Թուրիա Շաուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրիա Շաուի
ثريا شاوي
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1936(1936-12-14)
ԾննդավայրՖես, Մարոկկո
Մահացել էմարտի 1, 1956(1956-03-01) (19 տարեկան)
Մահվան վայրԿասաբլանկա, Մարոկկո
Քաղաքացիություն Մարոկկո
Մայրենի լեզուլիբիա-բերբերական լեզուներ
Մասնագիտությունօդաչու

Թուրիա Շաուի (արաբ․՝ ثريا الشاوي‎‎‎, ֆր.՝ Touria Chaoui, դեկտեմբերի 14, 1936(1936-12-14), Ֆես, Մարոկկո - մարտի 1, 1956(1956-03-01), Կասաբլանկա, Մարոկկո)[1], եղել է առաջին արաբ կին օդաչուն[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրիա Շաուին ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Աբդելվահիդի և Զինայի ընտանիքում։ Հայրը թատերական ռեժիսոր է եղել[2] և լրագրող[1]։ Թուրիան կրտսեր եղբայր ուներ՝ Սալլախը, որը ֆրանսիական Վիշի քաղաքում նկարիչ էր[2]։ 1948 թվականին ընտանիքը Ֆեսից տեղափոծվել է Կասաբլանկա[2]։ Նույն թվականին նա նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսոր Անդրե Զվոբադայի «Յոթերորդ դարպասներ» կինոնկարում[1]։ Ադ կինոնկարը թողարկվել է երկու տարբերակով՝ ֆրանսիական և արաբական։ Երկրորդ տարբերակը, որտեղ նկարահանվել է Թուրիան, չի պահպանվել[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին հայրը Թուրիային գրանցել է Մարոկոյի Թիլ Մելիլի օդաչուական դպրոցում[2]։ Դպրոցում կարող էին սովորել միայն ֆրանսիացի զինվորականները, և մարոկկացիների՝ հատկապես կանանց ուսման համար պայմաններ չկային։ Թուրիայի դպրոց ընդունվելը դժգոհության ալիք է բարձրացրել։ Դպրոցում ընդունել են աղջկա դիմումը, այն հույսով, որ նա շուտով կհրաժարվի ուսումից[2]։ Աղջիկը սովորել է մեկ տարի և 15 տարեկանում ստացել օդաչուի վկայական[2]։ Որպես առաջին արաբ կին օդաչուի Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ V-ը հրավիրել է Թուրիային ընդունելության[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Թուրիայի վրա երկու անհաջող մահափորձ էր կատարվել[3]։ 1956 թվականի մարտի 1-ին Թուրիա Շաուին սպանել են երկու անգամ կրակելով գլխին[2][3]։ Նրան թաղել են Կասաբլանկայում[2]։ Նրա սպանության մի քանի վարկած կա, բայց սպանությունը այդպես էլ չի բացահայտվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Touria Chaoui - Morocco - Women Of Aviation's History». Women Of Aviation's History (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «The Amazing Aviatrix of Wartime Casablanca». Narratively. 2015 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 Bihmidine, Omar (2014 թ․ փետրվարի 10). «Was the First Moroccan, Arab Woman Pilot Murdered by France?». Morocco World News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.