Թուրքական անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թուրքիայում անձանց լրիվ անվանումը կազմված է անունից և ազգանունից։ Ազգանունները սկսել են օգտագործել միայն 20-րդ դարի առաջին կեսից` «Ազգանունների մասին» օրենքի ընդունումից հետո։ Մինչ այդ առավել տարածված էր արաբական անվանական ձևը։ Թուրքական անվանունների մեծ մասը ուներ արաբական, թյուրքական և պարսկական ծագումնաբանություն, և անվանումների մեծամասնությունը հստակ իմաստ են պարունակում[1]: Այսպես, Թուրքիայում ամենատարածված անվանումներից մեկը Մեհմեդն է (նույնն է, ինչ Մուհամմեդը արաբ․՝ محمّد‎‎) արաբերենից թարգմանվում է որպես «գովեստի արժանի», իսկ կանացի Այլին (թուրք.՝ Aylin) անվանումը որպես «լուսնային փառապսակ»: Նույն ձևով թարգմանվում են նաև ազգանունները։ Այպես Ակգյուլ (թուրք.՝ Akgül) ազգանունը թարգմանվում է որպես «սպիտակ վարդ: Որոշ անվանուններ կարող են օգտագործվել և որպես անուն, և որպես ազգանուն:

Շատ թուրքական անուններ արտահայտում են ժամանակի այն պահը, երբ ծնվել է երեխան: Օրինակ, Ջումա (թուրք.՝ Cuma)` «ուրբաթ», Ռամազան (թուրք.՝ Ramazan) ` «Ռամադան» և այլն: Օրվա տարբեր պահերը նույնպես իրենց արտացոլումն կարող են ունենալ անվանումների մեջ, օրինակ, Շաֆակ (թուրք.՝ Şafak)` «լուսաբաց», Տան (թուրք.՝ Tan)` «մթնշաղ» և այլն։

Թուրքերի մոտ տարածված են նաև ղուրանական ծագմամբ, պատմական դեմքերի, զորահրամանատարների և քաղաքական գործիչների անունները։ Օրինակ, Աբդուլահ (թուրք.՝ Abdullah), Աբդուրահման (թուրք.՝ Abdurrahman), Ահմեդ (թուրք.՝ Ahmet), Ալի (թուրք.՝ Ali), Բեքիր (թուրք.՝ Bekir), Այշե (թուրք.՝ Ayşe), Ֆաթմա (թուրք.՝ Fatma), Խադիջե (թուրք.՝ Hatice), Մեհմեդ (թուրք.՝ Mehmet), Մուստաֆա (թուրք.՝ Mustafa), Օմեր (թուրք.՝ Ömer) և Ռեսուլ (թուրք.՝ Resul

Գոյություն ունեն նաև անուններ, որոնք առաջացել են այս կամ այն աշխարհագրական, բնակլիմայական, աստղագիտական անվանումներից։ Այսպես, Դաղ (թուրք.՝ Dağ)` «լեռ», Գյոք (թուրք.՝ Gök)` «երկինք», Դենիզ (թուրք.՝ Deniz)` «ծով», Այ (թուրք.՝ Ay)` «լուսին», Գյուն (թուրք.՝ Gün)` «օր», Յըլդըզ (թուրք.՝ Yıldız)` «աստղ», Գյունեշ (թուրք.՝ Güneş)` «արև», Այնուր (թուրք.՝ Aynur)` «լուսնի լույս », Կորայ (թուրք.՝ Koray)` «կարմիր լուսին», Շենայ (թուրք.՝ Şenay)` «ուրախ լուսին», Յըլդըրըմ (թուրք.՝ Yıldırım)` «կայծակ»: Այստեղ հատկապես տարածված են գետերի անվանումների կիրառումը որպես մարդու անուն։ Օրինակ, Ֆըրաթ (թուրք.՝ Fırat)` «Եփրատ», Դիջլե (թուրք.՝ Dicle)` «Տիգրիս», Տունա (թուրք.՝ Tuna)` «Դանուբ», Մերիչ (թուրք.՝ Meriç)` «Մարիցա» և Պընար (թուրք.՝ Pınar)` «Պինար»[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի հունիսի 21-ին Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ստորագրեց «Ազգանունների մասին» օրենքը։ Համաձայն օրենքի, Թուրքիայի բոլոր քաղաքացիները պետք է ստանային ազգանուններ։ Ի հավելումն սրա, 1934 թվականի նոյեմբերի 26-ին ընդունվեց «Անուններին տիտղոս կամ կոչում ավելացնելն արգելելու մասին» օրենքը[3]: Սույն օրենքի համաձայն Մուստաֆա Քեմալը ստացավ Աթաթուրք ազգանունը (թուրք.՝ Atatürk)` «թուրքերի հայր»:

Որոշ ազգանուններ ի հայտ եկան անձանց մասնագիտություններից և մասնագիտացումներից։ Այսպես Բեյզատ ազգանունը ստուգաբանվում է որպես բեյ` զինհրամանատար և զատ` ցեղ բառերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]