Թուրքմենէլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրքմենէլին՝ Իրաքի քարտեզի վրա։

Թուրքմենէլի, Թուրքոմանիա՝ թուրքմանների կողմից բնակեցված տարածք (մարզ) Իրաքում։ Թուրքմենէլին թարգմանվում է որպես թուրքմանների (թուրքոմանների) երկիր։

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքմենէլին գտնվում է Իրաքյան հինգ մուհաֆազների տարածքներում, որոնք են Սալահ–էդ–Դինը,Դիալան, Նայնավան, Էրբիլը և Քիրքուքը։ Այս մարզի կենտրոնը հանդիսանում է Քիրքուք քաղաքը։

Թուրքմենէլիի ինքնավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին թուրքմանական ճակատի առաջնորդ Սահադեդդին Էրգեճը (Saadettin Ergeç) իր դեպի Թուրքիա և ԱՄՆ ուղևորությունների ընթացքում դեմ է արտահայտվել Քիրքուքի վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը, ըստ որի վերջինս կարող էր ներգրավվել Իրաքյան Քուրդիստանի կազմի մեջ․ այդ հանրաքվեի արդյունքում քրդերենը կարող էր դառնալ Իրաքի պետական լեզուներից մեկը։ Նա ասաց, որ թուրքմանները խստորեն դեմ են քաղաքին հատուկ կարգավիճակ տալուն և պահանջում են այն հաստատել որպես իրենց ապագա ինքնավարության մայրաքաղաքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքմաններ