Թոմ Դենիս
| Թոմ Դենիս | |
|---|---|
| Ծնվել է | 1881 |
| Ծննդավայր | Նոթինգհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | հունվար 1940[1] |
| Մահվան վայր | Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | սնուկերիստ |
Թոմաս Արթուր Դենիս (1881, Նոթինգհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվար 1940[1], Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ սնուկերիստ և անգլիական բիլիարդ խաղացող։
Կարիեիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիսը հասել է մինչև եզրափակիչ 1927, 1929, 1930 և 1931 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ, սակայն ամեն անգամ նրան հաղթել է Ջո Դևիսը[2]։ Հաղթանակին նա ամենամոտը կանգնած է եղել 1931 թվականին, երբ մրցույթի միակ մասնակիցները նրանք էին։ Խաղը տեղի է ունեցել իր սեփական փաբի սենյակներից մեկում։ Սկզբում Դենիսը հաղթել է 14-10 և 19-16 հաշիվներով, այնուհետև պարտվել 21-25 հաշվով։ Դրանից հետո նա մրցել է ևս երկու մրցաշարերում՝ վերջին անգամ մրցաշարերում հայտնվելով 1933 թվականին։ Նա մասնակցել է նաև 1927 թվականի մրցաշարին՝ կրկին պարտվելով Դևիսին 11-20 հաշվով։ 1931 թվականի իր պարտությունից հետո նա այլևս չի հայտնվել եզրափակչում, կիսաեզրափակչում պարտվել է Կլարկ ՄաքԿոնաչիին և Վիլի Սմիթին։
Դենիսը ստիպված է եղել լքել 1936 թվականի սնուկերի աշխարհի առաջնությունը աջ աչքի վիրահատություն ունենալուց հետո[3]։
Նա ունի երեք տղա՝ Թոմաս Լեսլի, Վիլիամ Հենրի (առաջին կնոջից) և Դևիդը[4] (երկրորդ կնոջից՝ Քեթլինից[5])։ Վիլիամը սիրողական խաղացող է եղել և 1937 թվականի սնուկերի աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից, սակայն պարտվել է 5-3 հաշվով Քինգսլի Քեներլիին[2]։
Եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արդյունք | Տարի | Մրցաշար | Հակառակորդը եզրափակչում | Հաշիվ |
| Runner-up | 1927 | Սնուկերի աշխարհի առաջնություն | 11–20 | |
| Runner-up | 1929 | Սնուկերի աշխարհի առաջնություն | 14–19 | |
| Runner-up | 1930 | Սնուկերի աշխարհի առաջնություն | 12–25 | |
| Runner-up | 1931 | Սնուկերի աշխարհի առաջնություն | 21–25 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.britishnewspaperarchive.co.uk/viewer/bl/0000321/19400117/026/0005
- 1 2 3 «Sudden death of Mr T A Dennis – Well-known Notts billiards professional». Nottingham Evening Post. 1940 թ․ հունվարի 17. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին – via British Newspaper Archive.
{{cite news}}: Invalid|url-access=yes(օգնություն) - ↑ «Tom Dennis's bad luck – Has to withdraw from snooker championship». Nottingham Evening Post. 1936 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին – via British Newspaper Archive.
{{cite news}}: Invalid|url-access=yes(օգնություն) - ↑ England & Wales, Birth Index: 1916-2005, Births registered in Jul, Aug & Sept 1939
- ↑ England & Wales, Marriage Index: 1916-2005, Marriages registered in Jan, Feb, March 1939