Թղթի արտադրության թանգարան
Թղթի արտադրության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Դուշնիկի-Զդրույ |
Վայր | Դուշնիկի-Զդրույ |
Ղեկավարության նստավայր | Museum of Papermaking in Duszniki-Zdrój, Դուշնիկի-Զդրույ, Kłodzko County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան |
Հիմնադրվել է | 1968 |
Կայք | muzpap.pl |
Թղթի արտադրության թանգարան (լեհ.՝ Muzeum Papiernictwa), թանգարան, որը գտնվում է Դուշնիկի-Զդրույ քաղաքում, Ներքին Սիլեզյայի վոյևոդությունում (Լեհաստան)։ Գրանցված է Թանգարանների պետական ռեեստրում։ Կրում է պատմության հուշարձանի պահպանության կարգավիճակ։ Թանգարանը գտնվում է 17-րդ դարի շինության մեջ, որում եղել է թղթի արտադրություն։ Թանգարանում ցուցադրվում են մշտական ցուցահանդեսներ, որոնք նվիրված են թղթի արտադրության պատմությանը, քաղաքակրթության զարգացման պատմության մեջ դրա դերին և առօրյա կյանքում դրա օգտագործմանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թղթի պատրաստման ավանդույթը Դուշնիկի-Զդրույ քաղաքում սկսվել է 16-րդ դարում։ Առաջին հիշատակումը քաղաքում թղթի գործարանի մասին եղել է 1562 թվականին։ 1601 թվականին թղթի գործարանը ավերվել է ջրհեղեղից։ 1605 թվականին գործարանը վերականգնվել է։ Թղթի գործարանի ծաղկումն ավարտվել է 18-րդ դարում։ 19-րդ դարում գործարանում թղթի արտադրությունն անկում է ապրել։ 1905 թվականին փորձ է արվել ընդլայնել թղթի արտադրությունը, երբ գործարանի տերը այնտեղ տեղադրել է նոր թղթի մամլիչ։ 20-րդ դարի 20-ական թվականներին թղթի արտադրության գործարանում վերջնականապես ավարտվել է, և այն դարձել է քաղաքապետարանի սեփականությունը։
20-րդ դարի 60-ական թվականներին շինությունում դրվել են թղթի արտադրության տարբեր հնաոճ հաստոցներ։ 1968 թվականի հուլիսի 26-ին թանգարանը բացվել է։
2008 թվականի հոկտեմբերի 10-ին թանգարանն արժանացել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության «Gloria Artis» արծաթե մեդալին։
2011 թվականի սեպտեմբերի 20-ին թղթի արտադրության գործարանի շենքը ընդգրկվել է Լեհաստանի պատմական հուշարձանների ռեեստրի մեջ[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Распоряжение Президента Польши № 217 от 20 сентября 2011 пункт 1282(Dz.U. 2011 nr 217 poz. 1282 Արխիվացված 2014-01-07 Wayback Machine)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- F. Hohaus Die Papierfabrikation in der Grafschaft Glatz, «Vierteljahrschrift für Geschichte und Heimatkunde der Grafschaft Glatz», 1886
- F. Hössle Alte Papiermühlen der Provinz Schlesien, «Der Papier — Fabrikant», 1935
- W. Tomaszewska Historia zabytkowej papierni w Dusznikach, «Przegląd Papierniczy», XV/11, 1959
- W. Tomaszewska Z dziejów zabytkowej papierni w Dusznikach, «Przegląd Papierniczy», XXII/5, 1966
- W. Tomaszewska O papierze, który zyskał miano wiecznotrwałego, «Przegląd Papierniczy», XXIV/8, 1968
- Teresa Windyka Młyn papierniczy w Dusznikach, «Muzealnictwo», 41/1999
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թղթի արտադրության թանգարան» հոդվածին։ |
|