Հ. Գրիգորյան, Մ. Խաչատրյան, Հ. Փուզյան, Բ. Աբգարյան, Գ. Արզումանյան, Ս. Արզոմանյան, Վ. Գյուրջինյան, Ս. Խաչատրյան
«Թովուզ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Թովուզում (այժմ՝ ՀՀՏավուշի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Տավուշի (Ներքին Կարմիրաղբյուր), Այգեպարի ինքնապաշտպանական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Հ. Գրիգորյանը (ընդհանուր հրամանատար), Մ. Խաչատրյանը, Հ. Փուզյանը, Բ. Աբգարյանը, Գ. Արզումանյանը, Ս. Արզոմանյանը, Վ. Գյուրջինյանը, Ս. Խաչատրյանը, շտաբի պետ՝ Ա. Արզումանյանը։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։