.) | ||
|
| |||
Թրայսկիրխեն (գերմ.՝ Traiskirchen), քաղաք Ավստրիայում՝ Բադենի շրջանում (Ստորին Ավստրիա նահանգ)[3]։ Ընկած է գինու արտադրությամբ և մաճառի տոնախմբությամբ՝ հոյրիգերով (Heuriger) հռչակված Տերմենլինի տարածաշրջանում, երկրի մայրաքաղաք Վիեննայից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ։ Զբաղեցնում է 29,08 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 17 634[4]։
Քաղաքին համբավ է բերել «Թրայսկիրխենի առյուծներ» բասկետբոլային թիմը[5], որը բազմիցս նվաճել է Ավստրիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև՝ Ստորին Ավստրիայում հնագույնը համարվող աստղադիտարանը[6]։ Տրայսկիրխենը հայտնի է նաև փախստականների Bundesbetreuungsstelle für Asylwerber ճամբարով, որը ռազմական դրության ժամանակ հիմնականում բնակեցված է եղել լեհերով[7]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակ. | ±% |
|---|---|---|
| 1869 | 3909 | — |
| 1880 | 4380 | +12.0% |
| 1890 | 4947 | +12.9% |
| 1900 | 6011 | +21.5% |
| 1910 | 8436 | +40.3% |
| 1923 | 8139 | −3.5% |
| 1934 | 8922 | +9.6% |
| 1939 | 8908 | −0.2% |
| 1951 | 8057 | −9.6% |
| 1961 | 9247 | +14.8% |
| 1971 | 11 978 | +29.5% |
| 1981 | 14 063 | +17.4% |
| 1991 | 13 952 | −0.8% |
| 2001 | 15 669 | +12.3% |
| 2011 | 17 169 | +9.6% |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Կոլերի անվան աստղադիտարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Ավստրիա երկրամասի հնագույն աստղադիտարանն է։ Ի տարբերություն այլ աստղադիտարանների՝ գտնվում է քաղաքի շրջագծում, համեմատաբար ոչ մեծ բարձրության վրա։ 1967 թվականից բաց է հանրային այցելությունների համար։
Սբ. Մարգարետ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետական գոթիկա ոճի կառույց է։ Վերակառուցվել է 1683 թվականին՝ Վիեննայի պաշարումից ու ճակատամարտից հետո։

Լյութերական եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1913 թվականին։
Գելդշայսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրահայտ «Գելդշայսերը» գտնվում է քաղաքի կենտրոնում։
Ածիկի գործարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ածիկի գործարանի սեփականատերը բանկիր Մաքս Մաութներն էր (1838-1904)։

Մոլերսդորֆի ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է մոտավորապես 1690-1700 թվականներին։

Տրիբուսվինկելի ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման տարեթիվ է համարվում 1136-ը (ըստ որոշ աղբյուրների՝ 1120-ը)։
Ամրոցը շրջանակած պարիսպները չե պահպանվել։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետեր Ֆենդի - նկարիչ
- Հանս Սայշաբ (1898-1965), բիզնեսի վարման պրոֆեսոր
- Հելմուտ Սվիտելսկի (1905-1995), գործարար, շինարարական ընկերության հիմնադիր
- Օտտո Ֆոգլ (1927-2013), քիմիկոս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Traiskirchen, Baden, Niederösterreich - Austria Postcode
- ↑ http://www.statistik.at/blickgem/gemDetail.do?gemnr=30639%7Ctítulo=Ein Blick auf die Gemeinde|autor=|data=|publicado=Statistik.at|acessodata=12 de agosto de 2012|língua2=de}}
- ↑ Austriacki Urząd Statystyczny.
- ↑ http://www.basket.at/ Արխիվացված 2013-05-24 Wayback Machine Traiskirchen Lions
- ↑ http://www.sternwarte-traiskirchen.org/ Franz Kroller Observatory
- ↑ Polski czyściec.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրայսկիրխեն» հոդվածին։ |
| ||||||
