Jump to content

Թռչող փող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թռչող փող (չինարեն՝ 飛錢), վարկային շրջանառության և վճարման միջոցների թղթային տեսակ, որն օգտագործվել է Չինաստանի Տան դինաստիայի ժամանակ։ Այն հորինել են վաճառականները, բայց ընդունվել է պետության կողմից։ Անունը ծագել է հսկայական տարածություններով կանխիկ գումար փոխանցելու նրանց ունակությունից՝ առանց դրանք ֆիզիկապես տեղափոխելու[1]։ Այն իսկական թղթադրամների նախատիպն է, որոնք հայտնվել են Սուն դինաստիայի ժամանակ։

Ըստ Տանի նոր գրքի՝ 804 թվականին առևտրականները օգտագործել են թռչող փող[2][3]։ 805-820 թվականների ընթացքում պողպատե մետաղադրամների պակասություն է եղել, որը Տան դինաստիայում խոչընդոտ է հանդիսացել ամենօրյա բիզնես գործարքների համար։ Թռչող փողի ստեղծումը տեղի է ունեցել հարկային բարեփոխումից հետո, որը թույլ է տվել մասնակիորեն ընդունել նաև դրամական հարկեր, որն էլ իր հերթին մեծացրել է արժույթի պահանջարկը՝ վախեցնելով կառավարությանը, որ վաճառականները կարող են մայրաքաղաքից հանել մետաղադրամները շրջանառության համար, ուստի նրանք հրամայել են տեղական իշխանություններին ստեղծել դրամական համակարգեր՝ հիմնված մետաքսի, այլ գործվածքների և առօրյա իրերի վրա, ինչպես բարտերի դեպքում, ինչը խոչընդոտել է Տան դինաստիայի միջքաղաքային առևտրին և վնաս հասցրել ազգային տնտեսությանը։ Թռչող փողի ներկայացման արդյունքում ամենամեծ օգուտը ստացել են թեյի վաճառականները, և այս վաճառականները օգնել են բարելավել մայրաքաղաքի և շրջանների միջև առևտուրը։

Ի սկզբանե Տան դինաստիայի կառավարությունը ավելի դժվարությամբ է ընդունել մուրհակների գաղափարը և մի քանի անգամ փորձել էր արգելել դրանք, սակայն 812 թվականին թռչող փողը պաշտոնապես ընդունվել է որպես փոխանակման վավերական միջոց։ Այն բանից հետո, երբ կառավարությունը ընդունել է այս մուրհակները, թռչող փողի վերահսկումը սկսել են վարել Եկամուտների նախարարությունը (戶部), Հարկային բյուրոն (度支司) և Աղի մենաշնորհային բյուրոն (鹽錢司): Պետությունը սկսել է տպել սեփական թղթադրամները։ Թռչող փողը շարունակել է մնալ կիրառության մեջ մինչև Սուն դինաստիայի վաղ շրջան[4]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

618-758 թվականների ընթացքում Չինաստանի աղի մոնոպոլիան վերահսկվել է տեղական կառավարությունների կողմից՝ ի տարբերություն կայսերական կառավարության, այս համակարգը հայտնի է դարձել որպես Քայճոնի քաղաքականություն, տեղական կառավարությունները իրենք աղ չեն արտադրել, սակայն հարկել են այն։ 758 թվականին կառավարական պաշտոնյա Լյու Յանը համոզել է կայսերական կառավարությանը կրկին ակտիվորեն կիրառել իր աղի մենաշնորհը։ Սա հայտնի է դարձել որպես Ժեչեի քաղաքականություն։ Ժեչեի քաղաքականության համաձայն՝ չինացի վաճառականներին վճարել են աղի վկայագրերով՝ սահմանային բանակներին ուղղակիորեն մատակարարումներ իրականացնելու դիմաց։ Կայսր Սյանցոնի օրոք մետաղադրամների մատակարարումը սակավ է եղել, և երբ չինացի վաճառականները մեկնել են մայրաքաղաք, նրանք իրենց գումարները վստահել են իրենց տեղական կառավարությունների ներկայացուցչություններին, Տան դինաստիայի տարբեր բանակներին, կառավարական հանձնակատարներին և տեղի հարուստ ընտանիքներին։ Առևտրականներն այդպես են արել իրենց ճանապարհորդական բեռը թեթևացնելու համար, քանի որ նրանք շտապում էին ուղևորվել տարբեր ուղղություններով։ Երբ տեղական գրասենյակներում պահված հաշիվները համընկնում էին, նրանք կարող էին հանել իրենց գումարը[5]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեք նախատեսված չի եղել, որ թռչող փողերը պետք է կիրառվեն որպես օրինական վճարման միջոց, ուստի դրանց շրջանառությունը սահմանափակ է եղել։ Այնուամենայնիվ, քանի որ մայրաքաղաքում դրանք կարող էին փոխանակվել կոշտ արժույթով 1000 վենի դիմաց 100 վեն փոխարժեքով, վաճառականներն իրենց շրջանում առևտուր են արել դրանցով՝ կիրառելով դրանք իբրև արժույթ։ Թռչող փողը շարունակել է կիրառվել Հինգ դինաստիաների ժամանակաշրջանում մինչև Սուն դինաստիայի իշխանությունը 960 թվականին[6]։

Միայն Սուն դինաստիայի և դրան հաջորդած Ցին դինաստիայի իշխանության ժամանակ են թղթային փողերը պաշտոնապես հաստատվել որպես օրինական վճարման միջոց։ Ի վերջո Սուն դինաստիան սկսել է ավելի շատ թղթադրամներ թողարկել՝ պրակտիկա, որը, ի վերջո, հանգեցրել է անկառավարելի գնաճի[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yang, Lien-sheng (1971). Money and Credit in China (2nd ed.). Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 51–52. ISBN 0-674-58300-0.
  2. Inner Mongolian Numismatic Research Institute (1992). A Compilation of Pictures of Chinese Ancient Paper Money (Bilingual ed.). Beijing: The China Finance Publishing House. էջ 3. ISBN 7-5049-0861-4.
  3. Ouyang, Xiu. «New Book of Tang». Chinese Notes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  4. «feiqian 飛錢, bills of exchange.». 2000 ff. © Ulrich Theobald - ChinaKnowledge.de - An Encyclopaedia on Chinese History, Literature and Art (անգլերեն). 2016 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  5. Randall Morck (University of Alberta - Department of Finance and Statistical Analysis; National Bureau of Economic Research (NBER); European Corporate Governance Institute; Asian Bureau of Finance and Economic Research) & Fan Yang (University of Saskatchewan) (2010 թ․ ապրիլի 12). «The Shanxi Banks» (անգլերեն). Academia.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «China - Five Dynasties, Ten Kingdoms | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  7. Pollard, Elizabeth (2015). Worlds Together Worlds Apart. W.W. Norton & Company. էջ 352. ISBN 978-0-393-92207-3.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kang Guohong (康國宏) (1997). "Feiqian (飛錢)", in Men Kui (門巋), Zhang Yanqin (張燕瑾), ed. Zhonghua guocui da cidian (中華國粹大辭典) (Xianggang: Guoji wenhua chuban gongsi), 104. (in Chinese)
  • Yao Enquan (姚恩權) (1993). "Feiqian (飛錢)", in Shi Quanchang 石泉長, ed. Zhonghua baike yaolan (中華百科要覽) (Shenyang: Liaoning renmin chubanshe), 85. (in Chinese)
  • Zhou Fazeng (周發增), Chen Longtao (陳隆濤), Qi Jixiang (齊吉祥), ed. (1998). Zhongguo gudai zhengzhi zhidu shi cidian (中國古代政治制度史辭典) (Beijing: Shoudu shifan daxue chubanshe), 362. (in Chinese)