Կենսածառ ճապոնական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թույա ճապոնականից)
Կենսածառ ճապոնական
Կենսածառ ճապոնական
Կենսածառ ճապոնական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Կենսածառայիններ (Thujoideae)
Ցեղ Կենսածառ (Thuja)
Տեսակ Կենսածառ ճապոնական (T. standishii)
Միջազգային անվանում
Thuja standishii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կենսածառ ճապոնական (լատին․՝ Thuja Standishii Carr), նոճազգիների ընտանիքի, կենսածառ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է՝ մինչև 18, երբեմն՝ 35 մ, բարձրությամբ, ունի լայն բրգաձև սաղարթ։ Իր հայրենիքում 300 տարեկան հասակում հասնում է մինչև 35 մ բարձրության։ Կեղևը կարմրադարչնագույն է, նուրբ, երկայնակի ուղղությամբ անջատվող։ Տերևները ոչ անփայլ կանաչ են, տափակ։ Կոներն օվալաձև են, 8-10 մմ, 5-6 զույգ թեփուկներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում հանդիպում է Ճապոնիայում, Հոնդո կղզու լեռներում, 1000-1800 մ բարձրության վրա, խառը անտառներում։ Մշակվում է ամենուրեք։ Էկոլոգիական խումբը՝ VI: Լավ է աճում Երևանի բուսաբանական այգում, որտեղ կան միայն երիտասարդ բույսեր։ Իջևանի մերձարևադարձային բույսերի դենդրարիում կան խոշոր պտղաբերող բույսեր։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության հավանական շրջանը՝ 3ա, 9-10, 12-13, 18-25, 28, 30-32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (81)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսածառ ճապոնական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսածառ ճապոնական» հոդվածին։