Թոր Սագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոր Սագեն
Tore Sagen
Tore Sagen, Nordiske mediedager 2010.jpg
Թոր Սագենը 2010 թվականին
Ծնվել է1980
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունդերասան, կատակերգու
Գործունեությունկատակերգություն, դրամա
ԱմուսինLive Nelvik?
Tore Sagen Վիքիպահեստում

Թոր Սագեն (նորվ.՝ Tore Sagen, 7 նոյեմբերի, 1980, Օսլո, Նորվեգիա), նորվեգիացի դերասան, կատակերգու:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոր Սագենն ընտանիքի երկրորդ երեխան է: Նա ունի ավագ եղբայր (ծնված 1975 թվականին): Մանուկ հասակում Սագենների ընտանիքը հաճախ է տեղափոխվել Օսլոյի մի թաղամասից մյուսը:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Թոր Սագենը ուղարկվել էր սովորելու Օսլոյի համալսարան, սակայն հրաժարվել էր` ստանալով Նորվեգիայի հաղորդակցական ընկերությունում խմբագրի օգնական դառնալու առաջարկություն: Այնուհետև նա դարձել է ռեպորտյոր (լրահաղորդ): Թորը սովորել է նաև գովազդի դպրոցում, բայց թողել է այն, երբ առաջարկ է ստացել հանդես գալ որպես ռադիոհաղորդման պրոդյուսեր: Այժմ Թորն աշխատում է ռադիոհեռուստաընկերությունում: Հիմնականում կատարում է երգիծական դերեր[1]:

Որպես դերասան խաղացել է «Խիզախ Յուն» (Отважный Ю) (2010) և «Համարյա տղամարդ» (2012) ֆիլմերում:

Հիմա Թոր Սագենն ապրում է Օսլոյում, նա ունի իր տնակը և այգի բլրի վրա: Ունի «Բիտտի» անունով շնիկ: Երբեմն Թորը սիրում է ֆուտբոլ խաղալ: Վարում է Mercedes-Benz ավտոմեքենա: Հասակը 192 սմ է: Հետաքրքրություններն են` խոհանոց, հեռուստատեսություն, հանգիստ արևի տակ, ընթերցանություն, խաչբառերի լուծում: Տառապում է կարճատեսությամբ: Թոր Սագենը հիանում է Ռուալ Ամուդսենի գործունեությամբ[1]:

2013 թվականի ամռանը Թոր Սագենն ամուսնացել է դերասանուհի Լիվե Նելվիկիի հետ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]