Թոմաս Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Ադամս
Ծնվել է մայիսի 4, 1818(1818-05-04)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է փետրվարի 7, 1905(1905-02-07) (86 տարեկանում)
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն գիտնական և գյուտարար
1919 Ադամսի մաստակ

Թոմաս Ադամս (անգլ.՝ Thomas Adams, մայիսի 4, 1818(1818-05-04), Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 7, 1905(1905-02-07)), 19-րդ դարի ամերիկացի գիտնական և գյուտարար (մայիսի 4, 1818 - փետրվարի 7, 1905)։ Նա համարվում է մաստակի արդյունաբերության հիմնադիրը։ Այդ մտահաղացումն առաջացել է այն ժամանակ, երբ Թոմասն աշխատում էր Մեքսիկայի նախկին նախագահ Անտոնիո Լոպես դե Սանտա Աննայի մոտ որպես քարտուղար։ Սանտա Աննան հաճախ ծամում էր բնական խեժ, որը կոչվում է չիքլ[1]։ Ադամսը սկզբում փորձում է ձևափոխել խեժը կաուչուկի։ Սակայն փորձը անհաջողության է մատնվում, և նա չիքլից մաստակ է ստանում և անվանում այն չիքլեսթ, որը մինչև օրս արտադրվում է[2]։

Նախքան նրա ժամանակակից զանգվածային մաստակի արտադրման գյուտը, կային շատ այլ մաստակների օրինակներ։ Առաջին անգամ խեժը հայտնաբերվել է Ֆինլանդիայի բնակավայրերում 5000 տարի առաջ։ Այդ հեռավոր ժամանակներում, շատ հին մշակույթներ (ացտեկներ, հին հույներ և եգիպտացիներ) օգտագործում էին մի քանի տեսակի մաստակներ, որպես բերանի թարմացնող միջոց և որպես բժշկական լրացուցիչ պարագա։

Առաջին համատարած մաստակի օգտագործումը ժամանակակից քաղաքակրթության կողմից եղել է 1800 -ական թվականների սկզբին, երբ անգլիական բնակավայրերը բնիկ ամերիկացիներից վերցրեցին ծամելու հմտությունը։ Մի քանի գյուտարարներ սկսեցին մաստակ վաճառել։ Նախնական հաջողությունից հետո, Թոմաս Ադամսը որոշում է մեծացնել իր բիզնեսը։ Նա հիմնադրում է մի փոքր արտադրամաս, որտեղ աշխատանքի է վերցնում քառասուն աղջիկների և մաստակ արտադրելու արտոնագիր է ձեռք բերում։ Նրա բիզնեսը բավականին աճ ունեցավ և շուտով նա խփեց մի քանի մեծ ուղենիշեր։ 1871 թվականին Ադամսը պատրաստեց աշխարհում առաջին հաճելի համ ու հոտ ունեցող մաստակը և անվանեց այն «Բլեք Ջեք» ։

1888 թվականին նրա մաստակի գործակալությունը վաճառքի հանեց իր համով-հոտով «Բլեք Ջեք» և «Տուտտի - ֆռուտտի» մաստակները։ Հաջորդ տարի նա ձևավորեց նոր կազմակերպություն «Ամերիքան չիքլ քոմփանի» անվամբ, որը մտավ վեց ամենախոշոր ամերիկյան մաստակների արտադրությունների ցանկում։

Այսօր ամերիկացիները տարեկան 195 միլիոն ֆունտ են ծախսում մաստակի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]