Թոմաս Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Օհանյան
Ծննդյան թիվ՝1960
Ծննդավայր՝Փրովիդենս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝մոնտաժող և գյուտարար
IMDb։ID 0002528

Թոմաս Օհանյան (անգլ.՝ Thomas A. Ohanian, Tom Ohanian, 1960, Փրովիդենս, ԱՄՆ), ամերիկահայ մոնտաժող, թվային մեդիաարտադրանքի ոլորտում գյուտարար, Avid Media Composer ոչ գծային մոնտաժի համակարգի համահեղինակ[1], որը հեղափոխություն է կատարել կինոարտադրության մեջ՝ կինոժապավենը թվային կոշտ սկավառակներով փոխարինելով, որն անցում էր դեպի թվային կինոյի դարաշրջան։ Avid Media Composer-ի զարգացման համար Օհանյանը դարձել է «Էմմի» (1994, 1998 թվականներ), գիտատեխնիկական «Օսկար» (1995 թվական), «Օսկար» (1999 թվական) մրցանակների դափնեկիր[2]։ 1992 թվականին Avid Media Composer-ի գյուտից հետո ընդամենը երեք տարում Հոլիվուդում ֆիլմերի մոնտաժի 67%-ն անցել է թվային ոչ գծային մոնտաժի տեխնոլոգիայի[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Օհանյանը ծնվել է 1960 թվականին Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ Նա ստացել է Բոստոնի համալսարանի կինոյի և հեռարձակման բակալավրի աստիճան, իսկ Ռոդ Այլենդի քոլեջից՝ մանկավարժական տեխնոլոգիաների մագիստրոսի աստիճան[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Օհանյանը միացել է ֆիլմերի և տեսանյութերի մոնտաժի համակարգերի ստեղծման համար համակարգչային ծրագրային ապահովում մշակող Avid Technology նորաստեղծ ընկերությանը։ Օհանյանը եղել է Avid-ի առաջին խմբագիրը և 8-րդ աշխատակիցը։

Avid-ի առաջին աշխատակիցը ծրագրային ապահովման ինժեներ Ջեֆրի Բեդելն էր, որը Avid Media Composer-ի նախնական կոդի հիմնական հեղինակն ու ճարտարապետն էր։ Ջո Ռայսը և Թոմ Օհանյանը մշակել են օգտատիրոջ միջերես Avid Media Composer-ի համար, որը ցուցադրվել է փակ դռների հետևում NAB 1988-ի ընթացքում և պաշտոնապես հայտնվել է մեկ տարի անց՝ այս անգամ աշխատելով Էփլ Մակինտոշ համակարգիչների վրա[4]։

1989-2001 թվականներին Օհանյանը դարձել է Avid-ի արտադրանքի մշակման տնօրեն և Avid Media Composer-ի ոչ գծային մոնտաժի համակարգի համաստեղծողը, որը հանգեցրել է գծային մոնտաժից համակարգչային թվային ոչ գծային խմբագրման անցմանը[5]։ Avid Media Composer-ի ստեղծմանն ուղղված ջանքերի համար Օհանյանը 1994 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի, 1995 թվականին՝ գիտատեխնիկական «Օսկար» մրցանակի, իսկ 1999 թվականին՝ «Օսկար» մրցանակի[2]։

Օհանյանը հանդես է եկել զեկուցումներով, որոնցում ներկայացրել է, թե ինչպես են արհեստական բանականությունն ու մեքենական ուսուցումը ազդում բովանդակության ստեղծման վրա։ Այժմ նա անկախ խորհրդատու է և IBM-ի համաշխարհային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար[6]։

Թոմաս Օհանյանն ունի գյուտերի հետևյալ արտոնագրերը․

  • մուլտիմեդիայի խմբագրման էֆեկտների բարելավված կառավարմամբ համակարգ
  • համակարգչի համար սլայդերի մուտքագրման համակցված սարք և ստեղնաշար
  • օգտատիրոջ մեխանիկական ինտերֆեյս[7][8]

Թվային ոչ գծային մոնտաժի տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1990-ական թվականները ֆիլմերի մոնտաժի հիմնական ասպեկտներն անփոփոխ էին։ 1992 թվականին Avid Media Composer-ի գյուտի շնորհիվ ընդամենը երեք տարում Հոլիվուդում ֆիլմերի մոնտաժի 67%-ն անցել է թվային ոչ գծային մոնտաժման տեխնոլոգիայի։

Avid Media Composer-ը հեղափոխել է պրոֆեսիոնալ տեսամոնտաժը` կինոժապավենը փոխարինելով թվային կոշտ սկավառակներով։ Թվային ոչ գծային մոնտաժը և Avid Media Composer-ը պրոֆեսիոնալ ոլորտի համար տեսանյութերի խմբագրման ստանդարտ համակարգ են։ Այդ համակարգով է ստեղծվում ԱՄՆ-ի հեռուստատեսային գովազդերի ավելի քան 80%-ը և փրայմ թայմ ժամանակահատվածի հաղորդումների 70%-ը, ինչպես նաև անթիվ հեռուստատեսային և լրատվական հաղորդումներ ամբողջ աշխարհում[3]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tom Ohanian | Bostonia». Boston University (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 «The Making of a Motion Picture Editor — Reviewed | Jonny Elwyn — Film Editor». jonnyelwyn.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «MediaMente: Thomas Ohanian». docuver.se. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Adrian Pennington. «Industry Innovators: Bill Warner, Avid». IBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. AP,Carolyn Giardina, AP, Carolyn Giardina (2007 թ․ մարտի 29). «Ohanian now avid to distribute Signiant». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «Transforming Industries: From Film Editing to the Media Supply Chain» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Google Patents / Thomas Ohanian». patents.google.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Official Gazette of the United States Patent and Trademark Office: Patents. — U.S. Department of Commerce, Patent and Trademark Office, 1996. — 992 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]