Թոմաս Չիպենդեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Չիպենդեյլ
Thomas Chippendale statue, Otley (29th August 2017) (cropped).jpg
Ծնվել էհունիսի 5, 1718(1718-06-05)[1]
ԾննդավայրՕթլի, Leeds, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 13, 1779(1779-11-13) (61 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունճարտարապետ, furniture designer և գործարար
ԵրեխաներThomas Chippendale, the younger?
Thomas Chippendale Վիքիպահեստում

Թոմաս Չիպենդեյլ (անգլ.՝ Thomas Chippendale, հունիսի 5, 1718(1718-06-05)[1], Օթլի, Leeds, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 13, 1779(1779-11-13), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), ռոկոկո և վաղ կլասիցիզմի ժամանակաշրջանի անգլիական կահույքի արվեստի խոշորագույն վարպետ: Վարպետի՝ կարմիր ծառից պատրաստած կահույքն առանձնանում էր ձևերի ռացիոնալությամբ, առարկայի կառուցվածքի պարզությամբ և ձևավորման նրբագեղությամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրափայտագործի որդին՝ Չիպենդեյլը, ևս նախընտրում էր աշխատել կարմիր փայտի հետ (ողորկված և չներկված): 1752 թվականին նա Լոնդոնում բացում է սեփական արհեստանոցը, մոտավորապես 20 աշխատող է վարձում և սկսում է կատարելագործել կահույքի արդեն առկա ձևերը՝ ընդգծելով նրանց կառուցվածքները և գործառույթները տարատեսակ ժապավենային զարդաքանդակներով: Նա նաև չի հեռանում չինական և գոթական մոտիվներից:

1754 թվականին թողարկվում է Չիպենդեյլի դասական աշխատությունը, որը կրում է «Ազնվականի և կարմրափայտագործի ուղեցույց» անվանումը (անգլ. Gentleman and Cabinet Maker’s Director), որտեղ ներկայացված են 200 պղնձե խոյակներ, ավելի քան 375 կտոր կահույքի պատկերներ: Գիրքը թողարկվել է ևս երկու անգամ՝ 1759 և 1762 թվականներին[2]:

1760-ական թվականներին Ռոբերտ Ադամի ազդեցությամբ՝ Թոմասն անցնում է առավել ֆունկցիոնալ ձևերի, որոնք առանձնանում էին կլասիցիզմի էսթետիկայի ազդեցությամբ, մասնավորապես՝ մշակում է ներսույթներ և կահավորում է Լիդսի մոտ գտնվող Հարվուդի պալատը: Կյանքի վերջում դադարում է գործեր կատարելուց՝ փոխանցելով արհեստանոցի կառավարումը իր անունը կրող որդուն:

Չիպենդեյլի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաձայն քաղաքային առասպելի՝ Դիսնեյի «Չիպ և Դեյլ» մուլտֆիլմի հերոսների անունները ծնվել են հենց Թոմաս Չիպենդեյլի ազգանունից: Անգլերեն մուլտսերիալի անունը հնչում է «Չիպ էնդ Դեյլ»:
  • Թոմաս Չիպենդեյլի պատվին է անվանվել Rosa 'Chippendale' վարդի տեսակը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. А. Батенин Томас Чиппендель и его мебель // Архитектура СССР : Журнал. — М.: Издательство Всесоюзной академии архитектуры, 1938. — № 11. — С. 81—83.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Раппе Т. В. Западноевропейское прикладное искусство XVI—XVIII веков (West European applied arts in the 16th-18th centuries): из собрания Эрмитажа. — СПб., Славия, 1996. С. 142
  • Раппе Т. В. Мебель Томаса Чиппендейла // Декоративное искусство СССР, № 2, 1980. С. 34

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]