Թուրքիայի ազգային գրադարան
Երկիր | Թուրքիա |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և գրադարան |
Հիմնվել է | 1946 |
Տեղադրություն | Անկարա |
Այլ տվյալներ | |
Կայք | millikutuphane.gov.tr(թուրքերեն)(անգլ.) |
Թուրքիայի ազգային գրադարան, Թուրքիայի կենտրոնական գրադարանը, որը գտնվում է Անկարայում։ Հիմնադրվել է 1946 թվականի ապրիլի 15-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի ազգային գրադարանը հիմնադրվել է 1946 թվականի ապրիլի 15-ին Անկարայի Չանկայա շրջանում[1]։ Ի սկզբանե գրադարանն ունեցել է 8000 տպագիր աշխատանք․ մեկ տարվա ընթացքում ֆոնդի ընդլայնման շնորհիվ գրադարանն ունեցել է նոր շենքի կարիք։ Հավաքածուն հանրությանը հասանելի դարձնելու համար 1947 թվականի ապրիլի 17-ին գրադարանը տեղափոխվել է ժամանակավոր շենք։ Շուտով գրադարանային ֆոնդը կազմել է 60 000 ցուցանմուշ[1]։ Պաշտոնապես գրադարանը սկսել է գործել 1948 թվականի օգոստոսի 16-ից։ Ներկայումս գրադարանի շենքը գործածվում է որպես Անկարայի հանրային գավառական գրադարան[1]։ Ըստ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 1950 թվականի մարտի 23-ին ընդունած օրենքի Ազգային գրադարանը դարձել է առանձին իրավաբանական դեմք, որը կախված չէ կրթության նախարարությունից։ Ընդունումից 9 օր անց օրենքը ուժի մեջ է մտել և հրապարակվել է T.C. Resmi Gazete թերթում[2]։
1965 թվականին ծրագրվել է Ազգային գրադարանի նոր շենքի կառուցումը, քանի որ գոյություն ունեցող շենքն ապագայում չէր կարող համապատասխանել գրադարանի պահանջներին։ Շինարարությունը սկսվել է 1973 թվականին և ավարտվել է 1983 թվականի օգոստոսի 5-ին։ Շենքի շինարարության ավարտից ի վեր գրադարանը սպասարկել է իր հաճախորդներին շուրջ 39 000 մ² տարածքում[1]։
Համաձայն 1934 թվականի տպագիր հոդվածների և նկարների բնաքաղման մասին օրենքի Ազգային գրադարան պիտի ուղարկվի երկրում հրապարակված յուրաքանչյուր ստեղծագործության պատճենը[3]։ 2017 թվականի տվյալներով գրադարանի արխիվում են գտնվում շուրջ 4087909 ձեռագիր և տպագիր աշխատանքներ[4]։ Միևնույն թվականի վիճակագրության համաձայն Ազգային գրադարանի օգտատերերի թիվը կազմել է 629 905 մարդ (գրանցված է 26 478 մարդ)[4]։
Գրադարանը Եվրոպական ազգային գրադարանների կոնֆերանսի և Europeana-ի անդամ է[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Tarihçe Kronoloji». mkutup.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Millî Kütüphane Kuruluşu hakkında Kanun» (PDF). tbmm.gov.tr. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Basma Yazı ve Resimleri Derleme Kanunu». kulturturizm.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 4,0 4,1 «Kütüphane istatistikleri, 2017». tuik.gov.tr. 2018 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ulusal ve Uluslararası İşbirlikleri». mkutup.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Milli Kütüphane (National Library of Turkey)
- National Library List Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի ազգային գրադարան» հոդվածին։ |