Լևոն Թորոսյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Թորոսյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1934(1934-12-10)
ԾննդավայրՀառիճ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 28, 1969(1969-07-28) (34 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Լևոն Թորոսյան Վիքիդարանում

Լևոն Սամվելի Թորոսյան (դեկտեմբերի 10, 1934(1934-12-10), Հառիճ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 1969(1969-07-28)), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ 1956 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1956-1966 թվականներին աշխատել է Լենինականի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում։ 1966-1969 թվականներին ռուս և արտասահմանյան գրականություն է դասավանդել Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է 1969 թվականին[1]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեզ համար (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1961, 44 էջ։
  • Քո սերը, Երևան, «Հայաստան», 1966, 76 էջ։
  • Երրորդ գարուն, Երևան, «Հայաստան», 1971, 99 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 197.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Թորոսյան (բանաստեղծ)» հոդվածին։