Թուրքիայի փաստաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքիայի փաստաբանություն, Թուրքիայի Հանրապետության սոցիալ-իրավական ինստիտուտներից մեկը։ Այն դատարանում զբաղվում է վստահված անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությամբ։

Արդարադատության տուն Անկարայի Սիհիյե շրջանում
Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ,
Թուրքական դատարանի դատական նիստ
Դատական նիստի սովորական դահլիճը թուրքական դատարանում
Դանիշտայ, վերջին ատյանը՝ վարչական դատարանների կայացրած վճիռների և դատական որոշումների քննության համար, որոնք օրենքով չեն դասվել այլ վարչական դատարանների շարքին։
Գերագույն դատարանի առջև արդարության արձանը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին Բարձր դուռը որոշում կայացրեց «Օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են փաստաբանել Ahkiam adlie դատարանների ընդհանուր քաղաքացիական դատարանում»[1]։ Այսպիսով, Օսմանյան կայսրությունում առաջին փաստաբանությունը ստեղծվեց օտարերկրացիներին օգնելու համար[2]։1876 թվականի հունվարի 13-ը համարվում է Թուրքիայի Ազգային փաստաբանության օրը, կապված է Փաստաբանության մասին առանձին կանոնակարգի ընդունման հետ, կայսրության քաղաքացիների համար նաև փաստաբան է ներկայացվել[2]։

Բարձր դռան փաստաբանին եվրոպական կարգով են ներկայացրել[3]։ Փաստաբանները բաժանվում են երեք խմբի՝ ոմանք կարող են հանդես գալ բոլոր դատարաններում, մյուսները՝ առաջին և երկրորդ ատյանի դատարաններում, իսկ երրորդը՝ միայն առաջին ատյանի դատարաններում։ Այստեղ երևում է Անգլիայի փաստաբանների (բարիստեր, բարձրաստիճան դատապաշտպան՝ փաստաբան, սոլիսիտորներ) հետ ունեցած նմանությունը[4]։

Թուրքիայում փաստաբանության կազմակերպման մասին օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի փաստաբանական գործունեությունը կարգավորում է «Փաստաբանության մասին» 13-րդ գլխի թիվ 1136 օրենքը։

Փաստաբանի և փաստաբանության բնույթը բացահայտում է թիվ 1136 օրենքի առաջին գլուխը (1-2 հոդվածներ)։ Դա միաժամանակ ենթադրում է պետական ծառայության և անկախ մասնագիտության կարգավիճակ։

Փաստաբանական հոնորար[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբանական հոնորարի հարցումները կարգավորվել են «փաստաբանական գործունեության մասին» օրենքի 164-րդ հոդվածով։ Փաստաբանի հոնորարը միշտ ներկայացնում է դրամական վարձատրություն։ Թուրքիայում առկա է, այսպես կոչված, փաստաբանի ծառայությունների նվազագույն սակագինը, դա հայցի գումարի նվազագույն տոկոսն է, որը որոշում է հոնորարի չափը։ Փաստաբանը իրավունք չունի վստահված անձի հետ ավելի ցածր գնի շուրջ բանակցություններ վարել։ Օրենքը պարունակում է նվազագույն սակագների շատ մանրամասն ցանց՝ կախված փաստաբանի ծառայությունների տեսակից։ Ընդհանուր կանոն. որքան բարձր է հայցի գումարը, այնքան ցածր է նվազագույն հոնորարը սահմանող տոկոսը։ Օրինակ, եթե հայցադիմումի գումարը 100,000 եվրո է, ապա փաստաբանի նվազագույն հոնորարը կկազմի 11,280 եվրո։ Նվազագույն հոնորարը կախված չէ գործընթացի հաջող ավարտից և վճարվում է փաստաբանի աշխատանքի ավարտին։ Առավելագույն հոնորարը կարող է լինել հայցի պահանջի գումարի 25 տոկոսը[5]։

Օրենքը իրավաբաններին իրավունք է տալիս կնքել pactum de quota litis, այսինքն՝ այն հնարավորություն է տալիս հաճախորդի հետ համաձայնեցնել այսպես կոչված հաջողության հոնորարը:Այս դեպքում պետք է բավարարվեն հետևյալ պահանջները՝ հոնորար` ոչ պակաս, քան փաստաբանության ծառայությունների համար օրենսդրորեն սահմանված նվազագույն սակագինը, հոնորարը չպետք է գերազանցի հայցի գումարի 25 տոկոսը և վճարվում է կանխիկ եղանակո[5]։

Իրավաբանական վարույթի և պատժամիջոցների համակարգի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում հնարավոր չէ քննության փուլում դադարեցնել գործընթացը։ Անգամ ապացույցների բացակայության դեպոմ դա կարող է իրականացվել միայն  դատարանում[6]։

Թուրքիայում փաստաբանը դատական համակարգի տարր է և ներկայացնում է ինքնուրույն պաշտպանություն (Թուրքիայի Հանրապետության փաստաբանների մասին օրենքի 1-ին հոդված)։ Այս ձևակերպումը մտցվեց 2001 թվականին թիվ 4667 օրենքով, հաստատեց փաստաբանի մենաշնորհը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Васьковский Е. В. Организация адвокатуры. Часть 1. Очерк всеобщей истории адвокатуры. — СПб., 1893. — С. 65.
  2. Владимир Паппафава, Суд и адвокатура в Турции / D-r Wladimir Pappafava; Пер. О. Б. Фукса Харьков : Рус. типо-лит., 1909. с. 69
  3. Решетников Ф. М. Правовые системы стран мира: Энциклопедический справочник. Издание: 3-е. — М: Норма, 2001. -с.780-790
  4. Ylmaz i. Secular law and the emergence of unofficial turkish islamic law// Middle east J. — Wash., 2002. — Vol.56, N 1. — P.113-131
  5. Sazak, Derya. 'Özel Harp', TSK’nın otoritesini de sarstı (Turkish), Milliyet (9 января 2006).
  6. Магута, П. Адвокатура четырёх морей / П. Магута // Новая адвокатская газета. — 2007. — 13 дек. — С. 16. Արխիվացված 2023-07-05 Wayback Machine
  7. Волошин, В. Визит в Турецкую республику. Диалог судебных систем / В. Волошин // Судебный вестник Московской области. № 4 — 2009. — Октябрь-декабрь. — С. 5. Արխիվացված 2016-05-06 Wayback Machine
  8. Юнусов А. С., Казнаев А. О., Адвокатура Турции//Евразийская адвокатура № 2 — 2016-Март-Апрель. С.16-22

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Суд и адвокатура в Турции / D-r Wladimir Pappafava; Пер. О. Б. Фукса Харьков : Рус. типо-лит., 1909. с. 69
  2. 2,0 2,1 Yunusov A. S., Kaznaev A. O.; Kaznaev, A. O. Адвокатура Турции (und) // Евразийская адвокатура. — 2016. — Т. 2. — С. 16—22.
  3. Васьковский Е. В. Организация адвокатуры. Часть 1. Очерк всеобщей истории адвокатуры. — СПб., 1893. — С. 65.
  4. Казнаев, А., Юнусов А. Адвокатура Турции / А. Казнаев, А. Юнусов // Евразийская адвокатура. — 2016. — № 2
  5. 5,0 5,1 «Павел Магута, Новая адвокатская газета». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  6. Русский Босфор