Թոֆիկ Ահմեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոֆիկ Ահմեդով
ադրբ.՝ Tofiq Əli oğlu Əhmədov
Ծնվել է հունիսի 6, 1951(1951-06-06) (67 տարեկան)
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայր Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան

Թոֆիկ Ալիևիչ Ահմեդով (ադրբ.՝ Tofiq Əli oğlu Əhmədov, հունիսի 6, 1951(1951-06-06), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քրեական հեղինակություն, օրենքով գող «Տոֆիկ Բակինսկի» մականվամբ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոֆիկ Ահմեդովը ծնվել է 1951 թվականի հունիսի 6-ին Բաքվում, 16 տարեկան հասակում դատապարտվել է վատ վարքագծի և զենքի պահպանման համար։ Լինելով բանտում, Ահմեդովը դատապարտվում է ևս երկու անգամ, ընդորում մեկը հենց նույն հոդվածով՝ խուլիգանության և զենքի պահպանման համար։ Բանտում նրան թագադրել են։ Խիստ պատիժ կրելու ժամանակ նա ծանոթացել է այնպիսի գողերի հետ, ինչպիսիք են Տենգեզ Գարցկին («Չիժ») և Վյաչեսլավ Իվանկովը («Յապոնչիկ»)[2]:

1981 թվականին նա դատապարտվեց գողության և թմրանյութերի անօրինական պահման համար[3]։ 1987 թվականին Թոֆիկը դատապարտվեց ևս մեկ անգամ, այս անգամ երեք տարով՝ նարկոտիկներ վաճառելու պատճառով[2]։ Անազատության մեջ ապրել է 18 տարի[4]։ 1991 թվականից Ահմեդով ապրել է Տոլյատիում, որտեղ եղել է հանցավոր խմբի առաջնորդ։ Իրավապահ մարմինների հատուկ գործողություններ անցկացնելու պատճառով Թոֆիկը տեղափոխվում է Ռոստով հետո Մոսկվա։ Մայրաքաղաքում իր ղեկավարության տակ ունեցել է երեք մանրածախ բիզնես, նաև ղեկավարել է տեղի բենզալցակայանները[2]։

2000 թվականին շքամուտքից դուրս գալուց՝ Լյուբլինսկի փողոց, 169, Թոֆիկը ձերբակալվել է Մոսկվայի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից։ Բնակարանը ստուգվել է և հայտնաբերվել է 4․52 գր հերոին։ Առաջին հարցաքննության ժամանակ Ահմեդովը ասել է, որ նարկոտիկները իրեն պետք են անձնական օգտագործման համար[5][2]։

Ունի մեկ աղջիկ՝ Էլինա Ահմեդովան։

Մահացել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC Helix Consulting։ «Ադրբեջանական հանցախմբի պարագլուխը. «Օրենքով գող» Տոֆիկ Ահմեդով - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  2. 2,0 2,1 2,2 2,3 СЕРГЕЙ Ъ-ТОПОЛЬ (30.11.2000)։ «Тофику Бакинскому не пошел впрок героин»։ Газета "Коммерсантъ"։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-05-ին 
  3. ТРЕТЬ ЖИЗНИ ВОЛИ НЕ ВИДАЛ. Прайм Крайм (30.11.2000).
  4. «В Москве поймали азербайджанского криминального авторитета»։ 29 ноября 2000։ 29 ноября 2000։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-05-ին 
  5. «Вор в законе задержан за хранение наркотиков»։ NEWSru.com։ 1 декабря 2000 г։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-05-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոնյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]